ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ թե Hard Talk-ի հաղորդավարն էր բարդ հարցեր տալիս, այլ վարչապետը հստակ չի պատկերացնում՝ այս երկիրն ուր է ուզում տանել. քաղտեխնոլոգ 08/15/2020 16:48 | Քաղաքական
Վարչապետն անընդհատ եթերում լինելու ցանկություն, խնդիր ունի։ Կար նպատակ իրենց ցույց տալու, նոր լսարանի առաջ ելույթ ունենալու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ BBC Hard Talk-ին տված հարցազրույցին։
«Կարևոր չէ՝ ինչ է ասում, կարևորն անընդհատ եթերում լինելն է։ Դա խնդիր էր, որն իր առջև էր դրվել։ Բայց դա ձևաչափային խնդիր է, բովանդակային խնդիր, որպես այդպիսին, չկար։ Ոչ թե չկար, որովհետև Hard Talk-ի հաղորդավարն ինչ-որ բարդ հարցեր էր տալիս, այլ ուղղակի վարչապետը հստակ պատկերացում չունի՝ ի վերջո այս երկիրն ուր է ուզում տանել և 5, 10, 20 տարի հետո ինչպիսի պետություն պետք է լինի։ Այսինքն` ներքաղաքական և արտաքին քաղաքական կյանքի բոլոր բնագավառների վերաբերյալ բարեփոխային ոչ մի պատկերացում չկա։ Իսկ այդ հաղորդումն ընդամենը անգլախոս լսարանին Հայաստանի այդ բոլոր բնագավառների վերաբերյալ եղած բարեփոխումները ներկայացնելու ձևաչափ է»,-ասաց քաղտեխնոլոգը։
Վերջինս գտնում է՝ վարչապետն անգլախոս լսարանի վրա չի կարող որևէ ազդեցություն ունենալ, քանի որ այնտեղ վարչապետին դիտարկում են որպես մարդ, որը հարցազրույց է տալիս՝ անկախ նրանից, թե այդ մարն ինչ է արել կամ չի արել։ Դա լսարան չէ, որի վրա կարող են ազդել։ Ավելին, խնդիրն այստեղ նրանց վրա ազդելը չէ, այլ քո ասելիքը նրանց տեղ հասցնելն է. «Խնդիրն այն է, թե քո ասելիքն ընկալվե՞ց այդ լսարանի կողմից, և դա ինչ կդրդի այդ լսարանին անել։ Այսինքն` քեզ աջակցելու, ներդրումներ անելու, ինչ գործնական հետևանք կունենա քո ասելիքը։ Իսկ նրա ասելիքը ոչ մի գործնական հետևանք այդ լսարանի վրա չունեցավ, որովհետև չի կարող օրինակ ասել՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ, այնուհետև մի քանի վայրկյան հետո ասի, որ պետք է Ղարաբաղի համար այնպիսի լուծում լինի, որ բավարարի երեք կողմերին։ Սա արդեն անլրջության է վերածվում։ Պատահական չէ, որ հաղորդավարն այդ պահը մի քիչ ծաղրանքով ընկալեց, որովհետև չի կարող Ղարաբաղը լինի Հայաստան և վերջ ու բավարարի Ադրբեջանին։ Սա մի քիչ նորմալ չէ»,-ասաց Արմեն Բադալյանը։
Հաջողվեց վարչապետին իր ասելիքը հասցնել միջազգային հանրությանը, թե ոչ, քաղտեխնոլոգը վստահ չէ, բայց կարծում է, որ խոսքը տեղ հասցնելու համար նախ պետք է խոսք ունենաս և հասկանաս՝ ինչ ես ուզում. «Եթե դու չգիտես՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ ինչ ես ուզում, ո՞նց ես տեղ հասցնելու։ Ասում ես Ղարաբաղը Հայաստան է և վերջ, հետո ասում՝ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին։ Ադրբեջանական կողմին հաստատ չի բավարարելու այս տեսակետը։ Այսինքն անորոշ ինչ-որ բան ես ասում, որ մեկը մյուսին հակասում է։ Եթե Հայաստանի ներսում դա չեն հասկանալու, անգլախոս լսարանը ո՞նց է հասկանալու քո այդ մտքերը։ Անգլախոս լսարանը սառն է դատում։ Չի նայում՝ դու ով ես, նայում է քո ասածը տրամաբանակա՞ն է, թե՞ ոչ։ Տեսնում է՝ տրամաբանական չէ, ասում է հաջողություն»,-ասաց քաղտեխնոլոգը։
Վերջինս նկատեց՝ լրագրողը բավականին լավ էր պատրաստվել և հարցերից երևում էին, որ շատ լավ գիտի՝ Հայաստանում ինչ իրավիճակ է տիրում։ Քաղտեխնոլոգի խոսքով նա ինֆորմացիա է ստացել Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունն իրականացնող կառույցներից, վերլուծական կենտրոններից. «Նա տեղեկացել է վերլուծական կենտրոնից, իսկ դա նշանակում է՝ Մեծ Բրիտանիայի վերլուծական կենտրոնները գիտեն, թե Հայաստանում ինչ է կատարվում։ Շատ լավ են տիրապետում ներսի իրավիճակին։ Նշանակում է՝ Մեծ Բրիտանիան լրագրողի միջոցով ՀՀ վարչապետին մեսիջ է ուղարկում, որ ինքը չի արդարացնում այն պլանները, ըստ որի իրեն իշխանության են բերել։ Վարչապետը սա պետք է հասկանար»,-նշեց Արմեն Բադալյանը։
Չնայած հաղորդավարի լավ պատրաստվածությանը, քաղտեխնոլոգի խոսքով վարչապետը պատրաստվածությամբ զիջում էր։ Արմեն Բադալյանը գտնում է, որ լավ պատրաստվելու համար պետք է լավ իմանալ՝ ինչ ես ուզում. «Եթե գիտես՝ ինչ ես ուզում, ենթադրում ես՝ ինչ հարցեր կարող են լինել և այդ հարցերին ինչ պատասխաններ կարող ես տալ։ Բայց եթե չգիտես, հստակություն չունես ոչ մի հարցի վերաբերյալ, ո՞նց ես պատրաստվելու»,-ասաց Արմեն Բադալյանը։
Վերջինս նաև ընդգծեց, որ ցանկալի է գերազանց տիրապետել այն լեզվին, որով հարցազրույց պետք է տալ, քանի որ դա ոչ թե ստանդարտ հարցուպատասխան է, այլ քո տեսակետը հաղորդելու ձևաչափ, որտեղ ցանկացած մանրուք, ցանկացած լրացուցիչ բառ, ասելիքը ճիշտ է հասցնում լսարանին. «Եթե 100 տոկոսով վստահ չես, որ այդ լեզվին տիրապետում ես, որևիցե խնդիր չկա, կարող ես խոսալ հայերեն և անգլերեն գերազանց իմացող մեկը դա թարգմանի ու թարգմանության մեջ այդ երանգները դնի, որն ուզում ես շեշտադրել»,-ասաց Արմեն Բադալյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից