ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ պետք է կանխեր Ախալքալաքի ողբերգությունը կամ ո՞վքեր են մեղավորները.«Այլընտրանքային նախագծեր» խմբի հայտարարությունը 08/14/2020 21:28 | ԼՐԱՀՈՍ
Օրեր առաջ Ախալքալաքում տեղի ունեցած ներհայկական զարհուրելի միջադեպի առիթով «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել էր իր վերլուծությունը։ Հրապարակումից հետո մեզ հետ կապ է հաստատել Ջավախքի «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը, ցանկանալով իր մտորումները ներկայացնել զարգացումների շուրջ։ Դավիթ Ռստակյանը թեմային առավելագույնս տեղեկացված անձանցից է, որը երկար տարիներ զբաղվում է Ջավախքի հայության խնդիրներով։
Ախալքալաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետեւանքով սպանվել է մեկ մարդ, վիրավորվել մի քանիսը, այրվել են տներ, շինություններ: Իրավիճակը դեռ լարված է: Ի՞նչ է կատարվել Ախալքալաքում, ինչպիսին է հիմա վիճակն այդ քաղաքում, ո՞վ պետք է կանխեր ողբերգությունը, ովքե՞ր են մեղավորները: Մեզ հետ զրույցում Դ. Ռստակյանն ասաց, որ այս արյունալի դեպքերը միանշանակ հնարավոր էր կանխել, եթե Վրաստանի հատուկ ծառայությունները, իրավապահ մարմինները ժամանակին գործեին:
Դավիթ Ռստակյանը շեշտեց, որ լարվածություն երկու ընտանիքների միջեւ եղել է արդեն մի քանի տարի եւ այդ մասին իրավապահ մարմինները շատ լավ տեղյակ էին: Նա ընդգծեց, որ կոնֆլիկտ երկու բնակավայրերի միջեւ չի եղել, ինչպես ներկայացրել էին մամուլի որոշ միջոցներ, այլ ընդամենը երկու տների միջեւ:
Ավելին, տեղի ունեցածը ճիշտ եւ ճիշտ նման է Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրի» պատմությանը: Այսպես, տարիներ առաջ մոսկվայաբնակ մի ջավախքցի Ախալքալաք վերադառնալուց առաջ հյուրանոցային համար է ամրագրել, իսկ երբ տեղ է հասել, պարզվել է թյուրիմացություն է եղել եւ այդ համարը զբաղված է: Վեճ է եղել, որը խորացել ու խորացել է եւ տարիներ շարունակ պարբերաբար այս կամ այն ձեւով արտահայտվել: «Կուլիկամ գյուղի եւ Ախալքալաքի միջեւ որեւէ լարվածություն չի եղել եւ չկա, լարվածությունը երկու ընտանիքների երիտասարդների միջեւ է, ընդ որում, նա, ով ամրագրել էր համարը, Մոսկվայում է ապրում եւ այս արյունահեղության հետ կապ չունի: Նա դեռ վաղուց է ասել, թե այս թյուրիմացությունը վեճի եւ ատելության հիմք չպետք է լինի: Ցավոք, նրա ձայնը չի լսվել»,- նշեց Դավիթ Ռստակյանը, որը վրաց իրավապահներին մեղադրելուց բացի մի շատ կարեւոր խնդրի մասին է բարձաձայնում:
«Ոչ մարդ կսպանվեր, ոչ հյուրանոց կայրեին, ոչ տուն կվառեին, եթե բարձր մակարդակով ժամանակին կանխվեր երկու խմբերի միջեւ առկա կոնֆլիկտը»,- ասաց Ռստակյանը եւ հիշեցրեց, որ Հայաստանի անկախությունից հետո, երբ դեռ վարչապետը Վազգեն Մանուկյանն էր, ստեղծվեց հատուկ ծրագրերի վարչություն, որը նաեւ կենտրոնացած էր մերձավոր սփյուռքի, վիրահայության՝ հատկապես Ջավախքի խնդիրների վրա:
Ընդ որում, վարչությունը ոչ միայն տնտեսական եւ մշակութային խնդիրներ էր լուծում, այլ նաեւ զբաղվում այլ խնդիրներով, մասնավորապես թույլ չտալով խոշոր կոնֆլիկտների առաջացում, հարկ եղած դեպքում աշխատում նաեւ վրաց կառավարության հետ:
«Ուզում եմ ընդգծել, որ ժամանակին Վազգեն Սարգսյանը շատ էր կարեւորում վարչության աշխատանքները, կարեւորում էր Ջավախքը: Ի դեպ, երբ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, այդ վարչության, այդ կառույցի աշխատանքի ծավալները եւ խնդիրներն ավելացան: Շատ լուրջ եւ ուժեղ կառույց դարձավ: Հայաստանում կար մարդ, կային մարդիկ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ամբողջությամբ տիրապետում էին Ջավախքի խնդիրներին, եւ ոչ միայն տիրապետում էին, այլ նաեւ լուծում: Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, շատ կարեւոր ծրագրեր հայապահպանման եւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Մենք գիտեինք, որ կա կառույց, պետական կառույց, որ մեր թիկունքին է կանգնած:
Ցավոք, Քոչարյանից հետո այդ կառույցը կազմաքանդվեց: Չգիտեմ որն էր պատճառը, բայց այն ծանր հետեւանքներ ունեցավ: Դրանից օգտվեց նաեւ վրացական իշխանության այն թեւը, որը, մեղմ ասած, ջավախաբնակ հայերի նկատմամբ այնքան էլ լավ չի տրամադրված»,- նշեց «Վիրք» կուսակցության համանախագահը:
«Լիներ այդ կառույցը, այս կոնֆլիկտը չէր լինի: Չէին լինի նաեւ հիմա մեր առջեւ ծառացած բազմաթիվ այլ խնդիրներ: Պնդում եմ, որ նախկինում եւս կարող էին դատարկ հարցերից, չնչին պատճառներից նույնատիպ կոնֆլիկտներ հասունանալ, եթե չլիներ Հայաստանում գործող հատուկ ծրագրերի վարչությունը»,- ավելացրեց նա եւ ցավով ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանին բազմաթիվ անգամ առաջարկել են անդրադառնալ այս հարցին, բայց ոչ մի քայլ չի արվում: «Չպետք է մոռանալ, որ վրացական կողմին, վրացական իշխանություններին, հնարավոր է, ձեռնտու է, որ համայնքը թուլանա, որ համայնքը բաժանվի, մասնատվի, լինեն կոնֆլիկտներ, ինչը կբերի արտագաղթի մեծ ալիքի: Մի՞թե Հայաստանը թույլ կտա, որ կորցնի իր գլխարկը՝ Ջավախքը, մի՞թե Հայաստանը թույլ կտա, որ Ջավախքում բնակվեն այլ ազգեր, ընդ որում, շեշտեմ, որ դրանք հաստատ վրացիներ չեն լինելու»,- ընդգծեց Դավիթ Ռստակյանը, շեշտելով, որ Հայաստանում պետք է վերականգնվի նմանատիպ կառույց, որը կաշխատի ինչպես ջավախքցիների, այնպես էլ Վրաստանի ղեկավարության հետ:
Ջավախքին լուրջ վտանգ է սպառնում
Ախալքալաքում տեղի ունեցած ողբերգական վերջին դեպքերը հանրության գոնե մի մասին ստիպեցին հիշել Ջավախքի մասին, խոսել հայաբնակ այդ տարածաշրջանի խնդիրների մասին: Ի՞նչ խնդիրներ ունեն այժմ մեր հայրենակիցները Ջավախքում, ինչ աջակցություն են ակնկալում Հայաստանից: Ջավախքում գործող «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը պնդում է, որ Ջավախքի, ջավախահայության գլխին մի մեծ մտանգ է կախված:
Բանն այն է, որ Վրաստանի իշխանությունները խնդիր են դրել աստիճանաբար ազատվել հայկական դպրոցներից: Հասկանալի պատճառներով այս ծրագիրը միանգամից հնարավոր չէ իրականացնել եւ հիմա մտցվել է «երկլեզու» դասավանդման ծրագիրը: Ի՞նչ է սա իրենից ներկայացնում. Ուսուցիչը դասի կեսը երեխաների հետ շփվում է վրացերեն, իսկ մյուս մասը՝ հայերեն: «Պարզ է, չէ, որ տարիներ անց արդեն իսկ հայերենն ամբողջովին դուրս է մղվելու դպրոցներից: Համենայն դեպս վրացական իշխանությունները նման երազանք ունեն»,- պնդում է Ռստակյանը:
«Մի սեմինար-քննարկման ժամանակ Վրաստանի կառավարության ներկայացուցիչն ասաց, թե Վրաստանը միակ երկիրն է, որտեղ պահպանվել են հայկական դպրոցները, բայց ես ուզում եմ շեշտել հիմա, եւ այն ժամանակ էլ ելույթում ասացի, որ չի կարելի իրավիճակը խեղաթյուրված ներկայացնել: Բանն այն է, որ Վրաստանում գործում է 133 հայկական դպրոց, որից 130-ը միայն Ջավախքում: Ջավախքում ապրում է մոտ 250 հազար հայ, իսկ Վրաստանի մյուս հատվածում եւս 250 հազարը, այդ թվում եւ մայրաքաղաք Թբիլիսիում: Եւ ահա այդ 250 հազար հայի համար գործում է ընդամենը երեք դպրոց: հենց սա է վրացական կառավարության իրական դեմքը: Հայերը Ջավախք նոր չեն եկել, նրանք այդ տարածքում միշտ եղել են եւ հանդիսանում են պետություն կազմող ժողովրդի մաս։ Նրանց՝ հայկական դպրոցներ ունենալու պահանջը արտառոց չի, դա իրենց բնակավայրում մայրենի լեզուն պահպանելու պահանջ է։ Վրացերենին տիրապետելը չպետք է լինի հայերենի հաշվին։ Ջավախքում դպրոցները փակել հնարավոր չէ, քանի որ բնակչությունը վրացերեն չգիտի, երեխաները չգիտեն, դեռ չգիտեն»,- ընդգծեց Դավիթ Ռստակյանը:Հայաստանում որոշել են պետական մակարդակով Ջավախքով չզբաղվել: Նման համոզման է Դավիթ Ռստակյանը:
Այն ժամանակ, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, պետական մակարդակով աշխատանք էր տարվում վրացական պետության հետ, ցանկացած խնդիր իր լուծումը գտնում էր, եւ Ջավախքի հայությանն էլ ուծացման վտանգ չէր սպառնում: Մասնավորապես, պայմանավորվելով Վրաստանի իշխանությունների հետ ՝ բոլոր հայկական դպրոցները Հայաստանից անվճար ստանում էին անհրաժեշտ քանակով դասագրքեր, պարբերաբար ստանում էին դպրոցական գույք։ Հիմա հասանք մի վիճակի, երբ արդեն իրական վտանգ կա, որ Ջավախքում եւս հայկական դպրոց չի մնա»,- նշեց Ռստակյանն, ավելացնելով, որ 2023 թվականից դպրոցում չեն կարող աշխատել այն ուսուցիչները, որոնք վրացերեն չգիտեն:
Ջավախքն օգնության կարիք ունի
«Խորհրդային տարիներին, երբ Ախալքալաքում գործում էր խորհրդային ռազմական հենակայանը, երբ գործում էր սահմանային ռեժիմը, Ջավախքն ուներ ավելի շատ ինքնուրույնություն, ավելին, ուներ իր մշակույթային հաստատությունները, որոնցով համակարգվում էր մշակութային կյանքը: Սրանք նպաստավոր պայմաններ էին ստեղծում, որ հայապահպանության խնդիր անգամ չլինի: Գործում էին հայկական դպրոցներ, հրատարակվում հայերենով թերթեր, ունեինք գրախանութներ, որտեղ վաճառվում էին հայերենով գրքեր եւ այլն, եւ այլն»: Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց Ջավախքում գործող «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը:
«Հետխորհրդային ամենադժվարին տարիներին մենք մեզ վստահ էինք զգում, քանի որ Հայաստանում կար պետական մոտեցում, պետական ծրագիր, կար պետական պաշտոնյա, կառույց։ Համակարգվում էին Ջավախքի խնդիրները եւ տարատեսակ ծրագրեր էին իրականացվում»,- ավելացրեց Դավիթ Ռստակյանը:
Նա պնդեց, որ իհարկե, վրացական քաղաքական դաշտում, կառավարությունում միշտ էլ եղել են արկածախնդիր գործիչներ, որոնց երազանքը եղել է ջավախահայերի ուծացումը կամ արտագաղթը:
«Երբ Հայաստանում գործում էր Հատուկ ծրագրերի վարչությունը, երբ խնդիրները կարգավորվում էին պետական մակարդակով մենք, մեր համար ավելի հեշտ էր, ամենաբարդ հարցերը քննարկվում եւ աստիճանաբար լուծվում էին ամենաբարձր մակարդակով: Մեր համար հատկապես փայլուն ծրագիր էր Աշոցք-Նինոծմինդա բարձրավոլտ էլեկտրական գիծ կառուցելը այնժամանակ, երբ Ջավախքում տարիներով էլեկտրականություն չկար։ Այդ աշխատանքներն իրականացվեցին Ռոբերտ Քոչարյանի եւ Էդուարդ Շեւարդնաձեի պայմանավորվածության արդյունքում, իսկ պայմանավորվածությունը ձեռք բերվեց շնորհիվ այն բանի, Քոչարյանը պատրաստակամություն էր հայտնել աշխատանքների ֆինանսավորումը եւ կատարումն իրականացնել Հայաստանի միջոցներով։ Ցավոք, այդ տարիներին իրականացված բազմաթիվ ծրագրերի վերաբերյալ շատերը տեղյակ չեն, ավելացրեց նա:
Իսկ երբ Հայաստանը որոշեց, որ այլեւս Ջավախքով չպետք է զբաղվի, աստիճանաբար երկարեցին այն շրջանակների ձեռքերը, որոնց երազանքը Ջավախքն առանց հայերի տեսնելն է: Բնականաբար, սկսեցին դպրոցից, հետո գրքերից, բնակավայրերի անվանումներից:
«Ջավախքի բնակավայրերից շատերը պահպանել են գրաբարյան անվանումները, բայց հիմա վրացական կառավարությունում ոմանք խնդիր են դրել ապացուցելու, թե դրանք վրացական անվանումներ են եւ հասել են զավեշտի մակարդակի: Մասնավորապես, գյուղերից մեկի անվանումը ստուգաբանում են այսպես՝ Քեռի ես այստեղ եմ: Լավ, ո՞ւմ մտքով կարող է նման անհեթեթություն անցնել, բայց անցնում է»,- նշեց Դավիթ Ռստակյանը:
«Մի շատ վտանգավոր միտում եւս նկատվում է: Ընտրովի վրացական քաղաքացիությունից զրկվում են մարդիկ, որոնք ունեն նաեւ Հայաստանի քաղաքացիություն: Հիշեցնեմ, որ վրաց-ռուսական պատերազմից հետո, հասկանալի պատճառներով, Ռուսաստանում աշխատող ջավախքցիները չէին կարողանում մեկնել աշխատանքի եւ վերադառնալ: Լուրջ բողոք էր հասունանում, այնքան լուրջ, որ Ջավախքում կարող էին անկախական լուրջ շարժումներ առաջանալ: Հնարավոր էր, որ այս դժգոհությունը վերաճեր եւ հասներ նրան, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի կողքին Վրաստանն ունենար Ջավախքի խնդիր, բայց մենք դրանում շահագրգռված չէինք, մենք վրացական պետության թիկունքին երբեք չենք հարվածել եւ չենք հարվածի: Խնդիրը լուծվեց երկու պետությունների համաձայնությամբ, ջավախքցիներին, Ռուսաստանում աշխատողներին տրվեց Հայաստանի քաղաքացիություն, հայաստանյան անձնագրեր: Վրաց իշխանությունները երջանիկ էին՝ խնդիրը լուծվեց, բայց հիմա նրանց մի մասին զրկում են քաղաքացիությունից, ինչը եւս հղի է լուրջ վտանգներով »,- շարունակեց Դավիթ Ռստակյանը, շեշտելով, որ եթե գործեր Հայաստանի հետ աշխատանքի խողովակ, ինչպես նախկինում, ապա նման խնդիր չէր առաջանա, իսկ առաջանալու դեպքում էլ արագ կկարգավորվեր:
Դավիթ Ռստակյանի համար պաշտոնական Թբիլիսիի վերաբերմունքն անհասկանալի է: Նա պնդում է, որ ինչպես վրացիները, այնպես էլ հայերը Վրաստանի անկախության հիմնադիրներն են եւ տարօրինակ է համարում, որ կառավարությունը խտրականություն է դնում: «Պետական որոշմամբ, օրենքով Վրաստանում կարող են գործել բացառապես վրացական դպրոցներ: Պետական միջոցներով հայկական դպրոցներ չեն կարող լինել: Լավ ինչո՞ւ չեն հասկանում, որ սա նախ անարդար որոշում է, քանի որ մենք եկվոր չենք, մենք ապրում ենք այնտեղ, որտեղ միշտ ենք ապրել, բացի այդ, այս քաղաքականությունը կհանգեցնի նոր կոնֆլիկտի»,- շեշտեց Դավիթ Ռստակյանը, որի կարծիքով խիստ անհրաժեշտություն է Հայաստանում պետական մակարդակով Ջավախքի խնդիրներով զբաղվող կառույցի վերստեղծումը, առանց որի Ջավախքում խնդիրները միայն շատանալու են, իսկ տեղի հայության վիճակն էլ ծանրանալու է:
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ