ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այժմ շատ հայեր զգում են, որ «թավշյա հեղափոխության» մեծ հույսերը խորտակվել են, ի՞նչն է սխալ ընթանում». HARDtalk-ի հաղորդավարի պրովոկացիոն հարցերը վարչապետ Փաշինյանին 08/14/2020 16:52 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով հարցազրույց է տվել BBC հեռուստաալիքի HARDtalk հայտնի հաղորդմանը: Հարցազրույցի ընթացքում հաղորդավար Սթիվեն Սակուրը դիմել է Փաշինյանին` նշելով, որ արդեն երկու տարի է, ինչ վերջինս իշխանության է եկել և խոսել է հայ ժողովրդի շրջանում «թավշյա հեղափոխության» հետ կապված հույսերի մասին:
«Արդեն երկու տարուց ավելի է, ինչ Դուք, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» մեծ հույսերով եկել եք իշխանության: Երբ ես նայում եմ Հայաստանին, կարծես այժմ շատ հայեր զգում են, որ այդ հույսերը խորտակվել են: Ի՞նչն է սխալ ընթանում»,-հարցրել է հաղորդավարը: ՀՀ վարչապետը չի համաձայնել հաղորդավարի հնչեցրած մտքին:
«Ես չեմ համաձայնի Ձեր տպավորության հետ, քանի որ Հայաստանի բոլոր քաղաքացիները տեսնում են, որ իրենք ապրում են ժողովրդավար երկրում: 2019 թվականին մենք ամենամեծ տնտեսական աճն ենք ունեցել Եվրոպայում: Մեր երկիրը մեծ առաջընթաց է գրանցել բոլոր վարկանիշներով` ժողովրդավարության զարգացում, խոսքի ազատություն, անկախ դատական համակարգ, հակակոռուպցիոն քաղաքականություն: Երկու տարի անընդմեջ միջազգային պարբերականները Հայաստանը ճանաչել են որպես տարվա երկիր՝ ոչ միայն ժողովրդավարության, այլ նաև տնտեսության ոլորտում: Այո՛, կորոնավիրուսի համավարակը ընդհատեց դա, սակայն մենք շարունակելու ենք մեր թռիչքը»,-պատասխանել է ՀՀ վարչապետը:
Հաղորդավարն էլ անդրադարձավ Փաշինյանի ադմինիստրացիային։
«Ձեր ադմինիստրացիան, երևի թե, չի տեսնում այն փոփոխությունը, որ որոշ մարդիկ չստացան այն, ինչ ակնկալում էին, թե ձեր գալով կգտնեն խաղաղության ուղի Ադրբեջանի հետ, սակայն անցյալ ամիս տեսանք նոր կռիվ, նոր կոնֆլիկտ։ Նորից զոհերի մասին լսեցինք և, կարծես թե, սա նույն բանն է, և ոչ թե փոփոխություն»։
«Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի։ Կլիներ իրական խաղաղություն, եթե Ադրբեջանը պատասխաներ հայերի ջանքերին»,-պատասխանեց Փաշինյանն և ասաց, որ խաղաղության նոր ֆորմուլա է առաջարկել, երբ եկավ իշխանության, որը պետք է բավարարեր երեք կողմերին էլ, բայց Ադրբեջանի նախագահը չարձագանքեց։ Հաղորդավարն էլ հակադարձեց, թե գործերն ավելի բարձր են խոսում, քան խոսքերը և ասաց։
«Այն ինչ տեսանք հուլիսին տպավորություն չստեղծեց, թե խաղաղության միտում ուներ Հայաստանը»,-, այսպիսով` լրագրողական էթիկային դեմ գնալով, հաղորդավարը հայտնեց ադրբեջանամետ տեղեկություն, թե իբր Հայաստանն է սկսել ռազմական գործողությունները, որի արդյունքում 76-ամյա Ադրբեջանի խաղաղ բնակիչ է մահացել, ինչին Փաշինյանը պատասխանեց.
«Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Հայաստանի նկատմամբ, ընդ որում` դա առանձին գործողություն չէր։ Ադրբեջանի նախագահը շարունակաբար դիմում էր ռազմատենչ հռետորաբանության` ասելով, որ նա պատրաստվում է Ղարաբաղի հարցը լուծել ուժի միջոցով։ Այդ հռետորաբանության արդյունքում Ադրբեջանի կառավարությունը կանգնեց խնդրի առաջ՝ բացատրելու իր հասարակությանը, ինչու չկարողացան լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը»։
Հաղորդավարը ընդհատեց վարչապետին, ասելով, թե Հայաստանն ասում է Ադրբեջանն է սկսել, հակառակ կողմն էլ ասում է, թե Հայաստանն է սկսել գործողությունները, և ինքը չի պատրաստվում դա քննարկել իր հաղորդման շրջանակներում, սակայն ասաց, որ մի բան պարզ է, որ Փաշինյանը ամիսներ շարունակ պրովոկացիայի է դիմել, ինչն էլ պատճառ է դարձել բարձրացնելու լարվածությունը Ղարաբաղում։ Նաև օրինակ բերեց անցած տարվա օգոստոսը, երբ Փաշինյանը այցելեց Ստեփանակերտ և ելույթում ասաց, որ Արցախը Հայաստան է և վերջ և դա հաղորդավարը «գրեթե սադրանք» որակեց։
Վարչապետը հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմների ներդնումը պատճառաբանել է նրանով, որ միջազգային հանրությունն արդեն բավական ժամանակ հրադադարի խախտումների դեպքում ստիպված է լինում լսել երկու կողմերի փոխադարձ մեղադրանքները:
«Ես կարող եմ հասկանալ միջազգային հանրությանը, որն ամեն անգամ ստիպված է լսել կողմերի փոխադարձ մեղադրանքներն առ այն, թե ով սկսեց կամ ով առաջինը խախտեց զինադադարը։ Եվ կրկին ու կրկին դրա ականատեսն ենք լինում արդեն բավականին ժամանակ։
Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք ներդնել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմներ։ Եվ սա միանգամայն հիմնավորված առաջարկություն է Հայաստանի կողմից»,- նշել է վարչապետը:
Հաղորդավարը նաև անդրադարձավ կորոնավիրուսի դեմ իր կառավարության մղած պայքարին՝ այն անվանելով ձախողված, ինչին վարչապետը հակադարձեց, ասելով որ դեռ վաղ է գնահատականներ տալ և չի մեկնաբանել այն փաստը, որ հարևան Վրաստանում մի քանի անգամ քիչ դեպք է գրանցվել։ Հարցին, թե ինչու է Ղարաբաղում խնջույքին առանց դիմակ եղել այն դեպքում, երբ քաղաքացիներին ամոթանք էր տալիս դիմակ չկրելու համար, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ օրը մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող կանոնների համաձայն»։
Հարց հնչեց նաև Սահմանադրական բարեփոխումների մասին, թե որքանով են Հայաստանի իշխանությունները անել հնարավորը, որպեսզի Սահմանադրական դատարանը լիովին համապատասխանի Հայաստանի Սահմանադրությանը:
«Պետք է շեշտեմ, որ մենք ցանկանում ենք ունենալ այնպիսի Սահմանադրական դատարան, որն ամբողջովին կհամապատասխանի մեր սահմանադրության տառին և ոգուն: ՀՀ գործող սահմանադրությունը տալիս է Սահմանադրական դատարանի ճշգրիտ նկարագրությունը, բայց իրականում մենք նախկինում ունեինք բոլորովին այլ Սահմանադրական դատարան: Այսպիսով, մենք ձգտում ենք և անում ենք հնարավորը, որպեսզի Սահմանադրական դատարանը լիովին համապատասխանի մեր Սահմանադրությանը»։
Վերջում հաղորդավարը փաստեց, որ Հայաստանը բարդ տարածաշրջանում է գտնվում և ունի ստրատեգիական ընտրություն՝ շարունակել Մոսկվային ընդունել որպես գլխավոր դաշնակից, կամ հայացքները ուղղի դեպի Եվրոպա և ՆԱՏՕ.
«Ընտրությունը Ձերն է՝ ո՞ր կողմ կտանեք Հայաստանը»,- հարցրեց հաղորդավարը, ինչին Փաշինյանը պատասխանեց, որ Ռուսաստանը ստրատեգիական կարևորության գործընկեր է, միաժամանակ ԵՄ-ի հետ ունենք գործընկերության փաստաթուղթ։ ԵՄ-ն, ի դեպ, մեր գլխավոր գործընկերն է, մենք ունենք բավականին էֆեկտիվ համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ։
Հաղորդավարը Փաշինյանին ընդհատեց, նշելով, որ եթե Հայաստանն ուզում է ամբողջական համագործակցել ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի հետ, խնդիրներ են առաջանալու, որովհետև Հայաստանը Թուրքիայի հետ տոքսիկ հարաբերությունների մեջ է։ Խնդիրներ կան նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, որովհետև Հայաստանը համագործակցում է Իրանի Հանրապետության հետ, և երբ ԱՄՆ-ն հայտնեց, որ Հայաստանը պետք է սանկցիաներ կիրառի Իրանի նկատմամբ՝ Հայաստանը հրաժարվեց։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ մենք ունենք լավ հարաբերութուններ Իրանի, ԱՄՆ-ի հետ և Հայաստանը ամբողջապես փորձում է կատարել իր միջազգային պարտականությունները։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից