Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ո՞վ պետք է կանխեր Ախալքալաքի ողբերգությունը կամ ո՞վքեր են մեղավորները.«Այլընտրանքային նախագծեր» խմբի հայտարարությունը 08/14/2020   21:28  |  ԼՐԱՀՈՍ

Օրեր առաջ Ախալքալաքում տեղի ունեցած ներհայկական զարհուրելի միջադեպի առիթով «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել էր իր վերլուծությունը։ Հրապարակումից հետո մեզ հետ կապ է հաստատել Ջավախքի «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը, ցանկանալով իր մտորումները ներկայացնել զարգացումների շուրջ։ Դավիթ Ռստակյանը թեմային առավելագույնս տեղեկացված անձանցից է, որը երկար տարիներ զբաղվում է Ջավախքի հայության խնդիրներով։

 Ախալքալաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետեւանքով սպանվել է մեկ մարդ, վիրավորվել մի քանիսը, այրվել են տներ, շինություններ: Իրավիճակը դեռ լարված է: Ի՞նչ է կատարվել Ախալքալաքում, ինչպիսին է հիմա վիճակն այդ քաղաքում, ո՞վ պետք է կանխեր ողբերգությունը, ովքե՞ր են մեղավորները: Մեզ հետ զրույցում Դ. Ռստակյանն  ասաց, որ այս արյունալի դեպքերը միանշանակ հնարավոր էր կանխել, եթե Վրաստանի հատուկ ծառայությունները, իրավապահ մարմինները ժամանակին գործեին:

Դավիթ Ռստակյանը շեշտեց, որ լարվածություն երկու ընտանիքների միջեւ եղել է արդեն մի քանի տարի եւ այդ մասին իրավապահ մարմինները շատ լավ տեղյակ էին: Նա ընդգծեց, որ կոնֆլիկտ երկու բնակավայրերի միջեւ չի եղել, ինչպես ներկայացրել էին մամուլի որոշ միջոցներ, այլ ընդամենը երկու տների միջեւ:

Ավելին, տեղի ունեցածը ճիշտ եւ ճիշտ նման է Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրի» պատմությանը: Այսպես, տարիներ առաջ մոսկվայաբնակ մի ջավախքցի Ախալքալաք վերադառնալուց առաջ հյուրանոցային համար է ամրագրել, իսկ երբ տեղ է հասել, պարզվել է թյուրիմացություն է եղել եւ այդ համարը զբաղված է: Վեճ է եղել, որը խորացել ու խորացել է եւ տարիներ շարունակ պարբերաբար այս կամ այն ձեւով արտահայտվել: «Կուլիկամ գյուղի եւ Ախալքալաքի միջեւ որեւէ լարվածություն չի եղել եւ չկա, լարվածությունը երկու ընտանիքների երիտասարդների միջեւ է, ընդ որում, նա, ով ամրագրել էր համարը, Մոսկվայում է ապրում եւ այս արյունահեղության հետ կապ չունի: Նա դեռ վաղուց է ասել, թե այս թյուրիմացությունը վեճի եւ ատելության հիմք չպետք է լինի: Ցավոք, նրա ձայնը չի լսվել»,- նշեց Դավիթ Ռստակյանը, որը վրաց իրավապահներին մեղադրելուց բացի մի շատ կարեւոր խնդրի մասին է բարձաձայնում:

«Ոչ մարդ կսպանվեր, ոչ հյուրանոց կայրեին, ոչ տուն կվառեին, եթե բարձր մակարդակով ժամանակին կանխվեր երկու խմբերի միջեւ առկա կոնֆլիկտը»,- ասաց Ռստակյանը եւ հիշեցրեց, որ Հայաստանի անկախությունից հետո, երբ դեռ վարչապետը Վազգեն Մանուկյանն էր, ստեղծվեց հատուկ ծրագրերի վարչություն, որը նաեւ կենտրոնացած էր մերձավոր սփյուռքի, վիրահայության՝ հատկապես Ջավախքի խնդիրների վրա:

Ընդ որում, վարչությունը  ոչ միայն տնտեսական եւ մշակութային խնդիրներ էր լուծում, այլ նաեւ զբաղվում այլ խնդիրներով, մասնավորապես թույլ չտալով խոշոր կոնֆլիկտների առաջացում, հարկ եղած դեպքում աշխատում նաեւ վրաց կառավարության հետ:

«Ուզում եմ ընդգծել, որ ժամանակին Վազգեն Սարգսյանը շատ էր կարեւորում վարչության աշխատանքները, կարեւորում էր Ջավախքը: Ի դեպ, երբ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, այդ վարչության, այդ կառույցի աշխատանքի ծավալները եւ խնդիրներն ավելացան: Շատ լուրջ եւ ուժեղ կառույց դարձավ: Հայաստանում կար մարդ, կային մարդիկ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ամբողջությամբ տիրապետում էին Ջավախքի խնդիրներին, եւ ոչ միայն տիրապետում էին, այլ նաեւ լուծում: Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, շատ կարեւոր ծրագրեր  հայապահպանման եւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Մենք գիտեինք, որ կա կառույց, պետական կառույց, որ մեր թիկունքին է կանգնած:

Ցավոք, Քոչարյանից հետո այդ կառույցը կազմաքանդվեց: Չգիտեմ որն էր պատճառը, բայց այն ծանր հետեւանքներ ունեցավ: Դրանից օգտվեց նաեւ վրացական իշխանության այն թեւը, որը, մեղմ ասած, ջավախաբնակ հայերի նկատմամբ այնքան էլ լավ չի տրամադրված»,- նշեց «Վիրք» կուսակցության համանախագահը:

«Լիներ այդ կառույցը, այս կոնֆլիկտը չէր լինի: Չէին լինի նաեւ հիմա մեր առջեւ ծառացած բազմաթիվ այլ խնդիրներ: Պնդում եմ, որ նախկինում եւս կարող էին դատարկ հարցերից, չնչին պատճառներից նույնատիպ կոնֆլիկտներ հասունանալ, եթե չլիներ Հայաստանում գործող հատուկ ծրագրերի վարչությունը»,- ավելացրեց նա եւ ցավով ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանին բազմաթիվ անգամ առաջարկել են անդրադառնալ այս հարցին, բայց ոչ մի քայլ չի արվում: «Չպետք է մոռանալ, որ վրացական կողմին, վրացական իշխանություններին, հնարավոր է, ձեռնտու է, որ համայնքը թուլանա, որ համայնքը բաժանվի, մասնատվի, լինեն կոնֆլիկտներ, ինչը կբերի արտագաղթի մեծ ալիքի: Մի՞թե Հայաստանը թույլ կտա, որ կորցնի իր գլխարկը՝ Ջավախքը, մի՞թե Հայաստանը թույլ կտա, որ Ջավախքում բնակվեն այլ ազգեր, ընդ որում, շեշտեմ, որ դրանք հաստատ վրացիներ չեն լինելու»,- ընդգծեց Դավիթ Ռստակյանը, շեշտելով, որ Հայաստանում պետք է վերականգնվի նմանատիպ կառույց, որը կաշխատի ինչպես ջավախքցիների, այնպես էլ Վրաստանի ղեկավարության հետ:

Ջավախքին լուրջ վտանգ է սպառնում

Ախալքալաքում տեղի ունեցած ողբերգական վերջին դեպքերը հանրության գոնե մի մասին ստիպեցին հիշել Ջավախքի մասին, խոսել հայաբնակ այդ տարածաշրջանի խնդիրների մասին: Ի՞նչ խնդիրներ ունեն այժմ մեր հայրենակիցները Ջավախքում, ինչ աջակցություն են ակնկալում Հայաստանից: Ջավախքում գործող «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը պնդում է, որ Ջավախքի, ջավախահայության գլխին մի մեծ մտանգ է կախված:

Բանն այն է, որ Վրաստանի իշխանությունները խնդիր են դրել աստիճանաբար ազատվել հայկական դպրոցներից: Հասկանալի պատճառներով այս ծրագիրը միանգամից հնարավոր չէ իրականացնել եւ հիմա մտցվել է «երկլեզու» դասավանդման ծրագիրը: Ի՞նչ է սա իրենից ներկայացնում. Ուսուցիչը դասի կեսը երեխաների հետ շփվում է վրացերեն, իսկ մյուս մասը՝ հայերեն: «Պարզ է, չէ, որ տարիներ անց արդեն իսկ հայերենն ամբողջովին դուրս է մղվելու դպրոցներից: Համենայն դեպս վրացական իշխանությունները նման երազանք ունեն»,- պնդում է Ռստակյանը:

«Մի սեմինար-քննարկման ժամանակ Վրաստանի կառավարության ներկայացուցիչն ասաց, թե Վրաստանը միակ երկիրն է, որտեղ պահպանվել են հայկական դպրոցները, բայց ես ուզում եմ շեշտել հիմա, եւ այն ժամանակ էլ ելույթում ասացի, որ չի կարելի իրավիճակը խեղաթյուրված ներկայացնել: Բանն այն է, որ Վրաստանում գործում է 133 հայկական դպրոց, որից 130-ը միայն Ջավախքում: Ջավախքում ապրում է մոտ 250 հազար հայ, իսկ Վրաստանի մյուս հատվածում եւս 250 հազարը, այդ թվում եւ մայրաքաղաք Թբիլիսիում: Եւ ահա այդ 250 հազար հայի համար գործում է ընդամենը երեք դպրոց: հենց սա է վրացական կառավարության իրական դեմքը: Հայերը Ջավախք նոր չեն եկել, նրանք այդ տարածքում միշտ եղել են եւ հանդիսանում են պետություն կազմող ժողովրդի մաս։ Նրանց՝ հայկական դպրոցներ ունենալու պահանջը արտառոց չի, դա իրենց բնակավայրում մայրենի լեզուն պահպանելու պահանջ է։ Վրացերենին տիրապետելը չպետք է լինի հայերենի հաշվին։ Ջավախքում դպրոցները փակել հնարավոր չէ, քանի որ բնակչությունը վրացերեն չգիտի, երեխաները չգիտեն, դեռ չգիտեն»,- ընդգծեց Դավիթ Ռստակյանը:Հայաստանում որոշել են պետական մակարդակով Ջավախքով չզբաղվել: Նման համոզման է Դավիթ Ռստակյանը:

Այն ժամանակ, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, պետական մակարդակով աշխատանք էր տարվում վրացական պետության հետ, ցանկացած խնդիր իր լուծումը գտնում էր, եւ Ջավախքի հայությանն էլ ուծացման վտանգ չէր սպառնում: Մասնավորապես, պայմանավորվելով Վրաստանի իշխանությունների հետ ՝ բոլոր հայկական դպրոցները Հայաստանից անվճար ստանում էին անհրաժեշտ քանակով դասագրքեր, պարբերաբար ստանում էին դպրոցական գույք։ Հիմա հասանք մի վիճակի, երբ արդեն իրական վտանգ կա, որ Ջավախքում եւս հայկական դպրոց չի մնա»,- նշեց Ռստակյանն, ավելացնելով, որ 2023 թվականից դպրոցում չեն կարող աշխատել այն ուսուցիչները, որոնք վրացերեն չգիտեն:

Ջավախքն օգնության կարիք ունի

«Խորհրդային տարիներին, երբ Ախալքալաքում գործում էր խորհրդային ռազմական հենակայանը, երբ գործում էր սահմանային ռեժիմը, Ջավախքն ուներ ավելի շատ ինքնուրույնություն, ավելին, ուներ իր մշակույթային հաստատությունները, որոնցով համակարգվում էր մշակութային կյանքը: Սրանք նպաստավոր պայմաններ էին ստեղծում, որ հայապահպանության խնդիր անգամ չլինի: Գործում էին հայկական դպրոցներ, հրատարակվում հայերենով թերթեր, ունեինք գրախանութներ, որտեղ վաճառվում էին հայերենով գրքեր եւ այլն, եւ այլն»: Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց Ջավախքում գործող «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը:

«Հետխորհրդային ամենադժվարին տարիներին մենք մեզ վստահ էինք զգում, քանի որ Հայաստանում կար պետական մոտեցում, պետական ծրագիր, կար պետական պաշտոնյա, կառույց։ Համակարգվում էին Ջավախքի խնդիրները եւ տարատեսակ ծրագրեր էին իրականացվում»,- ավելացրեց Դավիթ Ռստակյանը:

Նա պնդեց, որ իհարկե, վրացական քաղաքական դաշտում, կառավարությունում միշտ էլ եղել են արկածախնդիր գործիչներ, որոնց երազանքը եղել է ջավախահայերի ուծացումը կամ արտագաղթը:

«Երբ Հայաստանում գործում էր Հատուկ ծրագրերի վարչությունը, երբ խնդիրները կարգավորվում էին պետական մակարդակով մենք, մեր համար ավելի հեշտ էր, ամենաբարդ հարցերը քննարկվում եւ աստիճանաբար լուծվում էին ամենաբարձր մակարդակով: Մեր համար հատկապես փայլուն ծրագիր էր Աշոցք-Նինոծմինդա բարձրավոլտ էլեկտրական գիծ կառուցելը այնժամանակ, երբ Ջավախքում տարիներով էլեկտրականություն չկար։ Այդ աշխատանքներն իրականացվեցին  Ռոբերտ Քոչարյանի եւ Էդուարդ Շեւարդնաձեի պայմանավորվածության արդյունքում, իսկ պայմանավորվածությունը ձեռք բերվեց շնորհիվ այն բանի, Քոչարյանը պատրաստակամություն էր հայտնել աշխատանքների ֆինանսավորումը եւ կատարումն իրականացնել Հայաստանի միջոցներով։ Ցավոք, այդ տարիներին իրականացված բազմաթիվ ծրագրերի վերաբերյալ շատերը տեղյակ չեն, ավելացրեց նա:

Իսկ երբ Հայաստանը որոշեց, որ այլեւս Ջավախքով չպետք է զբաղվի, աստիճանաբար երկարեցին այն շրջանակների ձեռքերը, որոնց երազանքը Ջավախքն առանց հայերի տեսնելն է: Բնականաբար, սկսեցին դպրոցից, հետո գրքերից, բնակավայրերի անվանումներից:

«Ջավախքի բնակավայրերից շատերը պահպանել են գրաբարյան անվանումները, բայց հիմա վրացական կառավարությունում ոմանք խնդիր են դրել ապացուցելու, թե դրանք վրացական անվանումներ են եւ հասել են զավեշտի մակարդակի: Մասնավորապես, գյուղերից մեկի անվանումը ստուգաբանում են այսպես՝ Քեռի ես այստեղ եմ: Լավ, ո՞ւմ մտքով կարող է նման անհեթեթություն անցնել, բայց անցնում է»,- նշեց Դավիթ Ռստակյանը:

«Մի շատ վտանգավոր միտում եւս նկատվում է: Ընտրովի վրացական քաղաքացիությունից զրկվում են մարդիկ, որոնք ունեն նաեւ Հայաստանի քաղաքացիություն: Հիշեցնեմ, որ վրաց-ռուսական պատերազմից հետո, հասկանալի պատճառներով, Ռուսաստանում աշխատող ջավախքցիները չէին կարողանում մեկնել աշխատանքի եւ վերադառնալ: Լուրջ բողոք էր հասունանում, այնքան լուրջ, որ Ջավախքում կարող էին անկախական լուրջ շարժումներ առաջանալ: Հնարավոր էր, որ այս դժգոհությունը վերաճեր եւ հասներ նրան, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի կողքին Վրաստանն ունենար Ջավախքի խնդիր, բայց մենք դրանում շահագրգռված չէինք, մենք վրացական պետության թիկունքին երբեք չենք հարվածել եւ չենք հարվածի: Խնդիրը լուծվեց երկու պետությունների համաձայնությամբ, ջավախքցիներին, Ռուսաստանում աշխատողներին տրվեց Հայաստանի քաղաքացիություն, հայաստանյան անձնագրեր: Վրաց իշխանությունները երջանիկ էին՝ խնդիրը լուծվեց, բայց հիմա նրանց մի մասին զրկում են քաղաքացիությունից, ինչը եւս հղի է լուրջ վտանգներով »,- շարունակեց  Դավիթ Ռստակյանը, շեշտելով, որ եթե գործեր Հայաստանի հետ աշխատանքի խողովակ,  ինչպես նախկինում, ապա նման խնդիր չէր առաջանա, իսկ առաջանալու դեպքում էլ արագ կկարգավորվեր:

Դավիթ Ռստակյանի համար պաշտոնական Թբիլիսիի վերաբերմունքն անհասկանալի է: Նա պնդում է, որ ինչպես վրացիները, այնպես էլ հայերը Վրաստանի անկախության հիմնադիրներն են եւ տարօրինակ է համարում, որ կառավարությունը խտրականություն է դնում: «Պետական որոշմամբ, օրենքով Վրաստանում կարող են գործել բացառապես վրացական դպրոցներ: Պետական միջոցներով հայկական դպրոցներ չեն կարող լինել: Լավ ինչո՞ւ չեն հասկանում, որ սա նախ անարդար որոշում է, քանի որ մենք եկվոր չենք, մենք ապրում ենք այնտեղ, որտեղ միշտ ենք ապրել, բացի այդ, այս քաղաքականությունը կհանգեցնի նոր կոնֆլիկտի»,- շեշտեց Դավիթ Ռստակյանը, որի կարծիքով խիստ անհրաժեշտություն է Հայաստանում պետական մակարդակով Ջավախքի խնդիրներով զբաղվող կառույցի վերստեղծումը, առանց որի Ջավախքում խնդիրները միայն շատանալու են, իսկ տեղի հայության վիճակն էլ ծանրանալու է:  

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:37 14/08/2020  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել դատական ակտն ամբողջությամբ. Արմեն Գրիգորյան
23:45 12/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍևրի պայմանագիրը միայն պատմական փաստ չէ. 10 կուսակցությունների հայտարարությունը
21:33 10/08/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե Ջավախքում չզգան Հայաստանի ներկայությունը՝ այնտեղ շատ արագ կսկսվեն ներհայկական անառողջ հարաբերություններ. Փաշինյանն այստեղ ևս սկսեց զրո կետից և, թերևս, մնաց այդտեղ. «Այլընտրանքային նախագծեր»
20:39 10/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիանի» վագոն-տնակների տեղաշարժումը ապօրինություն էր. Ընկերությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել տարածքում. «Լիդիանի»- հայտարարությունը
12:44 09/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍտեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին. Շիրակ Թորոսյանը` Ախալքալակի դեպքերի մասին
21:54 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍԻրականում իմ միջամտությամբ կանխվել է հանցագործություն. Վահե Էնֆիաջյանը՝ մամուլում տարածվող տեղեկատվությյան վերաբերյալ
20:52 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյա՛ն Նիկոլ, հաղթանակած հերոս Հայ Ժողովրդի փառահեղ պատմությունը ջնջողին ջնջելո՛ւ ենք. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն
01:31 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին. Արմեն Գևորգյան
22:44 04/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
20:49 03/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀա՛յ Ազգ, քո բոլոր խնդիրները կլուծվեն միայն ու միայն բազմահազարանոց միտինգի արդյունքում Նիկոլին հեռացնելով. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն

Արխիվ

[]