ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստանի վերացման ծրագրի վրա Թուրքիայի կառավարությունը ծախսեց մոտ 500 000 000 դոլլար». Միհրդատ Մադաթյան 08/14/2020 19:03 | Հարցազրույց
Հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր արձանագրել էր՝ վերջին շրջանում իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում գլուխ են բարձրացնում թուրքամետ գաղափարների կրողները, պրոթուրքական՝ հակահայկական թեզերը մուտք են գործում մեր իրականություն՝հասնելով ընդհուպ մինչև հանրակրթական դպրոցներ։ Թեմայի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է հոգեբանի հետ։
- Պարոն Մադաթյան, կրթական չափորոշիչների վերաբերյալ բարձրացված մեծ աղմուկը հանգեցրեց ընդհուպ մինչև Ազգային Անվտանգությանը կոչով դիմելու ակադեմիական հանրության նախաձեռնությանը, մինչդեռ արդեն տևական ժամանակ է այդ կառույցը խորհրդավոր լռություն է պահպանում։ Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այս երևույթը։
- Ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ երկրի Ազգային անվտանգության համակարգը չի ծառայում Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկմանը։ ԱԱԾ ասելով մենք հասկանում ենք մի համակարգ, որը ծառայում է ազզային անվտանգության պահպանման շահերին, փոխարենը՝ ԱԱԾ-ն դարձել է իշխանության ձեռքի գործիքն ու անհասկանալի խաղեր է խաղում։ Մինչդեռ վերջին երկու տարիներին մենք ականատես եղանք այնպիսի դեպքերի, ինչպիսիք էին՝ ադրբեջանցիների մուտք գործումը մեր երկիր, թուրքական ծագումնաբանությամբ էլ ինչ - որ կերպարներ Ցեղասպանության հուշարձանի կողքին նամազներ կարդացին և այլն։ Այսինքն, վաղուց արդեն նորություն չի, որ ԱԱԾ-ն իր բուն գործառույթներով չի զբաղվում։ Անդրադառնալով կրթական չափորոշիչների թեմային՝ մենք մեկ անգամ ևս ֆիքսեցինք մի փաստ, երբ այդ չափորոշիչները կազմող հանձնաժողովի նախագահն ակնհայտ թուրքամետ գործողություն էր ծավալում և կոնստանտներ հեղինակում, որով մի ամբողջ ազգի սերունդ պետք է զարգանա։ Այլ կերպ ասած, այդ կոնստանտները գրվում է Թուրքիայից ֆինանսավորվող անձի կողմից։ Եթե այս ամենը համարվում է նորմալ, այսինքն, եթե այդպես էլ պետք է լինի պատերազմող մեր երկրի համար, ուրեմն մենք արդեն վավուց հայրենիք չունենք։
- Դուք նշել էիք, որ Լիլիթ Մկրտչյանը խոշոր գումարներ է ստանում թուրքական հիմնադրամներից ...
- Իսկ ո՞վ չգիտի, որ Ջորջ Սորոսն ու Ալիևի կրտսերը լավ բարեկամներ են, այս կինն էլ տարիներ շարունակ ակտիվ համագործակցության մեջ է եղել այդ հիմնադրամի հետ, ինչի՞ մասին է խոսքը։ Այս ամենը տեղի է ունեցել ընդհանուր ֆինանսավորմամբ, որտեղ ընդհանուր ֆինանսավորող կողմերից մեկը եղել է հենց թուրքական կողմը։ Իր վերջին աշխատության համար Լիլիթ Մկրտչյանը, եթե չեմ սխալվում, 19 հազար եվրոյի չափով գումար է ստացել Բաց Հասարակությունների հիմնադրամից։ Ես խոսում եմ ակնհայտ փաստերի մասին, ընդ որում, այդ կնոջ ֆինանսական հոսքերի մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է մամուլում։ Ամենացավոտն այստեղ այն է, որ նախօրեին այդ կինը Խառատյանի Լուսինեի հետ հարցազրույց էր տալիս, որտեղ երկուսով միասին՝ փրփուրը բերաններին խոսում էին այն մասին, թե հայրենասիրությունը չափելի կատեգորիա չէ։ Ես նեյրոլինգվիստիկ ծրագրավորող եմ և հաստատում եմ, որ հայրենասիրությունն, այո, նոմինալիզացիա է, ընդ որում, ճիշտ այնպիսին, ինչպիսին ազատությունը, դեմոկրատիան և այլ գաղափարներ։ Եթե այդ թրքամետներից ինչ - որ մեկը կարող է ցույց տալ այդ դեմոկրատիայի կամ նույն ազատության չափողականության մակարդակը, ապա ես իրենց հայրենասիրության յոթը չափողականության մակարդակ ցույց կտամ։ Ուրեմն, թող չխոսեն մի բանից, որից իրենք բացարձակ ոչ մի գաղափար չունեն։ Պարզապես այդ մարդիկ այնքան են ոգևորվել այն տրամպլինով, որում հայտնվել են, որ գնալով իրենց համար նույնիսկ չպատկերացրած դերում են հայտնվել։ Արդյունքում նրանք այնպիսի բաներ են խոսում, որոնք, բացի ծիծաղելի լինելուց նաև շատ վտանգավոր են՝ ազգային անվտանգության տեսակետից։ Ծիծաղելի են այնքանով, որ նրանց թվում է, թե իրենց դիմաց աբորիգեններ են կանգնած, մինչդեռ այդ մարդիկ կրթություն ունեն՝ ի տարբերություն իրենց ոգեշնչող Նիկոլ Փաշինյանի։
- Խոսքը ձեր կողմից նշված ոչ չափելի գաղափարների ներմուծման մասի՞ն է։
- Այո։ Սրանք իրենց անհասկանալի գաղափարները բերում փաթաթում են ամբողջ ազգի վզին ու, կուզենայի մեկն ինձ կարողանար բացատրել, թե ի՞նչ բան է դեմոկրատիան, արդյո՞ք դա սեռական բռնությունների դեմ պայքարն է, որի չափողականությունը որոշվում է Լյուսի Քոչարյանի անհասցե նամակներով։ Որևէ մեկն ինձ կարո՞ղ է բացատրել, թե ինչպիսի՞ պատահականությամբ է Լանզարոտեի կոնվենցիային նախորդում Լյուսի Քոչարյանի նամակների շկվալը, որոնցից ոչ մեկի հետքերով քրեական գործ չի հարուցվել, որովհետև, եթե եղել են այդպիսի գրավոր նամակներ, ապա դրանց աղբյուրը փակ պահելու համար Լյուսի Քոչարյանին պետք է դատել և պահանջել նրանից, որպեսզի հրապարակի բացի աղբյուրներն ու քրեական գործեր հարուցվեն։ Այլապես, ստացվում է, որ մենք դավաճան ենք, և մեր երկրում անպատիժ մանկապիղծներ ենք պահում։ Կամ խոսում են ազատության չափորոշիչների մասին, համայնքի ազատություն են ասում... դա ո՞րն է, ինչո՞վ եք դուք չափում համայնքի ազատությունը, երբ ասենք ԼԳԲՏ համայնքն այսօր բռնանում է իմ վրա, դա համայնքի ազատությո՞ւն է. թե՞ ոչ։
- Անդրադառնալով Լիլիթ Մկրտչյանի գործունեությանն ուղղված ֆինանսական հոսքերին, դուք գրել էիք, թե փաստացի այդ գումարներն ուղղորդվում են Թուրքիայի կողմից և հատուկ նպատակների են ծառայում։ Որո՞նք են այդ հատուկ նպատակները, ավելի առարկայական՝ ինչի՞ մասին է խոսքը։
- Ավելի քան երկու տարի է ես ասում եմ, որ այս իշխանությունները պանթուրքիզմի ծրագիրն են իրականացնում։ Գործընթացների ուղղությունը, որ այսօր տարվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ոչ մի ազգային ու հայապահպան էություն չունի, բացի հայի տեսակի վերացումից։ Ես կարող եմ մի շարք հիմնավորումներ բերել, թե ինչո՞ւ եմ այդպես մտածում։ Առաջին հերթի՝ վերջին երկու տարվա մեջ մենք չունեցանք ոչ մի մշակութային միջոցառում, բացի «Հուզանք ու զանգ» աղմկահարույց անհասկանալի երևույթից, որ ֆինանսավորվեց իշխանությունների կողմից, չխոսեմ՝ Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի միջադեպի մասին, որն, ի դեպ, նույնպես պետությունն էր համաֆինասավորել։ Իսկ ի՞նչ է մշակույթը՝ դա ազգը պահպանող կարևորագույն և հիմնային հենարաններից մեկն է։ Փոխարենը դրանք այսօր ապականում են գրականությունը՝ դպրոցական ծրագիր մտցնելով ինչ - որ Արմեն Հայաստանցու հեղինակած շշերի պատմությունը, որը մասնագետների վերլուծությամբ՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ պարանոիդալ շիզոֆրենիայի արտահայտություն է, ընդ որում, ոչ մի կապ չունեցող գրականության հետ։ Միևնույն ժամանակ սրանք փորձում ենք չափորոշիչներից հանել Նարեկացին Քուչակն ու այլ հեղինակներ, որոնք ոչ միայն ինձ, այլ մեր ժողովրդի համար հայապահպան նշանակություն են ունեցել։ Խոսելով մյուս անոմալ երևույթների մասին՝Արևմտյան Անատոլիա և այլն, նկատենք, որ այս ամենը տեղի է ունենում նույն պատմության չափորոշիչներից հայրենասիրության գաղափարները հանելուն զուգընթաց։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ի՞նչ նպատակով է նպատակաուղղված պատմության դասագրքերից և, առհասարակ, դպրոցից հանվում հայրենասիրություն բառը, այն պարագայում, երբ մեր ռմբակոծվող սահմանները պահում են հայրենասիրության գաղափարով ներշնչված երիտասարդ զինվորները։
Այս ամենը մի տրամաբանություն ունի, որովհետև մի հիմնավորում պե՞տք է լինի, թե՞ ոչ։ Եվ երբ նայում ենք, թե ո՞նց է Ադրբեջանը տարեկան միլիարդավոր դոլլարներ ծախսում իր երկրի սպառազինության վրա, ամեն ինչ, առանց մեկնաբանություններ էլ պարզ է դառնում։ Ստացվում է, որ Հայաստանում հեղափոխություն իրականացնելու և Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար 500 մլն. դոլարն, իրականում լրիվ բավական էր։ Այլ կերպ ասած, ստացվում է, որ Հայաստանի վերացման ծրագրի վրա Թուրքիայի կառավարությունը ծախսում է մոտ 500 մլն. դոլլար և հայկական հարցը համարում լուծված։Միանգամից ասեմ, որ նշածս գումարի չափը ուտոպիստական է։ Եվ թող այս գումարից մի 200 մլն. դոլլարը Նիկոլ Փաշինյանը գրպանած լինի, դրանից հարցի էությունը չի փոխվում...
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից