ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որոշ մարդիկ ապրում են շների, կատուների, կրծողների հետ. Եկմալյանի բնակիչները տները քանդել ու նոր տուն չեն տվել 08/13/2020 11:52 | ԼՐԱՀՈՍ
Երևանի Եկմալյան փողոցի 4-16 շենքերի բնակիչների բնակարանները շուրջ 15 տարի առաջ գերակա շահ են ճանաչվել, քանդվել, սակայն անտուն մնացած բնակիչները մինչ օրս որևէ փոխհատուցում, որևէ բնակարան չեն ստացել:
Բնակիչները՝ շուրջ 27 ընտանիք, շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար: Այսօր նրանք կառավարության շենքի առջև էին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ցանկությամբ։
«Մենք տուժած անձնավորություններ ենք, որոնց տները 2006 թվականից կեսը քանդել են, կեսը մնացել է, որովհետև Պապոյան Գագիկը խոսք էր տվել, որ այդտեղ պետք է շենք կառուցվի, համ բնակիչներին տուն տար, համ էլ բարձրահարկ շենք կառուցեր, բայց հանրային գերակա շահով որոշված էր, որ քաղաքապետարանը պետք է շենք կառուցեր, էդ հարցը դրված էր։ Արագ-արագ սկսեցին բուլդոզերները բերել, ժողովրդին համոզել, որ այդ տեղամասում շենք կկառուցվի՝ մինչև հիմա էդ հարցը լուծված չէ»։
Տիկին Անահիտը ամեն անգամ պնդում է, որ ապրում են խոզանոցում։ Իրենց պարբերաբար ասում են, որ հարցը նիստին կդրվի, կլուծվի՝ մինչև հիմա ոչ մի փոփոխություն չկա։
«Որոշ մարդիկ ապրում են շների, կատուների, կրծողների հետ, որոշ մարդիկ տեղ չունեն ապրելու, մի մասը վարոձով են ապրում 14 տարի, մի մասն էլ մահացել են էս դարդ ու ցավից։ Մարդիկ չեն կարողանում իրենց սեփական տներից մի փոքր անկյուն ստանան, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը՝ իրենց տներում մնան, որ չվարակվեն։ Շատերը կարելի է ասել փողոցում են քնում։ Պայքարում ենք, գալիս ամեն հինգշաբթի ցույցեր ենք անում, արդեն բոլորիս նյարդերը քայքայված, մեզնից մեկը՝ հաշմանդամ մարդ է՝ ոչ տեսնում է, ոչ նորմալ քայլում, եկել է այստեղ։ Շատ ենք խնդրում պարոն Նիկոլ Փաշինյանին, մեկին առաջադրի, որպեսզի Եկմալյանի հարցը լուծվի»։
Տիկին Անահիտը տեղեկացրեց, որ կառուցապատող կա, բայց չեն թողնում բարձրահարկ շենք կառուցի, որ և բնակիչներին փոխհատուցեն, հետո շենքը կառուցեն, բայց հինգ հարկանի շենքով այս հարցերը չեն լուծվելու։
«Նիստ պետք է լիներ՝ Ավագյան Հայկը պետք է զբաղվեր, ինքը հիմա չի զբաղվում, տվել են Սուրեն Ղամբարյանին, որպեսզի հարցով զբաղվի, մինչև հիմա պատասխան չկա։ Մեզ հորդորում են, որ անպայման գնացեք, մենք նիստում կքննարկենք։ Հայկ Ավագյանը խոստումներ տվեց, չկարողացավ հարցը առաջ տանել։ Կան բնակարաններ, որ մի քանի անձ է գրանցվել, դրա համար էլ չեն կարողանում հարցը լուծել։ Հարցը պետք է լուծի գլխավոր ճարտարապետը։ Քաղաքապետարանը ուղարկում է կառավարություն, այստեղից էլ քաղաքապետարան են ուղարկում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ