Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ

Հայաստանը և ընդունող է, և տարանցիկ է, և ինքը արդեն թրաֆիքինգի երկիր դարձել. Վիրապյան 08/13/2020   20:05  |  Հարցազրույց

ԱՄՆ պետքարտուղարությունը գոհացուցիչ չի համարել Հայաստանի քայլերը՝ թրաֆիքինգի դեմ պայքարում, արձանագրել, որ դրանք  չեն բավարարում թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված նվազագույն չափանիշներին եւ տեղափոխել 2-րդ խումբ՝ վերահսկման ցուցակի երկրների շարք:

Երկու տարի է, ինչ կառավարության կողմից չի եղել որևէ դատապարտում։ Թեմայի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար իրավունքների ապահովման վարչության, մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետի պաշտոնակատար Էլեոնորա Վիրապյանի հետ։

-Տիկին Վիրապյան, ի՞նչ է սպառնում Հայաստանին, երբ դիրքերը թրաֆիքինգի դեմ պայքարում թուլացել է՝ տեղափոխվելով 2-րդ խումբ

 - Խոսքը երկրորդ խմբի «Ոչ» լիստի մասին է ,որը նշանակում է, որ կառավարությունը լավ ջանքեր չի գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարելու գործում։ Երկրորդ սպասողական խումբն է ՝ գրեթե երրորդը։ Իսկ երբ որ մենք իջնում ենք երրորդ խումբ՝ դա արդեն սանկցիա է։ Դա միայն մեզ չի վերաբերվում, այլ բոլոր այն երկրներին, որոնք վավերացրել են Անդրազգային կազմակերպած հանցավորության դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիան։ Եթե չեն կատարում այն նվազագույն չափորոշիչներով պարտավորությունները ստանձնել, հայտնվում են երրորդ խմբում և համապատասխանաբար  տնտեսական սանկցիաներ են կիրառվում այդ երկրների նկատմամբ։ Դա նշանակում է, որ այն բոլոր գումարները, որոնք մտնում են երկիր, որը տնտեսական  զարգացմանն է ուղղված՝ կնվազեն։ Բայց մենք շատ ակտիվ աշխատում ենք, ու ամեն ինչ կանենք, որ դրան չհասնի։

- Արդեն երկու տարի է, ինչ կառավարության կողմից չի եղել որևէ դատապարտում, իսկ հարկադիր աշխատանքի համար վերջին անգամ դատապարտում եղել է 2014 թվականին։ Ո՞րն է պատճառը։

-Խնդիրն այն էր, որ  առնվազն վերջին մեկ տարին մենք մի քիչ թուլացրեցինք մեր դիրքերը այն առումով, որ  համակարգումը փոխանցվում էր մի նախարարությունից մյուսին։ Այսինքն 20 տարի պայքարը համակարգել է  ԱԳՆ-ն, իսկ 2019 թվականին փոխանցեցին մեր նախարարությանը։ Եվ բնականաբար մեզ փոխանցվեց նաև ազգային ծրագիրը, որը արդեն 2018-ին ավարտվել էր և 2019-ին եռամյա նոր ծրագիրը պետք է լիներ։ Նախագիծ  տարբերակով այն ավարտին հասցված չէր, տարբերակը տվեցին մեզ տարվա կեսին և մինչև ամբողջացրեցինք, հստակեցրեցինք գործառույթները՝ տարվա վերջին ունեինք  նախագիծը և Թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդին կից աշխատող խումբը։ Մարտին մենք պետք է ծրագիրը ներկայացնեինք կառավարություն՝ հաստատման։ Եվ եթե ներկայացնեինք, համենայնդեպս «ոչ լիստում» չէինք հայտնվի, կմնայինք երկրորդ խմբում, բայց ոչ երկրորդ պրիմ խմբում։ Քանի որ համաճարակը սկսվեց, հենց այն օրը, որ մենք պետք է ծրագիրը ներկայացնեինք  խորհրդի նիստի հավանությանը, հետաձգվեց  հունիս և այդ ժամանակ նոր ընդունվեց։

-Իսկ ո՞րն է մյուս պատճառը։

-Բացահայտումները քիչ են, պատճառը՝  դատարան գործերը գրեթե չեն հասնում։ Քննվում են նախաքննության փուլում։  Շատ դժվար ապացուցվող հանցագործություն է և չի ստացվում համոզիչ  ապացույցները հավաքագրել, որ գործը տեղափոխվի  դատախազություն, այնտեղից էլ դատարան։ Եթե անգամ հասնում է  դատարան, այնտեղ էլ կարող է վերաորակվի։ Գրեթե դատապարտված չունենք վերջին երեք  տարում։ Գործերը մինչև վերջ չեն հասնում, ինչ-որ մի փուլում կասեցվում, դադարում, վերաորակվում են։ Իսկ դա նշանակում է, որ մենք  մինչև վերջ չենք հասցնում մեր աշխատանքը, որովհետև մենք ունենում ենք զոհեր  և նրանց հետ կապված դատական գործերը ուրիշ ընթացք են ստանում։ Օրինակ՝ անցած տարի մենք ունեցել ենք 8 զոհ, որից երկուսը անչափահաս։ Եթե մենք նույնացնում ենք նրանց որպես զոհ, ոստիկանությունը ճանաչում է տուժող և այդ երկու հիմքերը  չեն բավարում, որպեսզի դատարանում գործը ընթացք ստանա։ Դա նշանակում է, որ համենայնդեպս ամերիկյան պետդեպի գնահատականով, մենք բավականաչափ ջանք չենք գործադրում այս երևույթը վերահսկելու, կասեցնելու համար։ Իհարկե, վերջնականապես չենք կարող վերացնել, բայց պատժել նրանց ովքեր ներգրավված են դրա մեջ՝ մենք դա չենք անում, չի ստացվում։

-Գուցե տուժողների հետ աշխատանքները բավարար կերպով չեն տարվո՞ւմ՝ ամբողջացնելու համար պատկերը։

-Ութ հոգու՝  տարբեր ժամանակներում ոստիկանությունը բացահայտել է, հետաքննությունն արել և տուժող է ճանաչել այդ մարդկանց։ Դրանից հետո միջնորդագիր է ներկայացրել, նկարագրել վիճակը և առաջարկել քննարկել։ Նույնացման հանձնաժողովը քննարկել է այդ դեպքը, լրացուցիչ  ինֆորմացիաներ ենք ստանում գումարում ենք և որոշում ենք,  որ զոհ է կամ ոչ։ Սովորաբար ն աջակցության համար հիմքերը բավարար են լինում, որ անձին աջակցություն ստանալու իրավունք տրվի, բայց ապացուցողական  բազան հավաքելը շատ բարդ է։ Մեծ պատիժ է հասնում այն մարդկանց, որոնք թրաֆիքինգով են զբաղվում և պետք է լուրջ հիմնավոր ապացուցել, որը դժվար է։ Մենք  ունենում ենք  դեպքեր, երբ նույն զոհերը հրաժարվում են իրենց ցուցմունքներից, մենք երեխաների հետ ենք աշխատում, որոնց եթե մի քանի անգամ հարցաքննում ես, կարող է պատահի տվյալները չհամընկնեն և դա խնդիր է։ Դա օբյեկտիվ  պատճառ է, որի համար հնարավոր չի լինում հասցնել մինչև դատարան և որոշում կայացնել։  Պետդեպարտամենտը այդ չափորոշիչներն ունի, իրենք չեն խորանում ինչն է պատճառը, ինչը՝ ոչ։ Ունեն հստակ  կրիտերիաներ, եթե չի կատարվել, ուրեմն սանդղակում իջնում ենք։ Նախաքննության, հետաքննության փուլերում մենք խնդիրներ ենք ունենում։

-Իրազեկման, վերապատրաստման և այլ աշխատանքներին զուգահեռ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում։

- Հասկացել ենք, որ բնակչությունը պարբերաբար պետք է իրազեկվի, որովհետև շատ ժամանակ  ուղղակի անտարբերություն են ցուցաբերում։ Տեսնում են, որ մանավանդ մարզերում, երեխան դպրոցում գրանցված է՝ դպրոց չի գնում, կամ տեսնում ես երեխա կա և որևէ դպրոցում գրանցված չէ։ Այդ երեխան զբաղվում է ֆերմաներում՝ ինչ- որ բանով։ Ի վերջո` սարի ծայրին հո չեն նստում։ Իրենց ինչ-որ մեկը տեսնում է։ Ուրեմն պետք է իրեն հարց տա՝ այս երեխան, որ դպրոցում չէ, ամբողջ օրը կենդանի է պահում, ի՞նչ գործ ունի այս աշխատանքներում։ Լույսը բացվում է սկսում է գործը, օրվա վերջ ավարտում։ Ո՞նց էլ լինի մեկը կտեսնի եւ  այդ մեկը պետք է զանգի։

-Հիմա Հայաստանում թրաֆիքինգի ո՞ր ձևերն են առավել տարածված։

-Հիմա այս գլոբալիզացման պայմաններում փոխվում է  նույնիսկ շահագործման եղանակները։ Եթե մենք նախկինում խոսում էինք սեռական շահագործման մասին, ապա հիմա  ավելի շատ տեսադաշտում են  աշխատանքային շահագործման դեպքերը։ Դա չի նշանակում, որ նախորդը չկա, նշանակում է, որ Հայաստանում  են դեպքերը շատացել։ Միշտ ասում էինք, որ Հայաստանից գնում ես ուրիշ երկիր և ենթարկվում շահագործման, կամ էլ տարանցիկ երկիր է՝  Հայաստանի տարածքով տեղափոխում են մի երկրից մյուսը։ Հիմա  մենք ասում ենք, որ Հայաստանը և ընդունող է,և տարանցիկ է, և ինքը արդեն թրաֆիքինգի երկիր է։ Եվ հիմնականում դեպքերը մարզերում են տեղի ունենում, բայց ոչ բոլորը։  Թվում է, թե թվերը ցույց ենք տալիս, որոնք փոքր են ու թվում է խնդիրը չկա, բայց այն ինչ տեսնում ենք մարզերում և ինֆորմացիա ստանում՝ հարցական է՝ դա ի՞նչ մասշտաբների է այս փոքր երկրում։

-Օրինակներ կբերե՞ք։

- Վերջերս կարդացի, որ բալգարկայից վնասվել է 15 տարեկանը։ Հիմա ինչ դեպք է՝ ինչպե՞ս  է հայտնվել դա իր ձեռքում, իր տա՞նն է եղել և ծնողի հետ աշխատանք արել, թե դժբախտ  պատահար էր, թե աշխատանքի համար էին տվել ձեռքը։ Ոստիկանությունը երևի կպարզի, որովհետև երեխան շատ է վնասվել։ Բազմաթիվ նման դեպքեր կան։ Այս պարագայում չենք կարող ասել, որ ծնողը շահագործել է, բայց ծնողը շահագործողի դերում  լինում է։ Այս տարիներին շատ ենք տեսել, երբ մայրը աղջկան վաճառում է կամ երեխային ուղարկում մուրացկանությամբ զբաղվելու։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:35 12/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆվազել են Հայաստանի կառավարության ջանքերը՝ թրաֆիքինգի դեմ պայքարում. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում Հայաստանի դիրքերը վատթարացել են
19:13 07/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի վերելքը կլինի վստահ ու հաստատուն. առկա են անհրաժեշտ հենակետերը. ԿԲ նախագահ
13:03 01/08/2020  |  ԼՐԱՀՈՍԴա մեր համաչափ արձագանքն էր. ԱԳ նախարարը՝ Թուրքիայի՝ Հայաստան տեսչական այցերի կասեցման մասին
22:03 29/07/2020  |  ՀարցազրույցԹուրք-ադրբեջանական զորավարժություններն անկասկած ուժի ցուցադրում են.Ռոբերտ Քոչարյան
22:05 28/07/2020  |  ԼՐԱՀՈՍՈւ նորից նույն էժան «շուստրիության» փորձերը. Աննա Մկրտչյանը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մասին
22:37 19/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sky News Arabia» հեռուստաընկերությանը
19:54 10/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Մեր գերբը փոփոխությունների կարիք ունի». Վիգեն Ավետիս
21:18 01/07/2020  |  Հարցազրույց«Ես տեղյակ չեմ», «Չեմ կարող մեկնաբանել», «Առաջին անգամ ձեզանից եմ լսում», «Դիմեք իրավապահ մարմիններին». Նարինե Խաչատուրյանը պատասխանում է լրագրողի հարցերին
19:10 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱլիևի հոխորտումներից մենք հասկանում ենք ռազմական ագրեսիվ գործողությունների վերսկսում. Գևորգ Գեւորգյան
23:49 26/06/2020  |  ՀարցազրույցՍահմանադրական նորմը գործում է անմիջականորեն. այն անհրաժեշտություն չունի կիրառության համար այլ փաստաթղթերի միջով արտացոլվելու. Նազելի Բաղդասարյան

Արխիվ

[]