ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը և ընդունող է, և տարանցիկ է, և ինքը արդեն թրաֆիքինգի երկիր դարձել. Վիրապյան 08/13/2020 20:05 | Հարցազրույց
ԱՄՆ պետքարտուղարությունը գոհացուցիչ չի համարել Հայաստանի քայլերը՝ թրաֆիքինգի դեմ պայքարում, արձանագրել, որ դրանք չեն բավարարում թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված նվազագույն չափանիշներին եւ տեղափոխել 2-րդ խումբ՝ վերահսկման ցուցակի երկրների շարք:
Երկու տարի է, ինչ կառավարության կողմից չի եղել որևէ դատապարտում։ Թեմայի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար իրավունքների ապահովման վարչության, մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետի պաշտոնակատար Էլեոնորա Վիրապյանի հետ։
-Տիկին Վիրապյան, ի՞նչ է սպառնում Հայաստանին, երբ դիրքերը թրաֆիքինգի դեմ պայքարում թուլացել է՝ տեղափոխվելով 2-րդ խումբ
- Խոսքը երկրորդ խմբի «Ոչ» լիստի մասին է ,որը նշանակում է, որ կառավարությունը լավ ջանքեր չի գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարելու գործում։ Երկրորդ սպասողական խումբն է ՝ գրեթե երրորդը։ Իսկ երբ որ մենք իջնում ենք երրորդ խումբ՝ դա արդեն սանկցիա է։ Դա միայն մեզ չի վերաբերվում, այլ բոլոր այն երկրներին, որոնք վավերացրել են Անդրազգային կազմակերպած հանցավորության դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիան։ Եթե չեն կատարում այն նվազագույն չափորոշիչներով պարտավորությունները ստանձնել, հայտնվում են երրորդ խմբում և համապատասխանաբար տնտեսական սանկցիաներ են կիրառվում այդ երկրների նկատմամբ։ Դա նշանակում է, որ այն բոլոր գումարները, որոնք մտնում են երկիր, որը տնտեսական զարգացմանն է ուղղված՝ կնվազեն։ Բայց մենք շատ ակտիվ աշխատում ենք, ու ամեն ինչ կանենք, որ դրան չհասնի։
- Արդեն երկու տարի է, ինչ կառավարության կողմից չի եղել որևէ դատապարտում, իսկ հարկադիր աշխատանքի համար վերջին անգամ դատապարտում եղել է 2014 թվականին։ Ո՞րն է պատճառը։
-Խնդիրն այն էր, որ առնվազն վերջին մեկ տարին մենք մի քիչ թուլացրեցինք մեր դիրքերը այն առումով, որ համակարգումը փոխանցվում էր մի նախարարությունից մյուսին։ Այսինքն 20 տարի պայքարը համակարգել է ԱԳՆ-ն, իսկ 2019 թվականին փոխանցեցին մեր նախարարությանը։ Եվ բնականաբար մեզ փոխանցվեց նաև ազգային ծրագիրը, որը արդեն 2018-ին ավարտվել էր և 2019-ին եռամյա նոր ծրագիրը պետք է լիներ։ Նախագիծ տարբերակով այն ավարտին հասցված չէր, տարբերակը տվեցին մեզ տարվա կեսին և մինչև ամբողջացրեցինք, հստակեցրեցինք գործառույթները՝ տարվա վերջին ունեինք նախագիծը և Թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդին կից աշխատող խումբը։ Մարտին մենք պետք է ծրագիրը ներկայացնեինք կառավարություն՝ հաստատման։ Եվ եթե ներկայացնեինք, համենայնդեպս «ոչ լիստում» չէինք հայտնվի, կմնայինք երկրորդ խմբում, բայց ոչ երկրորդ պրիմ խմբում։ Քանի որ համաճարակը սկսվեց, հենց այն օրը, որ մենք պետք է ծրագիրը ներկայացնեինք խորհրդի նիստի հավանությանը, հետաձգվեց հունիս և այդ ժամանակ նոր ընդունվեց։
-Իսկ ո՞րն է մյուս պատճառը։
-Բացահայտումները քիչ են, պատճառը՝ դատարան գործերը գրեթե չեն հասնում։ Քննվում են նախաքննության փուլում։ Շատ դժվար ապացուցվող հանցագործություն է և չի ստացվում համոզիչ ապացույցները հավաքագրել, որ գործը տեղափոխվի դատախազություն, այնտեղից էլ դատարան։ Եթե անգամ հասնում է դատարան, այնտեղ էլ կարող է վերաորակվի։ Գրեթե դատապարտված չունենք վերջին երեք տարում։ Գործերը մինչև վերջ չեն հասնում, ինչ-որ մի փուլում կասեցվում, դադարում, վերաորակվում են։ Իսկ դա նշանակում է, որ մենք մինչև վերջ չենք հասցնում մեր աշխատանքը, որովհետև մենք ունենում ենք զոհեր և նրանց հետ կապված դատական գործերը ուրիշ ընթացք են ստանում։ Օրինակ՝ անցած տարի մենք ունեցել ենք 8 զոհ, որից երկուսը անչափահաս։ Եթե մենք նույնացնում ենք նրանց որպես զոհ, ոստիկանությունը ճանաչում է տուժող և այդ երկու հիմքերը չեն բավարում, որպեսզի դատարանում գործը ընթացք ստանա։ Դա նշանակում է, որ համենայնդեպս ամերիկյան պետդեպի գնահատականով, մենք բավականաչափ ջանք չենք գործադրում այս երևույթը վերահսկելու, կասեցնելու համար։ Իհարկե, վերջնականապես չենք կարող վերացնել, բայց պատժել նրանց ովքեր ներգրավված են դրա մեջ՝ մենք դա չենք անում, չի ստացվում։
-Գուցե տուժողների հետ աշխատանքները բավարար կերպով չեն տարվո՞ւմ՝ ամբողջացնելու համար պատկերը։
-Ութ հոգու՝ տարբեր ժամանակներում ոստիկանությունը բացահայտել է, հետաքննությունն արել և տուժող է ճանաչել այդ մարդկանց։ Դրանից հետո միջնորդագիր է ներկայացրել, նկարագրել վիճակը և առաջարկել քննարկել։ Նույնացման հանձնաժողովը քննարկել է այդ դեպքը, լրացուցիչ ինֆորմացիաներ ենք ստանում գումարում ենք և որոշում ենք, որ զոհ է կամ ոչ։ Սովորաբար ն աջակցության համար հիմքերը բավարար են լինում, որ անձին աջակցություն ստանալու իրավունք տրվի, բայց ապացուցողական բազան հավաքելը շատ բարդ է։ Մեծ պատիժ է հասնում այն մարդկանց, որոնք թրաֆիքինգով են զբաղվում և պետք է լուրջ հիմնավոր ապացուցել, որը դժվար է։ Մենք ունենում ենք դեպքեր, երբ նույն զոհերը հրաժարվում են իրենց ցուցմունքներից, մենք երեխաների հետ ենք աշխատում, որոնց եթե մի քանի անգամ հարցաքննում ես, կարող է պատահի տվյալները չհամընկնեն և դա խնդիր է։ Դա օբյեկտիվ պատճառ է, որի համար հնարավոր չի լինում հասցնել մինչև դատարան և որոշում կայացնել։ Պետդեպարտամենտը այդ չափորոշիչներն ունի, իրենք չեն խորանում ինչն է պատճառը, ինչը՝ ոչ։ Ունեն հստակ կրիտերիաներ, եթե չի կատարվել, ուրեմն սանդղակում իջնում ենք։ Նախաքննության, հետաքննության փուլերում մենք խնդիրներ ենք ունենում։
-Իրազեկման, վերապատրաստման և այլ աշխատանքներին զուգահեռ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում։
- Հասկացել ենք, որ բնակչությունը պարբերաբար պետք է իրազեկվի, որովհետև շատ ժամանակ ուղղակի անտարբերություն են ցուցաբերում։ Տեսնում են, որ մանավանդ մարզերում, երեխան դպրոցում գրանցված է՝ դպրոց չի գնում, կամ տեսնում ես երեխա կա և որևէ դպրոցում գրանցված չէ։ Այդ երեխան զբաղվում է ֆերմաներում՝ ինչ- որ բանով։ Ի վերջո` սարի ծայրին հո չեն նստում։ Իրենց ինչ-որ մեկը տեսնում է։ Ուրեմն պետք է իրեն հարց տա՝ այս երեխան, որ դպրոցում չէ, ամբողջ օրը կենդանի է պահում, ի՞նչ գործ ունի այս աշխատանքներում։ Լույսը բացվում է սկսում է գործը, օրվա վերջ ավարտում։ Ո՞նց էլ լինի մեկը կտեսնի եւ այդ մեկը պետք է զանգի։
-Հիմա Հայաստանում թրաֆիքինգի ո՞ր ձևերն են առավել տարածված։
-Հիմա այս գլոբալիզացման պայմաններում փոխվում է նույնիսկ շահագործման եղանակները։ Եթե մենք նախկինում խոսում էինք սեռական շահագործման մասին, ապա հիմա ավելի շատ տեսադաշտում են աշխատանքային շահագործման դեպքերը։ Դա չի նշանակում, որ նախորդը չկա, նշանակում է, որ Հայաստանում են դեպքերը շատացել։ Միշտ ասում էինք, որ Հայաստանից գնում ես ուրիշ երկիր և ենթարկվում շահագործման, կամ էլ տարանցիկ երկիր է՝ Հայաստանի տարածքով տեղափոխում են մի երկրից մյուսը։ Հիմա մենք ասում ենք, որ Հայաստանը և ընդունող է,և տարանցիկ է, և ինքը արդեն թրաֆիքինգի երկիր է։ Եվ հիմնականում դեպքերը մարզերում են տեղի ունենում, բայց ոչ բոլորը։ Թվում է, թե թվերը ցույց ենք տալիս, որոնք փոքր են ու թվում է խնդիրը չկա, բայց այն ինչ տեսնում ենք մարզերում և ինֆորմացիա ստանում՝ հարցական է՝ դա ի՞նչ մասշտաբների է այս փոքր երկրում։
-Օրինակներ կբերե՞ք։
- Վերջերս կարդացի, որ բալգարկայից վնասվել է 15 տարեկանը։ Հիմա ինչ դեպք է՝ ինչպե՞ս է հայտնվել դա իր ձեռքում, իր տա՞նն է եղել և ծնողի հետ աշխատանք արել, թե դժբախտ պատահար էր, թե աշխատանքի համար էին տվել ձեռքը։ Ոստիկանությունը երևի կպարզի, որովհետև երեխան շատ է վնասվել։ Բազմաթիվ նման դեպքեր կան։ Այս պարագայում չենք կարող ասել, որ ծնողը շահագործել է, բայց ծնողը շահագործողի դերում լինում է։ Այս տարիներին շատ ենք տեսել, երբ մայրը աղջկան վաճառում է կամ երեխային ուղարկում մուրացկանությամբ զբաղվելու։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից