ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունն աջակցություն կտրամադրի զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններին 08/13/2020 11:57 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական չեզոքացման 23-րդ միջոցառումը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ հակաճգնաժամային այս միջոցառումը վերաբերում է զբոսաշրջային ոլորտին առնչվող գործունեության մի քանի տեսակներով զբաղվող կազմակերպություններին։ Կորոնավիրուսի համաճարակի տարածումը հատկապես մեծ ազդեցություն է թողել զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայությունների բնագավառում. «Ըստ վերջին ամիսների տվյալների՝ նշված ոլորտներում ծառայությունների մատուցումից եկամուտները նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ կրճատված են ավելի քան երկու անգամ։ Նշված պատճառներով առաջացած ֆինանսական դժվարությունների արդյունքում կազմակերպությունները կանգնել են բիզնեսի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ ակտիվները պահպանելու համար զգալի դժվարությունների առջև։ Այդ կազմակերպությունների համար ամենակարևոր խնդիրներից մեկն աշխատատեղերի պահպանման հետ կապված ֆինանսական դժվարությունները պահպանելու հարցն է։ Այս աջակցության նպատակը նշված ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակազմի և աշխատատեղերի պահպանումն է և այդ աշխատատեղերի ավելացման խթանումը։
Աջակցության շահառուների շրջանակը հետևյալն է. կացության կազմակերպում, ներառում է նաև առողջարանները, հանրային սննդի կազմակերպում, զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ և զբոսաշրջային այլ ծառայություններ։ Նախատեսվում է, որ աջակցությունից կօգտվեն այն կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն երեք աշխատակից և ստեղծվել են ոչ ուշ, քան 2020 թ.-ի մարտի 31-ը։ Եթե կազմակերպությունը զբաղվում է միաժամանակ գործունեության մի քանի տեսակներով, ապա կարող է դառնալ միջոցառման շահառու, եթե եկամուտներից կեսից ավելին ստացվել է թվարկված ոլորտներում գործունեությունից։ Աջակցության չափը կհաշվարկվի եկամուտների համամասնությամբ՝ այդ գործակիցը կիրառելով աշխատավարձի ֆոնդի նկատմամբ, որպեսզի ստացվի աշխատակիցների այն մասի վճարաչափը, որոնք հենց տուժած ոլորտներում են»,-ասաց նախարարը։
Վերջինս նշեց, որ աջակցության տևողությունը 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտ ամիսներն են։ Եթե ոլորտային շրջանառություններն ավելի շուտ վերականգնվեն և մեկ եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ գերազանցեն 70 տոկոսը, ապա աջակցության տրամադրումը կդադարեցվի։ Աջակցության եղանակը յուրաքանչյուր երրորդ կամ չորրորդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորումն է, ինչը նշանակում է ամբողջ աշխատավարձի ֆոնդի 33 կամ 25 տոկոս հատուցում։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ավելի մեծ չափով աջակցություն կստանան այն կազմակերպությունները, որոնք չնայած եկամուտների կրճատմամբ պայմանավորված դժվարություններին աջակցության ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ պահպանել են իրենց աշխատակիցների և աշխատատեղերի ոչ պակաս, քան 70 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 10:38 Այս համաժողովը ոչ միայն օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար. Աբրահամյան
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից