ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լիբանանահայերը արտագաղթելու համար հայացքները կուղղեն դեպի արևմուտք, եթե Հայաստանն ավելի գրավիչ չդառնա. Սևակ Հակոբյան 08/13/2020 16:37 | Միջազգային լրահոս
Լիբանանում շարունակում են գույքագրել պայթյունի հետևանքով պատճառված վնասի հետեւանքները։ Լիբանանահայերի՝ սկզբնական շրջանում վերադառնալու ցանկությունը այս պահին նույնը չէ։ «Փաստինֆո»-ն թեմայի շուրջ զրուցել է «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ։
-Պարոն Հակոբյան, Բեյրութի պայթյունից հետո պատճառված վնասի գույքագրումն ի՞նչ փուլում է։ Արդյո՞ք հայկական համայնքի կրած վնասները հաշվարկվել են։
-Պետությունը ինչ- որ հաշվառումներ անում է՝ այցելելով յուրաքանչյուր տուն կամ հաստատություն՝ լինի դա անհատական, թե միութենական հաստատություն կամ կազմակերպություն։ Սակայն խնդիրն այն է, որ այս տեսակ հաշվառումներ Լիբանանի ամբողջ արհավիրքների ընթացքում 1975-ից ի վեր եղել են, սակայն ոչ ամեն անգամ է իր նպատակին ծառայել, կամ ի վերջո վնասի հատուցումը իրական արժեքով է եղել։ Հետևաբար` այդ մասին մեծ վստահություն չկա։ Մնում է միայն, որ հաստատությունները իրենք իրենց արդար հաշվարկն անեն՝ առանց չափազանցության և իրենք իրենց միջոցներով դիմեն միջազգային կազմակերպություններին։ Օրինակ Ֆրանսիայի ղեկավարը այցելեց, սակայն ոչ մի պետություն օգնության տրամադրություն չունի։
-Հաշվարկներից հետո օգնությունը ինչպե՞ս է տրամադրվելու՝ պետությունն է հոգալու պատճառված վնասները, թե հույսը լինելու է միջազգային հանրությունը։
-Կարծում եմ օգնությունները պետք է տրամադրվեն ՀԿ-ների միջոցով։ Հիմա հայկական միությունների պարտականությունը կամ աշխատաձևը պետք է լինի նրանց դիմել և հուսալ ինչ-որ օգնության՝ լինի դա հայկական, թե օտար։ Իդեալական բաների մասին պետք չէ խոսել։ Որքան էլ խոսենք լիբանանահայ հանձնախմբի մասին, միշտ էլ անհատապաշտություն գոյություն ունի և այդքան էլ արդար չպետք է լինի բաժանումը։
-Լիբանանահայերի տրամադրությունների և տրամադրվածությունների մասին կպատմեք։ Ցանկություն ունեն արդյոք Հայաստան գալու։
-Սկզբում տիրող մտածմունքները այս պահին այլևս չկան։ Առաջին հակազդեցությունը եկավ երբ մարդիկ ցանկություն ունեին գալու, որի ժամանակը անցավ։ Հիմա մարդիկ ավելի հանդարտ են մտածում։ Գնալու ցանկությունը ուրիշ է, դրա պատասխանատվությունը և հետևանքները ուրիշ բան են։ Ենթադրենք պետությունը տունը տրամադրեց՝ Հայաստանի պարագայում, սակայն կենցաղային ուրիշ հարցերը ինչպե՞ս պետք է լուծվեն, օրինակ՝ երեխաների դպրոց գնալու, սնվելու հարցերը, երբ որ առանց տնտեսական հիմք ունենալու գան Հայաստան։ Հիշեցնեմ, որ Լիբանանահայ համայնքը իր ունեցվածքը վաճառելու լուրջ դժվարություն ունի կանխիկ գումարի տեսքով և գումարը ինչպես պետք է դուրս բերեն արգելափակումների ժամանակ։ Այս խնդիրներով համայնքը գրեթե կարողություն չունի։ Այս բաները հաշվի առնելով այո՝ սկզբում ցանկություններ կային, բայց դրանք այլևս չկան և նորմալ է, որ պիտի նվազեն։ Մարդիկ կան, որ նախապատրաստվել էին, իրենց ունեցվածքները գրավ էին դրել։ Սա մինչև այն վայրկյանը, որ Աստված չանի պատերազմ սկսվի։ Մարդկանց ֆիզիկական անվտանգությունը երբ սպառնալիքի տակ լինի, այդ ժամանակ մարդիկ չպետք է տարվեն մանրամասնություններով և պարզապես հեռանան. այդ պարագայում խուճապի իրավիճակ կարող է սկսվել։ Մնում է Հայաստանը պատրաստ լինի։
-Եթե անգամ մի օր ընտրության առջև կանգնեն լիբանանահայերը, որտե՞ղ կնախընտրեն բնակություն հաստատել՝ Հայաստանում, թե այլ երկրներում։
-Եթե Հայաստանը ավելի հրապուրիչ չդառնա, դժբախտաբար հայացքները միշտ ուղղվելու են դեպի արևմուտք՝ ներառյալ հայաստանցիները, ինչպես միշտ է եղել։ Գլենդելի գաղութը ևս հայաստանցիները կազմեցին։ Դժբախտաբար, երբ երկիրը կայուն չէ տնտեսապես և քաղաքականապես, մարդիկ վախենալով ավելի ապահով երկրիների մասին են մտածում։ Մնում է Հայաստանը մարդկանց համար գրավիչ դարձնել։
-Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը Հայաստանի կողմից ուղարկված օգնության հետ ժամանեց Լիբանան։ Ի՞նչ է հասցրել տեսնել և արդյոք այցը որևէ կերպ օգնեց լիբանանահայ համայնքին։
-Ես կարծում եմ, որ Սփյուռքի գործերով հանձնակատարը պետք եղած հետազոտությունը արեց այստեղի դեպքերի և տրամադրությունների մասին և կարծում եմ, որ առաջիկայում ինքը, երևի, արտահայտվի և փոխանցի տրամադրությունները։ Բայց կարծում եմ հանձնակատարը երկու տարբեր տեսակետ լսեց այստեղ՝ համայնքային ղեկավարության և ճիշտ վարվեց ժողովրդական խավերի հետ էլ շփվեց։ Նորմալ բան է, որ եկեղեցին չի ուզում, որ իր ազդեցության տակ եղած համայնքը պակասի և պետք է դեմ արտահայտվի Լիբանանից դուրս գալուն, նույնը քաղաքական կազմակերպությունները։ Ինձ համար հայ անհատի ֆիզիկական ապահովությունը կարմիր գիծն է։ Մենք իրավունք չունենք մարդկանց ֆիզիկական ապահովության հաշվին քաղաքականություն խաղալու և մեզ քվեարկողներին գետնին պահելու կամ մարդկանց խաբելու և ասելու՝ դուք այստեղ մնացեք։ Կամ մեծ լոզունգները, որ հայկական մեծ գաղութը պետք է այստեղ մնա։ Ինձ համար անբարոյականություն է մարդկանց խաբելը։ Անհատների կարծիքը բոլորովին տարբեր է քաղաքականից և ուզում են, որ իրենց ընտանիքը և իրենց գլուխները ազատել այս իրավիճակից։ Լիբանանի հետ ի վերջո նույնը պետք է կատարվի ինչ տարածաշրջանում վերջին 50 տարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից