ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործն ուղարկվել է դատարան. մեղադրանք է առաջադրվել հինգ անձի 08/13/2020 19:10 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 13 գողության և 7 գողության փորձի դեպք, պարզվել են մի շարք հանգամանքներ, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացվել են և տրվել քրեաիրավական գնահատականներ:
Քննությամբ պարզվել է, որ քրեական գործով մեղադրյալները գործել են ինչպես առանձին, այնպես էլ՝ խմբի կազմում, համագործակցված, փոխկապակցված, և որոշում է կայացվել նրանց վերաբերյալ հարուցված բոլոր 17 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ: Նախաքննության ընթացքում պարզվել է տուժածների շրջանակը, որոնցից 10-ը Ֆիզիկական անձինք են, 6-ը՝ իրավաբանական:
Այսպես.
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի՝ 1987թ. ծնված բնակիչը, Արմավիր քաղաքի անչափահաս` 2001թ. ծնված բնակչի հետ, 2018թ. դեկտեմբեր և 2019թ. հունվար ամիսներին, խմբի կազմում և միայնակ, Արմավիր քաղաքում գտնվող ՍՊ ընկերությունից գողություն են կատարել:
Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի քննության արդյունքում մեկ վարույթում են միացվել վերջինիս կողմից երկու այլ հանցակիցների՝ Արմավիր քաղաքի` 2002թ. և նույն մարզի Լենուղի գյուղի՝ 1998թ. ծնված բնակիչների հետ խմբի կազմում պահեստարան և շինություն ապօրինի մուտք գործելու և այնտեղից գողություն և գողության փորձ կատարելու դեպքերի վերաբերյալ հարուցված թվով չորս քրեական գործերը: Հետագայում Արմավիր քաղաքի 2001թ. անչափահաս բնակչի վերաբերյալ մասը գործից անջատվել է առանձին վարույթ և դեռևս 2019թ. սեպտեմբեր ամսին, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են այլ անձանց կողմից կատարված գողությունների դեպքեր ևս:
Մասնավորապես պարզվել է, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի մեկ այլ բնակիչ՝ ծնված 2001թ., ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության շուրջ համաձայնության է եկել 2001թ. և 1998թ. ծնված համագյուղացիների հետ և նախապես կատարված դերաբաշխմամբ իրականացրել շուրջ մեկ տասնյակից ավելի գողություններ և գողության փորձեր, իսկ գողոնը բաժանել են միմյանց միջև՝ այդկերպ մի շարք ընկերություններին և ֆիզիկական անձանց պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ Սարդարապատ գյուղի՝ 1993թ. ծնված բնակչի, նույն մարզի Լենուղի գյուղի՝ ներկայումս հանգուցյալ բնակչի և Սևան քաղաքի 1971թ. ծնված բնակչի մասնակցությամբ կատարված մի շարք գողությունների վերաբերյալ, որոնց առթիվ հարուցվել են քրեական գործեր և միացվել մեկ վարույթում:
Գողությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի քննությամբ բացահայտվել են նաև սուտ մատնության և սուտ մատնության դրդչություն կատարելու դեպքեր:
Այսպես, մեղադրյալներից մեկը` Սարդարապատ գյուղի բնակիչը, նախկինում իրենց կատարած հանցագործությունների մասին չբարձրաձայնելու և իրականությունը չհայտնելու նպատակով, հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող, սույն գործով մինչ այդ կալանավոր, ներկայումս հանգուցյալ, Լենուղի գյուղի 1998թ. ծնված բնակչի հետ, և միմյանց միջև սպասվելիք առերես հարցաքննության հետ կապված, վերջինիս համոզելու, նյութապես շահագրգռելու, ինչպես նաև՝ սպառնալիքի եղանակով, նրան դրդել է առերեսման ժամանակ տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, իսկ մինչ այդ տրված խոստովանական ցուցմունքի հետ կապված՝ դրդել և համոզել է, որպեսզի առերեսման ժամանակ քննիչին հայտնի, որ նա այդ ցուցմունքը տվել է ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու հետևանքով:
Արդյունքում՝ կալանավորն առերես հարցաքննության ժամանակ, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հաղորդում է տվել այն մասին, որ բերման ենթարկվելուց հետո, քրեական հետախուզության աշխատակիցները, իրեն հայհոյելով և իր նկատմամբ բռնություն գործադրելով, իրենից կորզել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունք` այդ կերպ վերջիններիս մեղադրելով ծանր հանցագործության մեջ` զուգորդված սուտ մատնությամբ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2019թ. նոյեմբերի 16-ին, Լենուղի գյուղի՝ 1998թ. ծնված բնակիչ, ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը կախվելու եղանակով ինքնասպան է եղել իր խցում. որոշում է կայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` մեղադրյալի մահվան հիմքով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նորապատ գյուղի՝ 1987թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Լենուղի գյուղի անչափահաս՝ 2001թ. ծնված բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով (2 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) կետով:
Իսկ Լենուղի գյուղի մյուս անչափահասին՝ ծնված 2001թ., մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ), 34- 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, և ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Քրեական գործով ևս մեկ մեղադրյալի՝ Արմավիր քաղաքի՝ 2002թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել` ծնողի հսկողությանը հանձնելը, սակայն ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող մեկ այլ քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ և հանդիսանում է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր:
Սևան քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված տղամարդու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին և հայտարարվել է հետախուզում, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Վերջինիս վերաբերյալ մասը, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, անջատվել է առանձին վարույթ, որը, տարածքային ենթակայության կարգով, նախաքննություն իրականացնելու համար, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:
Իսկ Սարդարապատ գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 38-րդ հոդվածի 4-րդ մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործով բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ