ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը համագործակցում է Արթուր Վանեցյանի հետ».Կարեն Քոչարյան 08/13/2020 18:59 | Հարցազրույց
«Անընդմեջ երկարաձգվող արտակարգ դրության ռեժիմը խնդիրներ ստեղծեց գրեթե բոլոր ոլորտների համար։ Այս ընթացքում ընդդիմությունն էլ պարբերաբար բարձրացրել է իր ձայնը՝ փորձելով մատնանշել այդ խնդիրները։ Իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ քաղաքական ընդդիմությունը, եթե այս ողջ ընթացքում բողոքի խոսք բարձրացնելու բոլոր հնարավոր ձևերը՝ ակցիաներ և այլն, պարետատան կողմից արգելված են եղել։ Թեև հենց այդ ընթացքում էր, որ մենք ականատես եղանք Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ հրավիրելու դրվագին , որ շատ արագ ակտիվ փողոցային պայքարի վերափոխվեց, այնպես որ՝ ակտիվություն նույնպես եղավ»,- ասում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ընթացքում, քննարկելով ամիսներ շարունակվող արտակարգ դրության պայմաններում ընդդիմության որդեգրած քաղաքականությունը։
-Եթե հարցը քննարկում ենք, մասնավորապես վերջին ժամանակների տեսանկյունից, ապա եկեք ֆիքսենք, որ հիմա ամառ է, իսկ տարվա այս ժամանակներին միշտ էլ քաղաքական հարաբերական անդորր է եղել։ Առհասարակ, ամռանն ամեն տեսակի ակտիվ շարժ կանգ է առնում։
-Արդյո՞ք խաղաղ ամռանը փոխարինելու կգա թեժ աշունը, ինչպես հաճախ են ասում՝ «աշունը թեժ է լինելու»։
-Այո, ճիշտ եք նկատել։ Գրեթե ամեն աշնանամուտին մենք լսում ենք այդ նախադասությունը՝ «աշունը թեժ է լինելու», ինչն, անկեղծ ասած, ինձ մոտ միշտ ծիծաղ է առաջացրել։ Բայց, հաշվի առնելով, թե ինչ տնտեսական իրադարձություններ են նախորդել այս աշնանը, կարծում եմ, որ այն, իրոք, այս տարի թեժ է լինելու։ Համենայն դեպքս անզեն աչքով իսկ երևում է, որ պրոցեսներ և վերադասավորումներ քաղաքական դաշում տեղի են ունենում։
-Ուրեմն, ի՞նչ սպասենք ընդդիմությունից այս աշնանը։
-Ընդդիմությունն, ընդհանուր առմամբ, իհարկե դեռ թույլ է։ Իսկ եթե փորձենք առարկայորեն վերլուծել դաշտի վերջին զարգացումները, ապա կտեսնենք, որ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ «Հայրենիք» կուսակցությունը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ինչ – որ ընդհանուր հայտարարի գալու փորձեր են անում։ Թեև, այստեղ չեմ կարող չասել այն մասին, որ վերջին 2-3 շաբաթվա ընթացքում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունն ամեն ինչ անում է Արթուր Վանեցյանի վարկանիշը բարձրացնելու համար։
-Ինչպե՞ս։
-Թեկուզ հենց այն զվարճալի մեղադրանքով, որ հարուցվեց Արթուր Վանեցյանի դեմ։ Այս ամենից հետո ինձ մոտ նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը համագործակցում է Արթուր Վանեցյանի հետ։
- Պարոն Քոչարյան, արտակարգ դրության երկար ձգվող ամիսների ընթացքում հաճախ կարծիք կամ տեսակետ էր հնչում, թե իշխանությունն այս տարբերակով փորձում է լռեցնել ընդդիմադիր թևին, զրկելով նրան իրական բողոքի ակցիաներ անցկացնելու հնարավորությունից։ Դուք նույնպե՞ս այս տեսակետի կողմնակիցն եք եղել։
-Ոչ։ Այստեղ ես համաձայն չեմ հավաքական ընդդիմախոսների հետ։ Այնուամենայնիվ, արտակարգ դրությունը երկարաձգվում էր՝ պայմանավորված այն հանգամանքով, որ օրական 500-ի հասնող վարակակիր էր գրանցվում։ Խոսել այն մասին, որ այսպիսի իրավիճակում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվում է քաղաքական նպատակներից ելնելով՝ միայն հավաքներից խուսափելու համար, կարծում եմ անկեղծ չէ։
- Ձեր կարծիքով այս պահին հասարակության մեջ կա՞ պարպված լուրջ բողոք, որն առաջիկայում կարող է վերածել խռովության մեծ ալիքի։
- Որ այս իշխանություններից հիասթափվածների արդեն իսկ բավականին մեծ զանգված կա, դա փաստ է, իսկ թե որքանո՞վ դա կվերածվի բողոքի մեծ ալիքի, ցույց կտա միայն երկրի սոցիալական վիճակն ու ժամանակը։ Ինչքան երկար ժամանակ տնտեսությունը շարունակի այս տեմպերով գահավիժել, այնքան բողոքի ալիքը մեծ կլինի։
- Բացի սոցիալ տնտեսական հանգամանքով պայմանավորված, չե՞ք կարծում, որ բողոքի ալիքը կարող է ակտիվանալ նաև ընդդիմադիր միասնական լիդերի ի հայտ գալով և վերջինիս հավանական ակտիվությամբ։
-Անպայման։ Այն իրավիճակը, որի մասին ես խոսեցի նախորդ պատասխանում, անպայման կծնի ընդդիմադիր լիդեր։
- Որպես քաղտեխնոլոգ, ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս պահին հավակնում ընդդիմադիր դաշտի հավանական լիդերի դերին։
- Այս պահին հստակ լիդեր չի ընդգծվում։ Թերևս, նկատելի ակտիվություն են ցուցաբերում, ինչպես վերևում արդեն ասացի՝ «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ եռյակը։ Իր տված վերջին հրապարակային հարցազրույցով այդ երի համար առանձին հայտ ներկայացրեց նաև Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կարծես նաև հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իր նախընտրած ձևաչափով երկար տևող լռությունը խախտելուց հետ։ Այսքանով հանդերձ, մեծ հարց է, թե այս պահին ով որ դաշտում է խաղում։ Համենայն դեպս, թվարկածս վերջին երկու անձերը ներկայանում են առանձին-առանձին։ Կարծում եմ և՛ Ռոբերտ Քոչարյանը և՛ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում են, որ իրենք իրենցով չեն կարող որպես ընդդիմության լիդերներ հանդես գալ, այլ իրենց ձեռքի տակ եղած ֆինասական և հատկապես աշխարհաքաղաքական ռեսուրսներով՝ միայն այդ պրոցեսի ակտիվ մասնակից։
- Այնուամենայնիվ, կհիմնավորե՞ք, թե ինչու հանրապետության նախկին երկու նախահագներին չեք տեսնում ընդդիմության անմիջական ղեկավարի դերում։
-Նրանք երկուսն էլ քաղաքականության մեջ են և սա այլ հարց է։ Ինչպես երկրորդ նախագահն ասաց իր վերջին հրապարակային ելույթներից մեկում՝ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզանով։ Բայց եթե խոսում ենք որպես ընդդիմադիր լիդեր հանդես գալու հավանականության մասին, ապա, չեմ կարծում և սա պայմանավորված է մի քանի հանգամանքով և դրանցից թերևս ամենագլխավոր պատճառը նախորդների վերադարձի բացառումն է։
-Պարոն Քոչարյան, ի՞նչ եք կարծում, իշխանությունն իրեն զգո՞ւմ է իշխանության դերում, թե՞ ոչ։
- Հարցը հետաքրքիր էր... Կարծում եմ՝ իշխանությունն իրեն ավելի քան իշխանություն է զգում, այնքան շատ, որ արդեն իսկ կտրվել է ռեալ իրականությունից ու չի հասկանում, որ նախկին համատարած էյֆորիան վաղուց արդեն անցել է և բավականին ջրեր են հոսել։ Այս իշխանությունն անհավանական արագ տեմպերով հհկացավ, այն առումով, որ արագ տեմպերով կտրվեց իրականությունից և սկսեց իրենց վստահված աթոռներում ոչ թե պատասխանատու, այլ կոմֆորտ զգալ։
- Ինչի՞ն կարող է հանգեցնել այս սցենարը։
-Չեմ կարծում, որ իրենց համար ամենալավ սցենարների...
Հեղինակ՝ ՆվարդՄանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից