ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննադատություն չհանդուրժող ժողովրդավարները 08/12/2020 22:54 | Վերլուծություններ
Բժշկական բուհի հոգաբարձուների խորհրդի կազմում երգիչ, երգահան Վահան Արծրունին 2019-ին առաջադրվել էր ԿԳՄՍ նախարարի կողմից , իսկ նրա ընտրությունը Հոգաբարձուների խորհրդի նախագահի հասարակական պաշտոնում բավական ջերմ ընդունելության էր արժանացել և՛ բուհի ուսանողության, և՛ ղեկավար կազմի, և ընդհանրապես, ոլորտի մասնագետների շրջանում:
Իսկ ահա խորհրդի նոր կազմում Վահան Արծրունու չառաջադրումը և՛խորհելու առիթ է տալիս, և՛ շատ հստակ մեսիջներ է պարունակում:
Մասնավորաբար, հանձինս Արծրունու, մենք գործ ունենք քաղաքացիական դիրքորոշում ունեցող և ակտիվ ստեղծագործող, զգալի հետևորդներ ունեցող մտավորականի հետ, ով թավշյա հեղափոխության ողջունողների առաջին շարքերում էր, ով Փաշինյանի և նրա ձևավորած կառավարության հանդեպ սպասելիքներով և դրական ակնկալիքներով լի էր, և ով այսօր խորը հիասթափություն է ապրում ինքզինքը հեղափոխական համարող իշխանությունից:
Հարց է ծագում՝ ինչու՞: Բնականաբար, Արծրունու համար Բժշկական մայր բուհի հոգաբարձուների նախագահի պաշտոնն, ի սկզբանե խորհրդանշական բնույթ ուներ, քանի որ ստեղծագործական իր զբաղվածության պայմաններում հասարակական կարգով պաշտոն վարելն ինչ-որ տեղ գուցե ստեղծագործելու ժամանակից էր տանում: Բայց նա սիրով էր ստանձնել՝ մի կողմից բժշկությունն իր առաջին մասնագիտությունն էր, բուհն էլ՝ հարազատ կրթօջախը, նաև՝ ոլորտի ժառանգորդական կապերը, իր անվանակից պապի գործունեությունն ու բժշկագիտության մեջ կարևոր գործոնը նկատի ունենալով:
Եվ ուրեմն, ի՞նչն է հիասթափեցրել Արծրունուն: Բանն այն է, որ հանրային գործչի նրա կերպարը ցանկացած քննադատելի թեմա միանգամից է ընկալում և իր վերաբերմունքն արտահայտելով, հաճախ՝ իր հետևից տանելով այլոց: Ինչը նշանակում է, նա չի կարող տեսնել իշխանությունների բազմաթիվ սխալները և չբարձրաձայնել:
Բնականաբար, այս որոշման մեջ իր դերը կատարել է և՛ՀՀ վարչապետին ուղղված բազմաթիվ հրապարակային դիմումները առողջապահության ոլորտն ու կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած նախարարին պաշտոնանկ անելու վերաբերյալ, և՛ այն փաստի հրապարակայնացումը, որ հիվանդին ընդհուպ մահվան դուռը կարելի է հասցնել՝ հանրությանը թյուրիմացության մեջ գցելով, թե՝ բուժհիմնարկները լեփ- լեցուն են հիվանդներով, բայց ոչ մի դեպքում հիվանդին, ասենք, բժշկական համալսարանի covid-մեկուսարան չուղարկել, որն օրեր ու ամիսներ կազմ ու պատրաստ վիճակում սպասում է: Իսկ սա ոչ այլ ինչ էր, քան` բացահայտում, որ իշխանության համար գոյություն ունեն մերոնքական բուժհիմնարկներ և ոչ մերրոնքականներ:
Ասել է, թե՝ ժողովրդավարությունն ընդամենը դիմակ է ներկա իշխանության համար, և ով հանկարծ ասի՝ աչքիդ վերևն ունք կա, նշանակում է՝ անցանկալիների ցուցակում է հայտնվում անունը նրա:
Բնականաբար, այս փաստն ինչպե՞ս կարող էր նախորդ տարի Արծրունուն առաջարկած ԿԳՄՍ նախարարը շրջանցել: Դա նրան ուղղակի թույլ չէր տրվելու, քանզի ներկաները քննադատության թեթև դոզաներն անգամ չեն հանդուրժում, ուր մնաց թե՝ առողջապահության ոլորտում չարաշահումների բացահայտման արժեք ունեցող Արծրունու քննադատությունը:
Այս համատեքստում ուշագրավ է նաև առողջապահության բնագավառի ներկայացուցիչների մի տեսակ՝ ակտիվ լռությունը… ԿԳՄՍ նախարարության լռությունն էլ …խոսուն է:
Ի դեպ, վերջինս այս օրերին ազատ արվեստագետների համար դրամաշնորհային ծրագրի մասին է հայտարարում, շեշտելով, որ դրան կարող են մասնակցել միայն ԱՁ կամ ՍՊԸ գրանցածները: Հարց է ծագում՝ այս պարագայում էլ ո՞րն է ազատը…
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից