Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Նվազել են Հայաստանի կառավարության ջանքերը՝ թրաֆիքինգի դեմ պայքարում. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում Հայաստանի դիրքերը վատթարացել են 08/12/2020   18:35  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերն ամբողջությամբ չեն բավարարում թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված նվազագույն չափանիշներին: Այս մասին արձանագրվում է Մարդկանց թրաֆիքինիգի ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում , որտեղ Հայաստանի դիրքերը թուլացել են՝ տեղափոխվելով 2-րդ խումբ՝ վերահսկման ցուցակի երկրների շարք:

ԱՄՆ պետքարտուղարությունն արձանագրել է, որ արդեն երկու տարի է, ինչ կառավարության կողմից չի եղել որևէ դատապարտում, իսկ հարկադիր աշխատանքի համար վերջին անգամ դատապարտում եղել է 2014թ․։ «Կառավարության կողմից նույնացվել է 8 զոհ, ինչը 2012թ․ հետո ամենացածր ցուցանիշն է, իսկ արձագանքման առաջին օղակում գտնվողները շարունակում են ապավինել զոհերի ինքնանույնացմանը, քանի որ չկան զոհերի նույնացման նախաձեռնողական միջոցներ, օրինակ՝ խոցելի խմբերի դիտազննման/սքրինինգի ստանդարտ ցուցիչներ: Թրաֆիքինգի զոհերի, ինչպես նաև այլ հանցանքների զոհերի համար արդարադատության հասանելիությունը եղել է ցածր, մասնավորապես՝ բացակայել են զոհակենտրոն ընթացակարգերը և վկա հանդիսացող զոհերի պաշտոնական պաշտպանության միջոցները: Ուստի, Հայաստանը գնահատման սանդղակում նահանջել է՝ տեղ գտնելով 2-րդ խմբի վերահսկման ցուցակի երկրների շարքում»,- նշված է զեկույցում։

Պատկան մարմինները հետաքննել են թրաֆիքինգի 11 գործ (2018թ. քննվել էր 9 գործ): Այս գործերից 8-ն առնչվում էին հարկադիր աշխատանքին, 3-ը սեռական թրաֆիքինգին (2018թ. քննվել էր սեռական թրաֆիքինգի 5 գործ և 1 գործ, որը միաժամանակ պարունակում էր սեռական և աշխատանքային թրաֆիքինգի տարրեր):

Մեղադրանք է առաջադրվել 3 մեղադրյալի՝ հարկադիր աշխատանքի համար և 1 հոգու՝ սեռական թրաֆիքինգի համար (2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել 1 հոգու` հարկադիր աշխատանքի համար): Դատարանների կողմից 2018 և 2019 թվականներին սեռական թրաֆիքինգի հոդվածով դատապարտումներ չեն եղել։

Թրաֆիքինգի նույնացված զոհերի պաշտպանությանն ուղղված Կառավարության ջանքերը թույլ էին մնում: Նույնացվել է 8 զոհ (2018թ.՝ 9 զոհ), որից 5-ը ենթարկվել են հարկադիր աշխատանքի, 3-ը՝ սեռական թրաֆիքինգի (2018թ.՝ 8 սեռական թրաֆիքինգի և 1 միաժամանակ սեռական թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի զոհ). և՛ 2018, և՛ 2019 թվականներին կային 2 անչափահաս զոհ. զոհերից 4-ը տղամարդ էին, 4-ը կին (2018թ․՝ 8 տղամարդ և 1 կին)․ զոհերից 2-ը Տաջիկստանից էին, 1-ը՝ Իրանից (2018թ․ կար 4 օտարերկրացի զոհ Հնդկաստանից)։

Փորձագետները շարունակում են մատնանշել, որ չկար նախաձեռնողական մոտեցում նույնացման հարցերում և կառավարությունը միջոցներ էր ձեռնարկում զոհերի ինքնանույնացումից հետո։ Կառավարությունը չէր ապահովում ստանդարտ ցուցիչներ։

Կառավարությունը զոհերի պաշտպանության համար նախորդ երկու տարում հատկացրել է 19 միլիոն ՀՀ դրամ կամ 40.000 ԱՄՆ դոլար, որը ներառում է ՀԿ-ի կողմից գործարկվող կացարանի գործառնական ծախսերը: Կառավարությունը և տեղական ՀԿ-ները համատեղ զոհերին ապահովել են իրավական, հոգեբանական աջակցություն և բուժօգնություն, կացարան, միանվագ դրամական փոխհատուցում 250.000 ՀՀ դրամի կամ 530 ԱՄՆ դոլարի չափով և ներգրավել են նրանց տարբեր սոցիալական, կրթական և զբաղվածության ծրագրերում:

Բուժօգնություն ապահովվել է 3 զոհի համար (2018թ.՝ 3), 6 զոհ ստացել է միանվագ դրամական փոխհատուցում (2018թ.՝ 6): Կառավարությունն օրենքում փոփոխություններ կատարեց, որը անչափահաս զոհերի խնամակալներին թույլ էր տալիս ստանալ միանվագ դրամական փոխհատուցումը։

Կանխարգելում

Տարվա ընթացքում նվազել են կառավարության ջանքերն ուղղված մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանը։ Հաշվետու ժամանակահատվածում Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով նախարարական խորհուրդը և միջգերատեսչական աշխատանքային խումբը չեն մշտադիտարկել կամ իրականացրել հակաթրաֆիքինգային աշխատանքներ, քանի որ կառավարության կողմից վերակազմավորվել, միաձուլվել կամ վերացվել են այն օղակները, որոնք նախկինում պատասխանատու էին համապատասխան գործողությունների մեծ մասի համար։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի համակարգման մանդատը Արտաքին գործերի նախարարությունից փոխանցվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Նախարարությունը մարդկանց թրաֆիքինգի մասին սոցիալական գովազդի պատրաստման նպատակով հատկացրել է 786.000 ՀՀ դրամ (1.650 ԱՄՆ դոլար): Թեժ գծին ստացված զանգերի քանակի մասին Կառավարությունը հաշվետվություն չի ներկայացրել: Կառավարությունը ջանքեր չի գործադրել կոմերցիոն սեռական ակտերի նկատմամբ պահանջարկը նվազեցնելու ուղղությամբ:

ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՐԿՐՈՒՄ

Վերջին 5 տարիների տվյալների համձայն՝ Հայաստանում տեղի է ունենում տեղացի և օտարերկրացի զոհերի շահագործում, նաև Հայաստանի քաղաքացիների շահագործում արտերկրում: Ռուսաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում և Թուրքիայում աշխատանք փնտրող որոշ հայ միգրանտներ բախվում են հարկադիր 8 աշխատանքի խնդրին, որը սովորաբար հետևում է աշխատանքի տեղավորման հետ կապված խաբեություններին։

ՀՀ քաղաքացի կանայք և երեխաները երկրի ներսում կարող են ենթարկվել սեռական ու աշխատանքային թրաֆիքինգի, նրանց նաև կարող են դրդել հարկադիր մուրացկանության: Որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով:

Գիշերային ակումբներում որպես պարուհիներ աշխատում են ռուսներ, ուկրաինացիներ և բելառուսներ, որոնք խոցելի են սեռական թրաֆիքինգի մասով: Թրաֆիքինգ իրականացնողները կարող են թիրախավորել հետզհետե ավելացող հնդիկ միգրանտներին, որոնք պատրաստակամորեն աշխատանք են փնտրում ստվերային ոլորտում և բախվում են հարկադիր աշխատանքի խնդրին։ Խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և սոցիալական խնամքի հաստատությունների երեխաները:

Զեկույցում նաև առաջնահերթ անելիքների վերաբերյալ առաջարկներ կան, մասնավորապես՝ իրականացնել խիստ քննություններ, քրեական հետապնդում թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ և դատապարտել նրանց, ավելացնել զոհերի նույնացման նախաձեռնողական ջանքերը, ապահովել խորացված ուսուցում թրաֆիքինգի գործերի քննության ու քրեական հետապնդման հարցերի շուրջ և մշակել միջոցառումներ՝ երեխաների հնարավոր թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:19 03/02/2020  |  Քրեական խրոնիկոնԱվարտվել է նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
11:11 24/12/2019  |  Քրեական խրոնիկոն20-ամյա երիտասարդին անչափահաս աղջկանից ավելի քան 4 մլն դրամ է շորթել
21:12 10/07/2019  |  Քրեական խրոնիկոնՄոսկվայում ձերբակալել են տղամարդուն՝ կես միլիոն ռուբլով աղջկան վաճառելու ժամանակ
15:09 10/06/2019  |  Քրեական խրոնիկոնԱմուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու համար
11:45 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍԲՀԿ պատգամավորն առաջարկում է փակել Երևանում գործող թրաֆիքինգի օջախ հանդիսացող մերսման սրահները
12:20 03/04/2019  |  Քրեական խրոնիկոն73-ամյա կինը հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով
14:59 04/01/2019  |  Քրեական խրոնիկոնՌԴ քաղաքացին զբաղվել է Տաջիկստանի քաղաքացիների առևտրով
15:15 12/11/2018  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է թրաֆիքինգի դեպք․ հնդիկ ռեստորանատերը շահագործել է ազգակիցներին (տեսանյութ)
17:28 17/02/2018  |  Քրեական խրոնիկոնԿիեւում ձերբակալվել է մարդկանց առևտրով զբաղվող Ադրբեջանի քաղաքացի
10:42 01/02/2018  |  ԼՐԱՀՈՍ2017թ. ընթացքում վարույթ է իրականացվել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 17 քրեական գործերով

Արխիվ

[]