ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրությանն այլևս չեն հետաքրքրում ներկաների՝ իմիտացիոն բռնոցիները, առաջին անգամ թավիշից հետո՝ երկրի անվտանգային հարցերն ավելի են կարևորված 08/12/2020 21:20 | Վերլուծություններ
Փաշինյանն իշխանության եկավ կոռուպցիայի դեմ պայքարի դրոշի ներքո և իր պաշտոնավորման ողջ ընթացքում նրա հռետորաբանությունը կառուցված է եղել այդ համատեքստում: Այդ համատեքստում էր նա ասֆալտին փռում և պատերին ծեփում իր հայրենակիցներին, այդ համատեքստում էր սրում ու լարում իրավիճակը՝ հասարակությանը բաժանելով սևերի ու սպիտակների:
Սակայն կոռուպցիայի դեմ պայքարի դրոշը, որ ծածանում էր նա, ոչ միայն արդյունք չտվեց, այլև հանրությունն աստիճանաբար իր աչքով տեսավ և համոզվեց, որ աղմուկ-աղաղակով, ամեն հերթական անգամ՝ թատերականացված բռնոցիները դատապարտված էին ոչ մի ընթացք չունենալու, քանի որ կուլիսներում, վարագույրի հետևում դրանք չսկսված՝ ավարտվում էին՝ մեծ հաշվով մարդկանց սպառիչ տեղեկատվություն անգամ չտալով, թե՝ ինչն՝ ինչպե՞ս և ո՞նց ավարտվեց, ո՞ր բռնվածը կամ հայտնվեց արտերկրում կամ էլ՝ պարզվեց, որ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես ներկայացրել է Փաշինյանը հեղափոխական դըմփ-դըմփ-հուի թեժ օրերին:
Ի վերջո, հանրությունն այսօր եկել է մի հանգրվանի, երբ նրան այլևս կարծես չեն հետաքրքրում Փաշինյանի իմիտացիոն բռնոցի-ասֆալտին փռոցիները, քանի որ դրանց մեջ ոչինչ չկա թատրոնից բացի: Ընդ որում, այդ ամենի արդյունքում, ոչ մի լումա բյուջե գումար չի լցվել:
Իհարկե, ժողովուրդը, որ կորոնավիրուսը հիմնականում միայնակ հաղթահարելուն զուգընթաց հայտնվել է տնտեսական խորը ճգնաժամի մեջ, արդեն հասկացել է, որ այն, ինչի համար հրապարակ ու փողոց էր փակում, մնաց չլուծված, ինչպես և՝ թավիշի բոլոր խոստումները մնացին անկատար: Ոչ հեռավոր անցյալում կատարյալը մեկն է՝ Սերժին մերժելը: Մերժեցին, հետո՞: Ընդ որում, Սերժը կամավոր հեռացավ:
Կրթական չափորոշիչների վերանայման, կրթության ոլորտի բարեփոխումների անվան տակ այսօր տեղի ունեցող գործընթացները շատերին են արթնացրել քնից: Ընդ որում, այնպիսիներին, որոնք խոր հավատով դեռ մի երկու տարի էլ գուցե թմբիրի մեջ կարող է սպասեին, ասելով, դե, թողե՛ք աշխատեն:
Ըստ էության, թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ ժողովուրդը սկսել է ազգային հարցերը, պետության անվտանգային և պաշտպանունակությանը վերաբերող խնդիրներն առաջնահերթ համարել: Մանավանդ, կոռուպցիոն սկանդալներով հանրությանը կերակրող ներկա իշխանության վարքաբանությունն այսօր պակաս սկանդալային նյութ չէ հանրության համար:
Իրականում՝ թողտվությունն ուղղակի այլևս վտանգավոր է դառնում: Հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում հասկացել է, որ ներկա ապազգային իշխանությունը լայնածավալ հարձակման է անցել՝ պետությանը և պետականությանը հարվածող վտանգավոր քայլերի գնալով:
Վտանգավոր է, քանի որ կրթական չափորոշիչներում Հայ ժողովրդի պատմությունն ամբողջովին խեղաթյուրում է հենց ծագումնաբանությունից սկսած: Խեղաթյուրված է հայ ազգի պատմության, ինքնության, կրոնի և դավանաբանական ճշմարտությունները: Այսօր զուգահեռաբար նման խեղաթյուրումներ իրականացվում են նաև գլոբալ մակարդակներում՝ փորձելով վիճարկել հայ ժողովրդի բնիկության, բնիկ ժողովուրդ լինելու, ի սկզբանե և ցայսօր նույն՝ հայոց հայրենիքում ապրելու փաստը:
Ամուլսսրը սար է մնալու՝ խոստանում էր ընդդիմադիր, ապա նաև՝ հեղափոխական Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի բացման դեմ պայքարողներին կոչ անելով ինչ գնով էլ լինի պաշտպանել իրենց իրավունքները: Այսօր Փաշինյանը ոչ միայն դավաճանել է Ամուլսարին, իմա՝ հայրենիքին, այլև չապականված հայրենիքում ապրելու համար պայքարող երիտասարդների և ջերմուկցիների դեմ ոստիկանության ստվար ջոկատներ է հանում, որոնք բռնություն են կիրառում սեփական երկրում, իրենց ծննդավայրում մաքուր օդ շնչելու, մաքուր ջուր խմելու և ապրելու իրավունքի համար մինչև վերջ կանգնածների նկատմամբ:
Հանրությանն այլևս չեն հետաքրքրում ներկաների՝ իմիտացիոն բռնոցիները, առաջին անգամ թավիշից հետո՝ երկրի անվտանգային հարցերն ավելի են կարևորված՝ ազգային կրթության, ազգային մշակույթի, բնապահպանական առումով անվտանգ միջավայրում ապրելու անհրաժեշտությունն ու իրավունքը: Այս համատեքստում իշխանություն-ժողովուրդ առճակատումը գնալով ավելի խորանալու միտումներ կցուցանի:
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ