ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես որևէ խոստում չեմ հիշում, որը խոստացել և չենք արել» Ավինյան 08/12/2020 17:21 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ արտահերթ նիստին՝ հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը դիմեց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին, անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում Ամուլսարի հիմնախնդրի շուրջ սրված իրավիճակին և ասաց, թե վստահ է, որ պարետը կադր առ կադր տեսել է, թե ինչ է կատարվել այնտեղ։
«Առաջին հարցը՝ ո՞վ է պատասխանատու 2018 թվականին Ամուլսարրի պաշտպաններին իշխանության կողմից տրված խոստումների համար, ո՞վ է պատասխանատու պետական բյուջեից մոտավորապես 400 հազար դոլար Էլարդի անարդյունավետ փորձաքննությանը տրամադրելու, որը մեզ չտվեց այն հարցերի պատասխանները, որը մենք կարող էինք օգտագործել նպատակային։ Ո՞վ է պատասխանատու վերջին օրերին Ամուլսարում տեղի ունեցած իրադարձությունների, բախումներից տուժած անձանց և ոստիկանական գործողությունների համար։ Ո՞վ է պատասխանատու Լիդիանի կողմից վարձած պահնորդների կողմից իրավապահ համակարգի աշխատողների աշխատանքը խոչընդոտելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ո՞վ է պատասխանատու կառավարության անբարեխիղճ լռության համար»։
Փոխվարչապետը նշեց, որ վստահ չէ, որ քայլ առ քայլ և կադր առ կադր կարողացել է հետևել բոլոր զարգացումներին, որովհետև, ցավոք սրտի, այդ օրերին այլ աշխատանքով է զբաղված եղել։
«Ինչ վերաբերում է ձեր բարձրաձայնած գնահատականներին, դուք դրա իրավունքը ունեք։ Ես կարող եմ մի բան հավելել, որ այսօրվա մեր՝ կառավարության որոշման ընդունմամբ հանվել է հավաքների անցկացման սահմանափակումը և այն անձինք, ովքեր որ որոշակի բողոք ունեն որևէ պրոցեսի հետ կապված՝ կանոնների պահպանմամբ իրենց կարծիքը կարող են արտահայտել»։
Անի Սամսոնյանը հակադարձեց, որ եթե ժամանակ չուներ Ավինյանը հետևելու, լավ կլիներ, որ կառավարությունը ունենար ներկայացուցիչ և հետևեր իրադարձություններին ու կպատասխաներ մարդկանց հարցերին։
«Այս իրավիճակում մարդկանց թողնել մենակ և անհաղորդ, ես կարծում եմ կառավարության կողմից ճիշտ չէ։ Գիտեք, որ պահապանները բարձրացրել են մի շարք հարցեր՝ մասնավորապես կառավարությանը՝ որ պետք է ՇՄԱԳ-ը չեղարկվի և պահնորդները հեռացվեն տարածքից։ Այս պահանջների մասով, դուք ի՞նչ կարող եք ասել այն մարդկանց, ովքեր ձեր խոստումների մասին ձեզ հիշեցնում են, բայց դուք չեք արձագանքում»։
Ավինյանը պատասխանեց, որ եթե որևէ խոստում են տվել, որը չեն իրականացրել, պետք է խնդիրը ավելի հասցեական ասել և շատ ավելի կոնկրետ, որովհետև ինքը նման որևէ խոստում չի հիշում, որը խոստացել և չեն արել։
«Նույն Ամուլսարի հետ կապված խնդիրը բազմաթիվ շերտեր ուներ և կարծում եմ մեր նախկին արված հայտարարությունները ուժի մեջ են և այն պահանջների հետ կապված, որոնք մեր բնապահպաններն են ներկայացնում, և այն բողոքների հետ կապված, որ Լիդիան ընկերությունն էր բարձրաձայնում կառավարության նկատմամբ։ Կարծում եմ բոլոր հարցերը, որոնք հետագայում կքաննարկվեն՝ թե ՇՄԱԳ-ի հետ կապված, թե պահնորդական ծառայության լիզենզիայի զրկման հետ կապված, դրանք օրենքի և կառավարության համապատասխան օրենքների որոշումների ընթացակարգերով պետք է իրականացվեն։ ԵԹե ՇՄԱԳ-ը չի համապատասխանել այն պայմաններին, որոնցով պետք է անցներ, պետք է չեղարկվի, եթե համապատասխանել է՝ խնդիր չկա։ Եթե լիցենզիայից զրկելու հիմքեր կան, համապատասխան գերատեսչությունը պետք է դա անի։ Եթե ներկայացվեն հիմքերը՝ դա կարվի, եթե կան այդպիսի հիմքեր»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ