ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է կանգնեցնել մահերի մեքենան, վարչապետը լավ չի ընկելել համաշխարհային միտումները.Վանեցյան «Առավոտ» 08/12/2020 17:28 | ԼՐԱՀՈՍ
«Առավոտի» հարցերին պատասխանում է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
-Ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Փաշինյանի երեկ արած հայտարարությունը, որ «ցավոք ունենք շատ զոհեր, բայց եթե միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք, սոցիալական կոլապսի առաջ էինք կանգնելու»։ Այս միտքը կոշտ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում։
-Այս ձևակերպումը մի քանի խորքային սխալ է պարունակում։ Նախ՝ այն ընդունելի չէ բարոյական տեսակետից. խոսքը 1000-ից ավելի մեր հայրենակիցների մասին է, և այդ թիվն առ այսօր կանգ չի առնում։ Այստեղ կարիք կա ավելի զգույշ և ավելի հարգալից խոսելու։ Հարցի շեշտադրումն ինքնին մեծ սխալ է պարունակում. չի կարելի հակադրել կյանքը (մահը) սոցիալական խնդրին։ Վարչապետը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը (սահմանափակումները) և տնտեսությունը, սոցիալական խնդիրները, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը։
Հայաստանում կա 1000-ից ավելի մահ ամենևին ոչ կարանտինի թուլացման պատճառով։ Եթե վարչապետը նման բան է ասում իսկապես կարծելով, թե ինքը ճիշտ է, իրոք այդպես է մտածում, ապա իրավիճակը Հայաստանում չի շտկվելու։ Մեծ թվով մահերն ակնհայտորեն ունեն այլ պատճառներ, որոնք ունեն լուրջ և հրատապ ուսումնասիրման կարիք։
-Վարչապետն ասաց նաև, որ «մենք հիմա կորի շարունակական շատ լուրջ անկում ենք արձանագրում, բայց մեր ամենօրյա մահերի թիվը դեռևս չի նվազում…»:
-Ես հենց դրա մասին եմ ասում. մենք պետք է հասկանանք պատճառները։ Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ օղակներում կոպիտ սխալներ կան, որոնք էլ հանգեցնում են այս ողբերգական վիճակին։ Ես ցավում եմ, բայց կառավարությունն այդ լուրջ, ամենակարևոր գործը թողած՝ ուղղակի սկսել է շատ հեշտ խոսել մահերի մասին։ Կառավարությունը պետք է գտնի սխալները, իսկ դրանք կան, պետք է կարողանա հասկանալ՝ որտե՞ղ է հիմնական պրոբլեմը, որպեսզի կարողանա խափանել մահերի մեքենան։ Ամիսներ շարունակ թեսթերը, դեղորայքը, համակարգչային հետազոտությունը հազարավոր քաղաքացիների համար եղել են դժվար հասանելի կամ ընդհանրապես անհասանելի։
Գուցե մեծ թվով մահվան պատճառը հենց դրա՞ մեջ է։ Օրեր շարունակ վատառողջ, հիվանդ քաղաքացին չի կարողացել թեսթավորում անցնել (և դա եղել է համատարած), լսել է «ցուցում չկա» պատասխանը, որը հաճախ դարձել է դատավճիռ, կորցրել է շատ կարևոր օրեր՝ այդ ընթացքում չստանալով բուժում։ 5-6 օր հետո դրական թեսթով հիվանդը հաճախ արդեն միջին կամ ծանր վիճակում է. սա մահվան պատճա՞ռ չէ։ Կառավարությունն ի՞նչ է արել այս օղակի սխալը ուղղելու համար։ Ամիսներ շարունակ՝ ոչինչ։ Տնային պայմաններում բուժում ստացողները թողնվել են մենակ։ Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ ուղղակի չունեն ողջ ընտանիքով թանկ դեղորայքային բուժում ստանալու հնարավորություն։
Սա վիճակի վատացման և մահվան պատճա՞ռ չէ։ Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ չունեն համակարգչային հետազոտության հնարավորություն. սա մահվան պատճա՞ռ չէ։ Մամուլում հայտնվում են սարսափելի պատմություններ, երբ պոլիկլինիկաներում ռենտգեն հետազոտություն են արել և «բան չկա» ձևակերպմամբ ուղարկել տուն՝ մահանալու։ Չէ՞ որ բոլորը վաղուց գիտեն, որ ռենտգեն հետազոտությունն այս հիվանդության պարագայում անիմաստ է։ Սա մահվան պատճա՞ռ չէ։ Կա առանձին և հրատապ ուսումնասիրության խնդիր՝ արդյոք բոլոր այն հիվանդանոցները, որոնք արագ վերապրոֆիլավորվել են որպես կովիդ- բուժհաստատություններ, ունե՞ն անհրաժեշտ որակները՝ մասնագիտական և սարքավորումների, վերակենդանացման բաժանմունքների առումով։
Այդ բոլոր հիվանդանոցներն ունե՞ն անհրաժեշտ մասնագիտացումներով բժիշկներ։ Սա լրջագույն և հրատապ ուսումնասիրման թեմա է։
Պրոցեսը կանգ չի առել, և աշխարհը դեռ չգիտի, թե ինչ է սպասվում առաջիկայում։ Կառավարությունն ունի՞ վիճակագրություն և վերլուծություն, թե որ հիվանդանոցներն են ավելի շատ մահեր տվել։ Սա միայն առողջապահական խնդիր չէ, սա պետության անվտանգության խնդիրն է։ Եվ վերջապես չի կարելի առանց լուրջ հետևությունների այդքան հեշտ խոսել 1000-ից ավելի մահերի մասին։
Ոչ մի երկրում, ոչ մի հասարակության մեջ սա չի կարող անհետևանք անցնել։ Եթե ոչ այսօր, ապա վաղը սա դառնալու է մեծ քննության առարկա։ Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը սա պետք է դարձնի իրենց հիմնական օրակարգային հարցերից մեկը, նույնը պետք է անեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Իսկ կառավարության ուղղակի պարտավորությունն է՝ հասկանալ մահերի պատճառները և խափանել այդ «մահերի մեխանիզմը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից