Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Նվազել են Հայաստանի կառավարության ջանքերը՝ թրաֆիքինգի դեմ պայքարում. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում Հայաստանի դիրքերը վատթարացել են 08/12/2020   18:35  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերն ամբողջությամբ չեն բավարարում թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված նվազագույն չափանիշներին: Այս մասին արձանագրվում է Մարդկանց թրաֆիքինիգի ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում , որտեղ Հայաստանի դիրքերը թուլացել են՝ տեղափոխվելով 2-րդ խումբ՝ վերահսկման ցուցակի երկրների շարք:

ԱՄՆ պետքարտուղարությունն արձանագրել է, որ արդեն երկու տարի է, ինչ կառավարության կողմից չի եղել որևէ դատապարտում, իսկ հարկադիր աշխատանքի համար վերջին անգամ դատապարտում եղել է 2014թ․։ «Կառավարության կողմից նույնացվել է 8 զոհ, ինչը 2012թ․ հետո ամենացածր ցուցանիշն է, իսկ արձագանքման առաջին օղակում գտնվողները շարունակում են ապավինել զոհերի ինքնանույնացմանը, քանի որ չկան զոհերի նույնացման նախաձեռնողական միջոցներ, օրինակ՝ խոցելի խմբերի դիտազննման/սքրինինգի ստանդարտ ցուցիչներ: Թրաֆիքինգի զոհերի, ինչպես նաև այլ հանցանքների զոհերի համար արդարադատության հասանելիությունը եղել է ցածր, մասնավորապես՝ բացակայել են զոհակենտրոն ընթացակարգերը և վկա հանդիսացող զոհերի պաշտոնական պաշտպանության միջոցները: Ուստի, Հայաստանը գնահատման սանդղակում նահանջել է՝ տեղ գտնելով 2-րդ խմբի վերահսկման ցուցակի երկրների շարքում»,- նշված է զեկույցում։

Պատկան մարմինները հետաքննել են թրաֆիքինգի 11 գործ (2018թ. քննվել էր 9 գործ): Այս գործերից 8-ն առնչվում էին հարկադիր աշխատանքին, 3-ը սեռական թրաֆիքինգին (2018թ. քննվել էր սեռական թրաֆիքինգի 5 գործ և 1 գործ, որը միաժամանակ պարունակում էր սեռական և աշխատանքային թրաֆիքինգի տարրեր):

Մեղադրանք է առաջադրվել 3 մեղադրյալի՝ հարկադիր աշխատանքի համար և 1 հոգու՝ սեռական թրաֆիքինգի համար (2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել 1 հոգու` հարկադիր աշխատանքի համար): Դատարանների կողմից 2018 և 2019 թվականներին սեռական թրաֆիքինգի հոդվածով դատապարտումներ չեն եղել։

Թրաֆիքինգի նույնացված զոհերի պաշտպանությանն ուղղված Կառավարության ջանքերը թույլ էին մնում: Նույնացվել է 8 զոհ (2018թ.՝ 9 զոհ), որից 5-ը ենթարկվել են հարկադիր աշխատանքի, 3-ը՝ սեռական թրաֆիքինգի (2018թ.՝ 8 սեռական թրաֆիքինգի և 1 միաժամանակ սեռական թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի զոհ). և՛ 2018, և՛ 2019 թվականներին կային 2 անչափահաս զոհ. զոհերից 4-ը տղամարդ էին, 4-ը կին (2018թ․՝ 8 տղամարդ և 1 կին)․ զոհերից 2-ը Տաջիկստանից էին, 1-ը՝ Իրանից (2018թ․ կար 4 օտարերկրացի զոհ Հնդկաստանից)։

Փորձագետները շարունակում են մատնանշել, որ չկար նախաձեռնողական մոտեցում նույնացման հարցերում և կառավարությունը միջոցներ էր ձեռնարկում զոհերի ինքնանույնացումից հետո։ Կառավարությունը չէր ապահովում ստանդարտ ցուցիչներ։

Կառավարությունը զոհերի պաշտպանության համար նախորդ երկու տարում հատկացրել է 19 միլիոն ՀՀ դրամ կամ 40.000 ԱՄՆ դոլար, որը ներառում է ՀԿ-ի կողմից գործարկվող կացարանի գործառնական ծախսերը: Կառավարությունը և տեղական ՀԿ-ները համատեղ զոհերին ապահովել են իրավական, հոգեբանական աջակցություն և բուժօգնություն, կացարան, միանվագ դրամական փոխհատուցում 250.000 ՀՀ դրամի կամ 530 ԱՄՆ դոլարի չափով և ներգրավել են նրանց տարբեր սոցիալական, կրթական և զբաղվածության ծրագրերում:

Բուժօգնություն ապահովվել է 3 զոհի համար (2018թ.՝ 3), 6 զոհ ստացել է միանվագ դրամական փոխհատուցում (2018թ.՝ 6): Կառավարությունն օրենքում փոփոխություններ կատարեց, որը անչափահաս զոհերի խնամակալներին թույլ էր տալիս ստանալ միանվագ դրամական փոխհատուցումը։

Կանխարգելում

Տարվա ընթացքում նվազել են կառավարության ջանքերն ուղղված մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանը։ Հաշվետու ժամանակահատվածում Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով նախարարական խորհուրդը և միջգերատեսչական աշխատանքային խումբը չեն մշտադիտարկել կամ իրականացրել հակաթրաֆիքինգային աշխատանքներ, քանի որ կառավարության կողմից վերակազմավորվել, միաձուլվել կամ վերացվել են այն օղակները, որոնք նախկինում պատասխանատու էին համապատասխան գործողությունների մեծ մասի համար։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի համակարգման մանդատը Արտաքին գործերի նախարարությունից փոխանցվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Նախարարությունը մարդկանց թրաֆիքինգի մասին սոցիալական գովազդի պատրաստման նպատակով հատկացրել է 786.000 ՀՀ դրամ (1.650 ԱՄՆ դոլար): Թեժ գծին ստացված զանգերի քանակի մասին Կառավարությունը հաշվետվություն չի ներկայացրել: Կառավարությունը ջանքեր չի գործադրել կոմերցիոն սեռական ակտերի նկատմամբ պահանջարկը նվազեցնելու ուղղությամբ:

ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՐԿՐՈՒՄ

Վերջին 5 տարիների տվյալների համձայն՝ Հայաստանում տեղի է ունենում տեղացի և օտարերկրացի զոհերի շահագործում, նաև Հայաստանի քաղաքացիների շահագործում արտերկրում: Ռուսաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում և Թուրքիայում աշխատանք փնտրող որոշ հայ միգրանտներ բախվում են հարկադիր 8 աշխատանքի խնդրին, որը սովորաբար հետևում է աշխատանքի տեղավորման հետ կապված խաբեություններին։

ՀՀ քաղաքացի կանայք և երեխաները երկրի ներսում կարող են ենթարկվել սեռական ու աշխատանքային թրաֆիքինգի, նրանց նաև կարող են դրդել հարկադիր մուրացկանության: Որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով:

Գիշերային ակումբներում որպես պարուհիներ աշխատում են ռուսներ, ուկրաինացիներ և բելառուսներ, որոնք խոցելի են սեռական թրաֆիքինգի մասով: Թրաֆիքինգ իրականացնողները կարող են թիրախավորել հետզհետե ավելացող հնդիկ միգրանտներին, որոնք պատրաստակամորեն աշխատանք են փնտրում ստվերային ոլորտում և բախվում են հարկադիր աշխատանքի խնդրին։ Խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և սոցիալական խնամքի հաստատությունների երեխաները:

Զեկույցում նաև առաջնահերթ անելիքների վերաբերյալ առաջարկներ կան, մասնավորապես՝ իրականացնել խիստ քննություններ, քրեական հետապնդում թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ և դատապարտել նրանց, ավելացնել զոհերի նույնացման նախաձեռնողական ջանքերը, ապահովել խորացված ուսուցում թրաֆիքինգի գործերի քննության ու քրեական հետապնդման հարցերի շուրջ և մշակել միջոցառումներ՝ երեխաների հնարավոր թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:19 03/02/2020  |  Քրեական խրոնիկոնԱվարտվել է նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
11:11 24/12/2019  |  Քրեական խրոնիկոն20-ամյա երիտասարդին անչափահաս աղջկանից ավելի քան 4 մլն դրամ է շորթել
21:12 10/07/2019  |  Քրեական խրոնիկոնՄոսկվայում ձերբակալել են տղամարդուն՝ կես միլիոն ռուբլով աղջկան վաճառելու ժամանակ
15:09 10/06/2019  |  Քրեական խրոնիկոնԱմուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու համար
11:45 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍԲՀԿ պատգամավորն առաջարկում է փակել Երևանում գործող թրաֆիքինգի օջախ հանդիսացող մերսման սրահները
12:20 03/04/2019  |  Քրեական խրոնիկոն73-ամյա կինը հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով
14:59 04/01/2019  |  Քրեական խրոնիկոնՌԴ քաղաքացին զբաղվել է Տաջիկստանի քաղաքացիների առևտրով
15:15 12/11/2018  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է թրաֆիքինգի դեպք․ հնդիկ ռեստորանատերը շահագործել է ազգակիցներին (տեսանյութ)
17:28 17/02/2018  |  Քրեական խրոնիկոնԿիեւում ձերբակալվել է մարդկանց առևտրով զբաղվող Ադրբեջանի քաղաքացի
10:42 01/02/2018  |  ԼՐԱՀՈՍ2017թ. ընթացքում վարույթ է իրականացվել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 17 քրեական գործերով

Արխիվ

[]