Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Հայաստան-Վրաստան. Նույն համաճարակի երկու տարբեր պատմություն 08/12/2020   13:18  |  Վերլուծություններ

Համավարակը լուրջ փորձաքար էր բոլոր երկրների կառավարությունների համար։ Այն բացահայտեց ուղիղ կապը՝ լավ կառավարման և լավ արդյունքի, վատ կառավարման և մեծ կորուստների միջև։ Յուրաքանչյուր երկրում համաճարակի ընթացքի, կորուստների, հաջողությունների և ողբերգությունների ցուցանիշները կախված են տվյալ երկրի իշխանության կառավարման որակներից։

Ներկայացնում եմ Հայաստան- Վրաստան համեմատությունը՝ փորձելով հնարավորինս զերծ մնալ մեկնաբանություններից։ Փորձել եմ համեմատել համաճարակի ընթացքը, համաճարակի դեմ պայքարի բոլոր ասպեկտները՝ կազմակերպչական, իրավական, առողջապահական, սոցիալական, կառավարման։

Վիճակագրություն

2963841 բնակչություն ունեցող Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ արձագնագրվել է 40593 դեպք, 803 մահ, մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 234 մարդ։ 1 մլն բնակչության հաշվարկով ունենք 271 մահ։ Այս ժամանակահատվածում արվել է ընդհանուր 177322 թեստ, 1 մլն բնակչի հաշվարկով՝ 59828 թեստ։

3988326 բնակչություն ունեցող Վրաստանում նույն ժամանակահատվածում հիվանդացել է 1264, մահացել՝ 17-ը։ 1 մլն բնակչության հաշվարկով՝ 4 մահ։ Ընդհանուր թեստերը՝ 258525, 1 մլն բնակչի հաշվարկով՝ 64821։

Առողջապահական համակարգ

Մինչև Վրաստանում կորոնավիրուսի դեպք գրանցվելը, երկրում արդեն իսկ վերապրոֆիլավորվել էին մի շարք հիվանդանոցներ։ Բացի այդ, փետրվարի 26-ին՝ վարակի առաջին դեպքերը գրանցելուց հետո, յուրաքանչյուր նախարարություն 24 ժամվա ընթացքում մշակեց կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարական պլան։ Ապրիլի 17-ից Վրաստանի կառավարությունը հրապարակեց երկրում կորոնավիրուսի հնարավոր տարածումը (համաճարակ, էպիդեմիա, համաճարակային պայթյուն) կանխելու և բուժման համար պատրաստ բժշկական հաստատությունների ցանկը, որը սահմանվում է երկու բանաձևով և ընդհանուր առմամբ, ընդգրկում է 44 բժշկական հաստատություն:

Մինչև վիրուսի թափանցումը, Հայաստանն ուներ որոշակի քանակի ներկրված թեստեր, սակայն չուներ հատուկ հիվանդանոց կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների համար։ Մարտի 13- ին, երբ գրանցվել էր 8 վարակման դեպք, ՀՀ առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված հիվանդներին։ Այնուհետև Covid 19 վիրուսով հիվանդների ստացիոնար բուժում իրականացնող բուժհաստատությունների թիվը հասավ 9-ի։ Հունիսի 8-ից այս ցանկին միացան ևս 3-ը՝ Սպիտակի ԲԿ-ն, Վեդու ԲԿ-ն և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք։

Մասնավոր հիվանդանոցներ՝ «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները ևս իրականացնում են կորոնավիրուսով հիվանդների բուժում, թեև ընդգրկված չեն պետպատվերով բուժում իրականացնող բուժհաստատությունների ցանկում:

Մարտի 16-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ Հայաստանում թոքերի արհեստական շնչառության 334 սարք կա, որից 15-ն առանձնացված էին կորոնավիրուսով վարակված հիվանդների համար, հետո մայիսի 12-ին «Հետքի» հետ զրույցում նա նշել էր, որ կորոնավիրուսի բուժման համար առանձնացված է 205 ԹԱՕ սարք։ Վրաստանում սարքերի թիվը մոտ 700 էր։ Այդ մասին ապրիլի 6-ին հայտարարել էր Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, նշելով, որ այդ փուլում լիովին բավարար է, որ բժիշկները կարողանան հոգ տանել հիվանդների անվտանգ վերականգնմանը։

Թեստավորում

Վրաստանում հիվանդացության անհամեմատ ցածր ցուցանիշների պարագայում արվել է ընդհանուր՝ 258525 թեստ։ Մեզ մոտ արվել է ընդհանուր՝ 177322թեստ։

Ի սկզբանե Հայաստանում արվում էին սահմանափակ թվով թեստեր, թեև բազմաթիվ մասնագետներ էին շեշտում թեստերի կարևորությունը՝ վարակի իրական պատկերը հասկանալու համար։ Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 10-ից օրական 1000 թեստ է արվելու։ Ապրիլի 13-ին որոշումը փոխվեց, համաձայն որի թեստերի թիվը 1000-ի չի հասնի, թեստի համար ուղղակի ցուցում պետք է լինի, հակառակ դեպքում կլինի ժամանակի և ռեսուրսի կորուստ։ Հազարավոր մարդիկ, անգամ ունենալով ջերմություն և կորոնավիրուսին հատուկ այլ ախտանշաններ, չեն կարողացել թեստավորում անցնել, նրանց պետությունը մերժում է՝ հայտարարելով, թե «չկան ցուցումներ»։

Վրաստանում 17.06.2020թ. կառավարությունը սահմանեց բարձր ռիսկային այն խմբերը, որոնք մշտապես կանցնեն պարտադիր «PCR» թեստավորում՝ ցանկացած բժշկական հաստատության և ամբուլատորիայում եղած պացիենտ, ով ունի ջերմություն և շնչառական հիվանդություն, բժշկական հաստատություններում աշխատող բուժանձնակազմը, շտապ օգնության և աղետի բրիգադներրի աշխատակիցները, ծերանոցներում և սահմանափակ ունակություններով անձանց շուրջօրյա հաստատությունում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը, նոր ախտորոշված թոքախտով տառապող բոլոր անիձնք մինչև բուժումն սկսելը, հոգեբուժարաններում աշխատող անձնակազմը, այն հաստատությունների անձնակազմը, որտեղ բուժում են ստանում թոքախտով տառապող պացիենտները, դիալիզի վրա գտնվող պացիենտները և նրանց սպասարկող անձնակազմը, կարանտինային տարածքներում, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք՝ կարանտինի տարածքը լքելուց կամ ինքնամեկուսացման ժամկետն անցնելուց 24 ժամ առաջ, կարանտինային տարածքներում աշխատող անձնակազմը, մաքսակետերում և սահմանային անցակետերում, բժշկական և համաճարակային ծառայությունների ներկայացուցիչները, բոլոր ստացիոնար բուժհաստատությունների ընդունարանների, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում աշխատող անձնակազմը և համաճարակաբանները և այլն։ Առաջիկայում Վրաստանում կմեկնարկի կորոնավիրուսի լայնամասշտաբ հետազոտություն, որպեսզի բացահայտվեն բոլոր այն հնարավոր պացիենտները, ովքեր վարակված են եղել առանց ախտանշանների։ Այս մասին օգոստոսի 6-ին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն։ Այս հարցում Հայաստանի հետ համեմատությունը ուղղակի չի դիմանում քննադատության։ Մեզ մոտ այս ուղղությունն ուղղակի տապալվել է։

Բուժում

Թեև ապրիլի 2-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ չի բացառվում, որ Վրաստանի առողջապահական համակարգը ստիպված լինի անցնել կորոնավիրուսի թեթև ախտանիշ ունեցող հիվանդների տնային բուժման, իսկ ապրիլի 8-ին Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարեց, որ ելնելով Վրաստանում գրանցված վարակման դեպքերի թվից՝ Վրաստանն աստիճանաբար կանցնի վարակվածներին տանը բուժելու ռեժիմին, այնուամենայնիվ դրա կարիքը մինչ այժմ չի եղել։ Հիվանդները բուժումը ստանում են ստացիոնար հիվանդանոցային պայամաններում։ Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվադզեի, որքան էլ հիվանդը փորձի պահպանել ինքնամեկուսացման կանոնները, չկա երաշխիք, որ դրանք չեն խախտվի։ Իսկ հիվանդանոցում առկա է այդպիսի երաշխիք, կա նաև երաշխիք, որ հիվանդի վիճակը վատթարանալու դեպքում շտապ բուժօգնություն կցուցաբերվի։

Հայաստանը կորոնավիրուսով հիվանդների տնային պայմաններում բուժմանն անցավ մայիսի 2-րդ կեսից։ Սակայն բազմաթիվ մարդիկ չեն կարողանում առաջնային օղակում՝ պոլիկլինիկայում թեստավորում անցնել, որովհետև չեն հանդիսանում որոշակի «պայմանների բավարարող»՝ ջերմություն, այլ սիմպտոմներ։ Արդյունքում, նրանցից շատերը, եթե ունեն հնարավորություն, մասնավոր կլինիկաներում անցնում են թեստավորում, իսկ հետո տնային պայմաններում իրենց միջոցներով ստանում բավականին թանկ բուժում։ Իսկ ովքեր չունեն հնարավորություն, սպասում են սիմպտոմների սրմանը, որպեսզի կարողանան հոսպիտալացվել։ Իսկ շատերը այդպես էլ չեն դիմում, չեն անցնում թեստավորում, չեն ստանում բուժում, չեն ինքնամեկուսանում և շարունակում են վարակել ուրիշներին։

Կարանտին

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց փետրվարի 26-ին։ Վարակը հաստատվել էր փետրվարի 25-ին Ադրբեջանից Վրաստան վերադարձած Վրաստանի քաղաքացու մոտ։ Վրաստանը փետրվարի 28-ին դադարեցրեց բեռնափոխադրումները Իրանի և Իտալիայի հետ, փետրվարի 29-ին հայտարարվեց ուսումնական բոլոր հաստատություններում դասապրոցեսը դադարեցնելու մասին, փետրվարի 28-ին Վրաստանում գրանցվեց վարակման 2-րդ, իսկ 29-ին՝ 3-րդ դեպքը։ Երեք դեպքերն էլ բացահայտվել էին սահմանին, բարձր ջերմություն ունեցողներն առանց բացառության հոսպիտալացվում էին։ Մարտի 6-ին դադարեցվեցին Իտալիայի հետ ուղիղ չվերթները: Մարտի 16-ին փակվեց սահմանը ՌԴ-ի հետ, բացառությամբ բեռնափոխադրումների և այն անձանց, որոնք ուզում էին վերադառնալ Վրաստան։ Մարտի 18-ից փակվեցին Վրաստանի բոլոր սահմանները, արգելվեց արտասահմանցիների մուտքը Վրաստան, արգելվեց երթուղային տաքսիներով տեղաշարժը։

Մինչև արտակարգ դրության հայտարարումը, Վրաստանը ձեռնարկել էր հետևյալ միջոցառումները՝ վրացական երկաթգծի բոլոր գնացքները և կայարաններն ամենօրյա ռեժիմով ախտահանվում էին, հասարակական տրանսպորտը մշակվում էր հատուկ նյութերով, ախտահանմանաշխատանքներ էին իրականացվում սահմանային անցակետերում, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից և Իսպանիայից վերադարձած քաղաքացիները 2 շաբաթ տևողությամբ կարանտինում էին մնում կամ ներկայացնում էին կորոնավիրուսով վարակված չլինելու մասին տեղեկանք, փակվել էին առևտրային կենտրոնները, բացառությամբ մթերային խանութների, դեղատների, բենզալցակայանների, փոստային և բանկային ծառայությունների, պարտադիր կարանտին էին անցնում ցանկացած երկրից վերադարձող Վրաստանի բոլոր քաղաքացիները: Մինչ մարտի 21-ին Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելը, երկրում գրեթե ամեն ինչ արդեն փակ էր։

Մարտի 30-ին Վրաստանում համընդհանուր կարանտին հայտարարվեց, որով արգելվեց՝ երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն տնից դուրս գալը, 70-ից բարձր տարիքի անձանց տնից դուրս գալը, 3-ից ավելի մարդկանց հավաքվելը ցանկացած հանրային վայրում, բացի դեղատներից և մթերային խանութներից, հանրային տրանսպորտով երթևեկությունը, թույլատրվում էին միայն մարդատար ավտոմեքենաները, ներառյալ տաքսիները, սակայն միայն այն դեպքում, եթե մեքենայում ընդամենը երեք անձ են, ներառյալ վարորդը, իսկ հետևի նստատեղում՝ ընդամենը երկու հոգի: Վրաստանում արտակարգ դրությունը երկարձգվեց միայն մեկ անգամ, չեղարկվեց մայիսի 22-ին, թեև որոշ սահմանափակումներ պահպանվեցին։

Հայաստանում առաջին վարակման դեպքը գրանցվեց մարտի 1-ին Իրանից Հայաստան եկած քաղաքացու մոտ։ Վարակակիրն ինքն էր դիմել բժշկի։ Ի տարբերություն Վրաստանի, որտեղ Չինաստանից եկած քաղաքացիները տեղափոխվում էին հիվանդանոց կարանտինային փուլն անցնելու համար, Իրանից, իսկ այնուհետև Իտալիայից Հայաստան եկած քաղաքացիները չենթարկվեցին պարտադիր կարանտինային մեկուսացման։

Հայաստանում, մինչ արտակարգ դրություն հայտարարելը, երկրում ամեն ինչ ընթանում էր սովորական հունով։ Երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի գրանցումից հետո ոչ մի տնտեսական գործունեություն չարգելվեց։ Այն ժամանակահատվածում, երբ Վրաստանը, սահմանափակումներ էր մտցնում երկրում, արգելքներ էր սահմանում, Հայաստանում տեղի էր ունենում «Այո»-ի քարոզարշավը։ Հունվարի 31-ին արդեն իսկ ստեղծվել էր համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով, սակայն հանձնաժողովը կամ չէր ընկալել վարակի տարածման համաշխարհային տենդենցները, կամ, ամեն ինչ գիտակցելով, ստորադասել էր այն քաղաքական նպատակներին, և իշխանությունը շարունակում էր իր հանրահավաքները։ Մինչև առաջին դեպքի գրանցումը, Հայաստանը սահմանափակել էր Իրանի հետ հաղորդակցությունն ու դադարեցրել էր Հայաստանի և Չինաստանի միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմը։ Մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհատեց «Այո»-ի քարոզարշավը և վերադարձավ աշխատանքի, քանի որ կորոնավիրուսի նոր դեպքեր էին գրանցվել՝ հասնելով 8-ի։ Մարտի 16-ին երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, որով սահմանվում էր՝ համաճարակային երկրներից ժամանող անձանց տեղափոխել կարանտինի վայր, դադարեցնել նախակրթարանների, դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատանքը, արգելվեց Հայաստան ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային լարված իրավիճակ է, սահմանվեց հավաքների և գործադուլների անցկացման արգելք, ԶԼՄ-ներին արգելվեց համաճարակի վերաբերյալ իշխանության տրամադրած տեղեկությանը հակասող լուրեր տարածել, հետագայում արգելքը հանվեց, արգելվեց 16 երկրներից քաղաքացիների մուտքը Հայաստան։ Այս երկրից վերադարձող քաղաքացիները պարտավորվում էին 14 օրյա ինքնամեկուսացման կամ կարանտինային փուլում գտնվել։ Մարտի 22-ին արգելվեց առևտրի կենտրոնների (բացառությամբ սննդի, խմիչքի ու ծխախոտի մանրածախ առևտրի գործունեությունը), կինոֆիլմերի ցուցադրությունը, մարտի 24-ին ՀՀ ողջ տարածքում արգելվեց տնտեսական գործունեությամբ զբաղվելը՝ մի շարք բացառություններով, մարտի 27-ին արգելվեցին ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ներմարզային, միջմարզային ու միջպետական ուղևորափոխադրումները, մարտի 31-ին արգելվեց հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացի երկաթուղուց: Թույլատրվում էր տաքսիների և անձնական օգտագործման մեքենաների շարժը։ Կարանտինը Հայաստանում պահպանվեց ձևականորեն, խախտումները կրում էին զանգվածային բնույթ, իսկ իշխանական վերնախավը իր հրապարակային վարքագծով խախտում էր իր իսկ ընդունած սահմանափակումները։ Սա խորապես ազդեց հասարակության կողմից իրավիճակը լուրջ ընդունելուն։

Սահմանափակումների թուլացումը

Վրաստանի կառավարությունը որոշեց արտակարգ դրության շրջանակում սահմանված արգելքները թուլացնել կամ վերացնել աստիճանաբար։ Ապրիլի 27-ին դադարեցին Բաթումի և Քութայիսի քաղաքներում տեղաշարժի հետ կապված սահմանափակումները, մայիսի 5-ից երկրում վերականգնվեց շինարարության ոլորտում աշխատող բոլոր ընկերությունների աշխատանքը, մայիսի 11-ից վերացվեց Թբիլիսի մուտք գործելու սահմանափակումները, թեթև մարդատար մեքենաների և տաքսիների երթևեկությունը, մայիսի 18-ից վերացվեց 3-ից ավել մարդկանց հավաքին վերաբերող արգելքը (սակայն գործում է 10 հոգուց ավելի անձանց մեկ վայրում լինելու արգելքը), մայիսի 18-ից բացվեցին գեղեցկության սրահները, մտցվեցին սահմանափակումներ ռեստորանների համար՝ իրարից հեռու սեղաններ, սեղանի շուրջ ոչ ավել, քանի 6 հոգի՝ բացառությամբ ընտանիքի անդամների, միանգամյա օգտագործման մենյուներ, օնլայն վճարում, մայիսի 22-ից, արտակարգ դրության ավարտի հետ մեկտեղ, չեղյալ հայտարարվեց նաև պարետային ժամը, մայիսի 29-ից վերսկսեց աշխատանքը հանրային տրանսպորտը, այդ թվում՝ նաև մետրոն, այդ ընթացքում հիվանդների օրական թիվը միջինը 2-5 էր։ Հունիսի 1-ից բացվեցին բոլոր տեսակի խանութները, ներառյալ առևտրի կենտրոնները (մոլերը), հունիսի 8-ից վերսկսվեց միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը, հուլիսի 13-ից վերացվեց արգելքը բաց տարածքներում մշակութային միջոցառումների վրա։ Բաց տարածքում անցկացվող մշակութային միջոցառումներին հնարավորություն ունեն մասնակցել ոչ ավել քան 200 մարդ:

Հայաստանում, թեև արտակարգ դրությունը դեռ չի չեղարկվել, սակայն մայիսի 4-ից անցում կատարվեց սահմանափակումների թուլացման՝ առանց պատշաճ նախապատրաստական աշխատանքների։ Մայիսի 18-ից սկսեց գործել հանրային տրանսպորտը, այդ թվում՝ նաև մետրոն և միջքաղաքային տրանսպորտը, այն դեպքում, երբ հիվանդների օրական թիվը միջինը 120-150 էր, բացվեցին մանկապարտեզները, որոնց մի մասը հետագայում կրկին փակվեց, բացվեցին առևտրի իրականացման վայրերը, այդ թվում՝ մոլերը, մարզասրահները, լողավազանները, հանրային սննդի օբյեկտներին թույլատրվեց ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում։ Այս բոլոր սահմանափակումների թուլացումից հետո միայն մայիսի 25-ից պարտադիր դարձավ դիմակների կրումը։

Ախտահանում

Մարտի 1-ից Վրաստանում սկսեցին ախտահանել հանրային տրանսպորտը, թատրոնները, կինոթատրոններն ու այլ հասարակական հավաքատեղիները։ Հատուկ լուծույթներով ախտահանվում էին Թբիլիսիի կարևոր նշանակության փողոցներ։ Ախտահանման աշխատանքներն իրականացնում էր «Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ն և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը` օգտագործելով հատուկ սարքավորումներ։ Ախտահանման աշխատանքները սահմանված գրաֆիկով շարունակվեցին ողջ կարանտինի ընթացքում։

Հյաստանում ֆոտոսեսիայի համար տրանսպորտի ախտահանման մի քանի դեպք գրանցվեց, սոցիալական ցանցերում տարածվելուց հետո ախտահանման մասին այլևս խոսք չկար։

Իրավական կարգավորում

Վրաստանում կարանտինի կամ մեկուսացման կանոնները խախտելու համար ֆիզիկական անձանց տուգանում էին 3000 լարիով, իրավաբանական անձանց՝ 15000 լարիով՝ մոտ 5000 դոլար: Կրկնակի խախտումը պատժվում էր 3 տարի ազատազրկմամբ։Ոչ արտակարգ դրության պայմաններում մեկ անձի համար տուգանքը սահմանվեց 2000 լարի (մոտ 650 դոլար), իսկ իրավաբանական անձի համար՝ 10000 լարի (մոտ 3240 դոլար): Վրաստանում բժշկական դիմակներ կրելը պարտադիր է միայն փակ տարածքներում, խախտման դեպքում պարտավոր են 50 լարի (մոտ 17 դոլար) տուգանք վճարել, իրավաբանական անձը, որը թույլ կտա իրեն պատկանող փակ հանրային տարածքում առանց դիմակ քաղաքացու մուտքը, տուգանվում է 500 լարիով (մոտ 170 դոլար): 50 լարիով տուգանվում են նաև առանց դիմակի հանրային տրանսպորտից օգտվող ուղևորները, խոսքը նաև մետրոյի մասին է: Ավտոբուսի վարորդը նույնպես պարտավոր է դիմակով լինել, տուգանքը 50 լարի է։

Հայաստանում մեկուսացման, ազատ տեղաշարժի կանոնների խախտումը հանգեցնում էր վարչական պատասխանատվության՝ 100000-250000 դրամի չափով, սակայն եթե դրա հետևանքով վարակվեր այլ անձ, ապա պատասխանատվությունը դառնում էր քրեական՝ տուգանք, կալանք և նույնիսկ ազատազրկում, իսկ եթե խախտման պատճառով մարդու մահ գրանցվեր՝ ազատազրկում 2-4 տարի ժամկետով։ Մայիսի 19-ին կառավարության որոշմամբ և Ազգային ժողովի հաստատմամբ արտակարգ դրության պայմաններում պարետի սահմանած սահմանափակումները խախտելու համար գանձվող վարչական տուգանքների չափերը նվազեցվեց՝ 100-250 հազար դրամից մինչև 10000 դրամ, բացառությամբ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների։ Ինչ վերաբերում է մինչև մայիսի 19-ը կայացված՝ 100-250 հազար դրամ տուգանքների մասին որոշումներին, ապա հնարավորություն տրվեց վերանայել այդ որոշումները, իսկ արդեն վճարված տուգանքների դեպքում՝ նաև վերադարձնել ավել գանձված գումարները։ Բացի այդ պարտադիր դարձավ դիմակ կրելը հանրային բոլոր բաց և փակ տարածքներում, իսկ դիմակ չկրելու համար տուգանքը սահմանվեց 10 հազար դրամ։

Սոցիալական աջակցություն

Վրաստանում նախնական փուլում անցկացվել են բնակչության սոցիալական օգնության մի շարք անհրաժեշտ միջոցներ՝ Վրաստանի քաղաքացիների համար երեք ամսով կոմունալ ծախսերի վճարում, 9 տիպի սննդամթերքի ապահովագրում, հատուկ մեխանիզմ կառավարության կողմից, որով 9 տիպի սննդամթերքի գինը չի ավելանա, ինչպես նաև՝ հարկային արտոնություններ բիզնեսի համար և երեք ամսով բանկային սպասարկման հետաձգում ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ բիզնեսի համար: Հետագայում այն քաղաքացիների համար, որոնք կորցրել են աշխատանքը և ում պետությունն օգնում է հակաճգնաժամային ծրագրով, ավտոմատ կերպով ևս երեք ամիսների ընթացքում հետաձգվեց վարկի սպասարկումը։

Այնուհետև, 2020 թվականի մայիսի 1-ից՝ 6 ամսվա ընթացքում, եկամտահարկից ազատվեցին ամսական 750 լարի աշխատավարձով այն ֆիզիկական անձինք, ովքեր վարձակալներ են: «Թբիլիսիի տաքսի»-ի սեփականատերերը ստացան միանվագ օգնություն` 300 լարիի չափով։

Կառավարության հակաճգնաժամային ծրագրի համաձայն, սոցիալապես անապահով քաղաքացիները վեց ամսվա ընթացքում պետությունից կստանան լրացուցիչ 600 լարի օգնություն: Բացի այդ, 0-ից 100,000 սոցիալական միավոր ունեցող և մինչև 16 տարեկան երեք կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար պետությունը 6 ամսվա ընթացքում կտրամադրի օգնություն, ընդհանուր առմամբ 600 լարի: Միևնույն ժամանակ, ծանր հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաները նույնպես վեց ամսվա ընթացքում պետության կողմից օգտվում են 600 լարի չափով նպաստով: Վեց ամսվա ընթացքում պետությունը ընդհանուր առմամբ 1200 լարի կտրամադրի այն քաղաքացիներին, որոնք ճգնաժամի ընթացքում կորցրել են իրենց աշխատանքը։
Ֆերմերները լիովին ազատվեցին ջրամատակարարման վճարից։ ֆերմերները, որոնք կցանկանան գնել տեխնիկա, պետությունը դրամաշնորհի տեսքով կֆինանսավորի 50 տոկոսը: Այն քաղաքացիները, ովքեր սեզոնային աշխատանքների նպատակով մեկնում էին տարբեր երկրներ, կստանան 300 լարի օգնություն: Օգոստոսի 6-ին Վրաստանի կառավարությունը որոշեց Վրաստանի՝ մինչև 17 տարեկան քաղաքացիներին տրամադրել միանվագ 200 լարի օգնություն, քաղաքացիների համար կոմունալ արտոնությունների ծրագիրը շարունակել նաև ձմռան ամիսներին, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չէին կարողացել լիովին ներկայացնել միանվագ օգնություն տրամադրելու համար փաստաթղթերը փոխանցել 300 լարիի չափով միանվագ օգնություն,փոխհատուցել 2020-2021 ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձը բոլոր այն ուսանողներին, որոնց սոցիալական բալը 150000-ը չի գերազանցում, փոխանցել նաև այն ուսանողների ուսման վարձը, որոնց սոցիալական բալը 150000-ը չի գերազանցում, և ուսման վարձը չվճարելու համար դադարեցվել է նրանց ուսանողի կարգավիճակը։

Հայաստանի կառավարությունը մշակել էր տնտեսական հետևանքների վերացման մի շարք ծրագրեր՝ մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար աջակցություն 100 հազար դրամ այն քաղաքացիների համար, որոնք 2020թ. մարտին, երբ Հայաստանում արտակարգ դրություն հաստատվեց, կորցրել են աշխատանքը, մասնավոր սեկտորում աշխատող քաղաքացիներին, որոնք ազատվել են աշխատանքից 2020թ. մարտին, տրամադրվեց 68.000 դրամ: Հղի կանանց, ում ամուսինները կա՛մ չեն աշխատում, կա՛մ ազատվել են աշխատանքից մարտ ամսին տրամադրվեց աջակցություն՝ 100 հազար դրամի չափով: Երեխաներին, որոնց ծնոնղները գործազուրկ են, հատկացվեց 26.500 դրամ: Փոխհատուցվեց 90 տոկոս և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողների ուսման վարձը, իրականացվեցին մի շարք այլ ծրագրեր։ Դրա հետ մեկտեղ, կառավարությունը սկզբնական փուլում հայտարարեց, որ կոմունալ վճարումները կարող են հետաձգվել, իսկ այնուհետև մի քանի հազար բնակարանների էլեկտրամատակարարումը դադարեցվեց: Ավելի ուշ կառավարությունը մասնակիորեն փոխհատուցեց քաղաքացիների կոմունալ վճարումները, ինչը, սակայն հասցեական չէր։

Միջազգային աջակցություն

Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստացել և ստանում է միջազգային հետևյալ աջակցությունը՝ ԱՄՆ՝ 3 մլն դոլար, ԵՄ՝ 183 մլն եվրո, Համաշխարհային բանկ՝ 80 մլն դոլար, Արժույթի միջազգային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար, Ասիայի զարգացման բանկ՝ 100 միլիոն դոլար վարկ և 400000 եվրո դրամաշնորհ՝ թեստավորման համար ժամանակակաից տեխնիկա ձեռք բերելու համար։ Վրաստանը ներառվել է առաջին 46 երկրների ցանկում, որոնց ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամից 1 միլիոն դոլար ֆինանսական աջակցություն է հատկացվել՝ խոցելի խմբերին համավարակի պատճառով առաջացող սոցիալ-տնտեսական շոկից պաշտպանելու համար:

Եվրամիությունը Հայաստանին տրամադրում է ընդհանուր առմամբ շուրջ 96 մլն եվրոյի, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն։ ԱՄՀ-ն համաձայնել է Հայաստանին տրամադրել լրացուցիչ 175 միլիոն դոլարի վարկ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, որը նախկինում տրված 105 միլիոն դոլարի հետ կազմում է 280 միլիոն դոլար։

Արտաքին հաղորդակցություն, կանոնավոր չվերթներ

Վրաստանն ընդգրկվել է Եվրամիության կողմից կազմված 15 անվտանգ երկրների ցուցակում, որոնց քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել Շենգեն տարածք: Հուլիսի 19-ին Վրաստանի քաղաքացիների համար սահմանը բացեց նաև Դանիան։ Վրաստանը իր սահմանները բացել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համար։

Օգոստոսի 2-ից Վրաստանի ուղղությամբ՝ Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն կանոնավոր չվերթներ է վերսկսկել Գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը: Օգոստոսի 5-ից վերականագնվել են Ռիգա-Թբիլիսի-Ռիգա կանոնավոր չվերթները, որոնք իրականացվում են «AirBaltic» ավիաընկերության կողմից։ Օգոստոսի 8-ից Air France-ը իրականացնում է Փարիզ-Թբիլիսի-Փարիզ կանոնավոր չվերթը։ Բացի այդ, կոմերցիոն չարտերային թռիչքներ է իրականացնում Georgia Airways-ը: Օգոստոսին ընկերությունը կիրականացնի 16 չվերթ` մի փոքր ավել, քան` հուլիսին, հիմնականում` Վիեննայի եւ Ամստերդամի ուղղությամբ:

Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, հասկանալիորեն չի ընդգրկվել Եվրամիության կողմից կազմված 15 անվտանգ երկրների ցուցակում։ Հայաստանում դեռ պահպանվում է կանոնավոր ուղևորափոխադրումների և օտարերկրյա քաղաքացիների մուտքի նկատմամբ արգելքը։ «Զվարթնոց» օդանավակայանի կայքէջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այժմ գործող հիմնական ուղղությունները Ռուասատանն ու Բելառուսն են։ Հուլիսի 24-ից չարտերային թռիչքներ է սկսել իրականացնել նաև Air France ավիաընկերությունը, իսկ օգոստոսին 3-ին չարտերային թռիչք է իրականացվել Լոս Անջելեսի և Երևանի միջև։

Ամփոփում

Համաճարակային պատմության համեմատությունը ես սկսեցի պարզ վիճակագրությամբ։ Նույն կերպ ուզում եմ ավարտել. օգոստոսի 11-ի դրությամբ Հայաստանում արձագնագրվել է 40593 դեպք, Վրաստանում՝ 1264, մահեր՝ 803 + 234 Հայաստանում, 17 մահ Վրաստանում։ Երկու կառավարությունների աշխատանքի ամենաչեզոք գնահատականը։

 Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:27 30/07/2020  |  ՎերլուծություններԷլինար Վարդանյան. Դրական դինամիկա, թե՞ անբավարար թեստեր
11:59 27/07/2020  |  ՎերլուծություններՎերականգնել խաղաղ և անվտանգ ակցիաների իրավունքը
13:00 22/07/2020  |  ՎերլուծություններՈր չվարժվենք մահվան վիճակագրությանը. Էլինար Վարդանյան
21:42 21/07/2020  |  ԼՐԱՀՈՍՉի կարող մի դեպքում ՍԴ հանդեպ ճնշումների վերաբերյալ ենթադրությունը քրեական գործի հիմք դառնալ, մեկ այլ դեպքում՝ ոչ. Էլինար Վարդանյան
14:39 07/07/2020  |  ՎերլուծություններԷլինար Վարդանյան. Չմասնակցե՛լ և չլռե՛լ
16:10 02/07/2020  |  ՎերլուծություններՎաղվա աղմկոտ դատավարությունները
10:53 30/06/2020  |  ՎերլուծություններՍա վարչապետի թիմի ձախողումն է, և նրանք ցույց տվեցին, որ պատրաստ են ոտնահարել Սահմանադրությունը. Վարդանյան
13:26 27/06/2020  |  ՎերլուծություններՍխալներն ընդունված են, սխալները շարունակում են արվել․ Էլինար Վարդանյան
11:26 24/06/2020  |  ՎերլուծություններԻնչո՞ւ ենք թաքնվել մեկ կնոջ մեջքի ետևում
15:09 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԷլինար Վարդանյան. Ունենք պարզ լուծումներով բավական բարդ իրավիճակ

Արխիվ

[]