ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի սեպտեմբերին. Արմեն Գևորգյանը հրաժարվել է փաստաբան Վարդգես Գևորգյանի ծառայություններից 08/11/2020 14:01 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հրաժարվել է փաստաբան Վարդգես Գեւորգյանի ծառայություններից։ Այդ մասին դատարանին գրավոր տեղեկացրել է ինքը՝ փաստաբան Վարդգես Գեւորգյանը՝ նշելով, որ իր կողմից փաստաբանական ծառայությունների մատուցումը դադարեցվել է։ Արմեն Գևորգյանը հաստատեց տեղեկատվությունը։
Մյուս փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ հայտարարեց, որ օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 1-ը լինելու է արձակուրդում՝ խնդրելով հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 1-ից հետո։
Տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հատուկ դիտավորություն տեսավ Արմեն Գեւորգյանի պաշտպանական թիմի գործողություններում՝ պատահական չհամարելով, որ մի փաստաբան դիմում է ներկայացրել դատական նիստը հետաձգելու մասին, մեկը արձակուրդ է մեկնում, իսկ մյուսի ծառայություններից էլ հրաժարվել են։
«Այս բոլորը խոսում է այն մասին, որ այս նիստերը հետաձգելու, առերևույթ օրենքի տառի հետ համաձայնեցնելու, սակայն իրականում պայմանավորվածության արդյունքում այս նիստերը տեղի չունենալու և մեղադրական եզրակացությունը չհրապարակելու ուղղակի դիտավորությամբ, պաշտպանության կողմը կուլիսների ետևում նախաձեռնում է նման գործողություններ, որի արդյունքում ունենալու ենք այսպիսի դեպքեր»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ հետագայում առիթ կունենանք տեսնելու, որ այս հետաձգումները պայմանավորված են որոշակի նշանակումների հետ։ Ավելին՝ Սաֆարյանը հետաքրքրվեց, թե արդյոք միտում չկա, որ Արմեն Գևորգյանը պաշտպաններից մեկից հրաժարվել է, իսկ մյուսին ուղարկում է արձակուրդ ու առաջարկեց դատարանին՝ միջոցներ ձեռնարկել։
Արմեն Գևորգյանն էլ արձագանքեց Սաֆարյանի հայտարարությանը՝ հորդորելով թույլ չտալ այսուհետ նման կատեգորիկ արտահայտություններ անել եւ նկատեց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի արձակուրդ գնալու կամ չգնալու։ Բացի այդ՝ Ալեքսանյանն ավելի վաղ էր դիմել արձակուրդ գնալ, սակայն Գևորգյանը խնդրել է, որ Ալեքսանյանը ներկայանա այս դատական նիստին, որ այն չհետաձգվի։ Էրիկ Ալեքսանյանն էլ ընդգծեց, որ իրեն որևէ մեկն արձակուրդ չի ուղարկում և Սաֆարյանի հայտարարությունները մերկապարանոց են և ինքը որևէ մեկից չպետք է հարցնի՝ իր սահմանադրական իրավունքը՝ հանգստի իրավունքն իրացնի, թե ոչ։ Տուժողի ներկայացուցիչներից մեկն էլ նշեց, որ գործով կա 8 փաստաբան և, եթե նրանցից յուրաքանչյուրը 14 օրով գնա արձակուրդ, ապա դատական նիստերը չեն կայանա 8 ամիս։
Արամ Վարդևանյանն էլ հայտարարեց, որ փորձել է հիշել, բայց չի գտել Սեդա Սաֆարյանի հայտարարությունը, երբ նախագահող դատավորը դեկտեմբերի սկզբին մեկնել է արձակուրդ և չորս դատական նիստ չի կայացել։
«Որտեղ էր այդ վրդովմունքը։ Իրավական անոմալիաներից ենք խոսում։ Օրինակ՝ հենց կրկին Ձեզ դիմեր միջոցներ ձեռնարկելու համար։ Կարելի էր Ձեզ ներկայացված միջնորդությունը ներկայացվեր այսպես՝ դիմում ենք իրավունքները խախտելու համար, օրինակ՝ դիմում ենք Էրիկ Ալեքսանյանի իրավունքները խախտելու համար»,- ասաց Վարդևանյանը։
Լսելով կողմերին դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչեւ սեպտեմբերի 8-ը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից