ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՎԾ-ն ամփոփել է առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները 08/11/2020 16:22 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված հիմնական աշխատանքները: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, ընդհանուր առմամբ, ծառայությունում իրականացվել են 9 ուսումնասիրություններ, ավելի քան 80 մշտադիտարկումներ (որոնցից որոշ մասը հրապարակման ոչ ենթակա), ՀՀ կառավարությանն են ներկայացվել մի շարք առաջարկություններ ՀՀ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: Ամփոփված տեղեկանքները որոշ դեպքերում ուղարկվել են իրավապահ մարմիններին` իրավական գնահատական տալու նպատակով, կան հարուցված քրեական գործեր:
Ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում կազմված տեղեկանքների հիման վրա, մի շարք դեպքերում, իրավապահ մարմինների քննչական գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել պատճառված վնասի չափով գումարը:
Մեկ դեպքում՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում առաջարկվել է 1.2 մլրդ դրամ, որպես լրացուցիչ շահաբաժին, փոխանցել ՀՀ պետական բյուջե, ինչը 2020 թվականի մայիսի 5-ին կատարվել է:
Ավելի վաղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ ոստիկանությունում արձանագրված խտրական գնման գործընթացների բացառմամբ, մրցակցային իրավահարաբերությունների ապահովմամբ ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ:
Ամփոփվում են ուսումնասիրությունները «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, ՀՀ պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ում:
Ընթացքի մեջ են «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում, «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունները, ինչպես նաև մի շարք մշտադիտարկումներ: Ուսումնասիրություններն ու մշտադիտարկումներն իրականացվել են ռիսկերի վեր հանման և գնահատման, ՀՀ վարչապետի հանձնարարականների, քաղաքացիների դիմում-բողոքների և մամուլի հրապարակումների հիման վրա:
Մշտադիտարկվում է համավարակի դեմ տարվող աշխատանքներում ներգրավված բոլոր պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումները (վարակակիրների հայտնաբերում, մեկուսացում, ինքնամեկուսացում, թեստավորում, հոսպիտալացում, իրազեկում, արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժում, պարետի որոշումների պահպանման նկատմամբ վերահսկողություն):
Հաշվետու ժամանակահատվածում ծառայությունում մուտքագրվել են 270 քաղաքացիների դիմում-բողոքներ։ Հասցեագրված դիմումներից 247-ի մասով աշխատանքներն իրականացվել են դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի գործառույթների շրջանակներում։
Հասցեագրված դիմումներից 247-ի մասով աշխատանքներն իրականացվել են դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի գործառույթների շրջանակներում։
Էլեկտրոնային եղանակով ստացվել են թվով 30 տեղեկատվական հարցումներ (4-ը՝ քաղաքացու կողմից, 4-ը՝ հասարակական կազմակերպությունից, 20-ը՝ լրագրողից, 1-ական պետական և մասնավոր կազմակերպությունից, 1-ը՝ փաստաբանի կողմից), ինչպես նաև ստացվել են 34 բանավոր հարցումներ լրատվամիջոցների կողմից։
«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 14-րդ կետերի համաձայն պետական կառավարման համակարգի ու տեղական ինքնակառավարման իրավասու մարմիններին հասցեագրվել են թվով 89 դիմումներ, որոնց նկատմամբ սահմանվել է հսկողություն: Պատրաստվել է 102 հանձնարարական։
Կատարվել է 95 քաղաքացիների ընդունելություն, որոնց ընթացքում տրվել են բանավոր պարզաբանումներ՝ վերջիններիս կողմից ներկայացրած խնդիրների վերաբերյալ:
Պաշտոնապես գործող տեղեկատու հեռախոսահամարի միջոցով 265 քաղաքացիների տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ