Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Ուզում են պարզել արվեստագետների ծրագրերը՝ հայ-թուրքական հաշտեցման գաղափարի վերաբերյալ. Հայտարարվել է բաց մրցույթ 08/11/2020   19:10  |  Հարցազրույց

Թուրքական «Անադոլու Քուլթուր» հիմնադրամը  բաց մրցույթ է հայտարարել (ԱԱ / FF / GG-ն հետազոտական-ստեղծագործական նախագծի շրջանակներում), որով համագործակցության առաջարկ է անում հայ և թուրք  արվեստագետներին՝ միասին խորհելու համատեղ  ապագայի վերաբերյալ տեսլականների շուրջ։ Թուրքական կայքը մրցույթի վերաբերյալ հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Երկու երկրների արվեստագետները այսօր առերեսվում են հարացուցային փոփոխությունների հետ, երբ աշխարհը անցնում է աննախադեպ ձևափոխումների միջով , և ապրում են «պատմության» ականատեսները լինելու կամ էլ «համաշխարհային պատմական իրադարձության մասը դառնալու» սոսկալի զգացողությամբ, որը կարծես մի սովորական դադար է մեր առօրյայում։

Մինչդեռ մեզանից շատերը քաջ ծանոթ են ինչ ասել է դադար, որի, երևի թե, լավագույն վկայությունը հենց փակ սահմաններն են, որ երկուստեք հատում են պատմական, մշակութային և հոգեբանական տարածքները, այդուհանդերձ դեռ կա հնարավորություն երևակայելու ապագաներ, ընդգրկելով մեր ընդհանուր անցյալն ու գալիքը տեսնելու հնարավոր այլ ուղիներ։Արդյոք կարո՞ղ ենք մենք սահմանել մի ընդհանուր քննադատական դիսկուրս, որը մեզ հնարավորություն կտա գեներացնելու՝ այսօր գերակայող, փոխադարձ բացառման տեսլականներից անդին «գալիքներ»։ Հայտնի է, որ հայկական կողմից մրցույթը համակարգում է արվեստագետ, համակարգող Ռուբեն Արևշատյանը։

Հայ -թուրքական համատեղ ծրագրի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է Ռուբեն Արևշատյանի հետ

-Պարոն Արևշատյան, ի՞նչ ծրագրի մասին է խոսքը, ի՞նչ են միասին քննարկելու հայ և թուրք արվեստագետները՝ ԱԱ / FF / GG-ն հետազոտական-ստեղծագործական նախագծի շրջանակներում։

- «Անադոլու Քուլթուր» հիմնադրամը  հիմնվել է թուրք հասարակական գործիչ Օսման Կվալայի կողմից, որն արդեն տևական ժամանակ՝ սկսած 2000-ականների սկզբից, ընդհուպ մինչև շատ մեծ չափերի հասնող մշակութային միջոցառումներ է կազմակերպել և իրականացրել ինչպես հայկական կողմի, այնպես նաև քրդերի և ալևիների մասնակցությամբ։ Կոնկրետ այս ծրագիրն իրենից ներկայացնում է ժամանակակից արվեստային նախագիծ, որի համադրողներն են հայկական կողմից՝ Արմեն Եսայանցը, Թուրքիայից՝ Մարինա  Փափազյանը և  Քևսեր Գյուլերը։ Խոսքը գնում է ապագայի վերաբերյալ որոշակի մտորումների մասին՝ թե ինչպիսի՞ն ընդհանրապես կարող է լինել ապագան՝ հայ -թուրքական համատեքստում և, սա բնավ չի ենթադրում կամ ներառում  պետական հարաբերություններ, որովհետև, վերջին հաշվով հարաբերությունները չեն կառուցվում զուտ պետական հարաբերությունների շրջանակներում։ Խոսքը գնում է համայնքների և մարդկանց մասին, իսկ նմանատիպ  հարաբերություններ՝ հայ- թուրքական հարաբերություններում տևական ժամանակ գործում են՝ թե՛ մասնավոր, թե՛ համայնքային մակարդակի վրա։ Նույն արվեստային համայնքերը, որոնք տևական ժամանակ իրար հետ համագործակցել են ու իրականացրել բազմաթիվ ծրագրեր, վերջին հաշվով՝ ունակ են և կարող են առաջ քաշել գաղափարներ՝ երկու ժողովուրդներին իրար հետ  հաշտեցնելու և  երկխոսության  բերելու հարցում։ Խոսքն այստեղ գնում է իրավահավասար, արդարացման հաստատման հետ կապված հարաբերությունների մասին, որովհետև այդ համայնքները նույն Թուրքիայում ամենաթիրախավորված համայնքներն են՝ թուրքական կառավարության կողմից։

- Ո՞րն է այս մրցույթի նպատակը։

 - Մենք բաց մրցույթ ենք հայտարարել և մեզ հետաքրքիր է լինելու, թե արվեստագետները՝ լինեն  Հայաստանի, Թուրքիայի թե Սփյուռքի կողմից,  ի՞նչ գաղափարներ են առաջ քաշելու համատեղ հաշտեցման ծրագրերի վերաբերյալ։ Մենք մեր հայտարարության մեջ ձևակերպել ենք հայկական և թուրքական կողմի ընդհանուր ցանկությունները, որն էլ հանրայնացրել ենք։ Մնացյալը կապված է ծրագրին մասնակցել ցանկացող արվեստագետներից՝ թե ի՞նչ գաղափարներ առաջ կքաշեն նրանք։ Այդ  գաղափարները դիտարկվելու են թե՛ համադրողների, թե՛ միջազգային ժյուրիի կողմից։

 - Ովքե՞ր են հայկական կողմից ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած հայ արվեստագետները։

 - Քանի դեռ հայտերի ընդունման փուլն ընթացքի  մեջ է անուններ դեռ չենք կարող հրապարակել։ Միայն կարող եմ ասել, որ երկու կողմերից այս պահին առակ են  մոտավորապես 50 –ին հասնող հայտեր։

 - Արվեստի ո՞ր տեսակներն են ընդգրկվել երկխոսության այս ծրագրի մեջ։

 - Ժամանակակից արվեստի ոլորտները, որ ներառում է տարբեր մեդիաների մեջ աշխատող արվեստագետներին։

 - Պարոն Արևշատյան, վերջին օրերին թուրքական կողմի հետ համագործակցության արդյունքում ստեղծված առարկայական չափորոշիչները բուռն քննադատության ենթարկվեցին ակադեմիական և առհասարակ լայն շրջանակների կողմից։ Ի՞նչ եք կարծում, արվեստագետներին համախմբելու այդ ծրագիրը  ևս բուռն քննադատության տեղիք չի՞ տա հասարակության տարբեր շերտերում։

 - Հայ-թուրքական հարաբերությունները թե՛ մեր, թե՛ թուրքական հասարակության մեջ ընկալման առումով միշտ էլ  խնդրահարույց են եղել։  Հետևաբար, միշտ կգտնվեն որոշակի շրջանակներ, ովքեր տվյալ պահին՝ անկախ առկա քաղաքական զարգացումներից՝ լինեն դրանք  լարված, թե հարաբերական հանգիստ,  կքննադատեն երկկողմ համագործակցության յուրաքանչյուր ձևաչափ։

- Օբեկտի՞վ եք համարում այդ ընկալումները հատկապես հիմա։

 - Ես հասկանում եմ հանրային ընկալումները, որովհետև դրանք պայմանավորված են թե՛ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սրված հարաբերություններով, թե՛  այդ առումով թուրքական կողմից հնչող պետական ագրեսիվ դիրքորոշմամբ։ Սակայն հասարակությունը  միևնույն ժամանակ պետք է կարողանա դիֆերենցված մոտեցում ցուցաբերել և չընկալի   քաղաքական գործընթացներն ամբողջական որպես մի պրոցես, որովհետև նույն Թուրքիայում  հասարակությունը, ինչպես ամենուրեք,  ունի բազմապիսի շերտեր, տարբեր մտածողություն ունեցող մարդիկ և խմբեր։ Ցավալին այն է, որ նույն այս նախագծի կամ այս շրջանակներում մեր գործունեության հետ կապված  ոչ միայն կասկածներ  կային, այլ նաև ապրիորի մեղադրանքներ։ Շատ անգամ այդ  մեղադրանքներ հնչեցնողներն իրենք էլ  չեն մտածում, որ նրանք նույնպես շատ անգամ  թուրքական այսօրվա պաշտոնական իշխանության հռետորաբանության մերժողներն են։ Այնպես որ, վերադառնալով քննադատության վերաբերյալ ձեր հարցին՝ այո, այս ծրագիրը կարող է քննադատության  ենթարկվել թե՛ այստեղ, թե՛ Թուրքիայում։ Ես առիթ ունեցել եմ Թուրքիայում մասնակցել  ազգայնական խմբերի մասնակցությամբ  հանրային քննարկումների, որտեղ հնչող քննադատությունը հայերի նկատմամբ  բավական ագրեսիվ մակարդակի վրա է եղել և սա տեղի է ունեցել ամենատարբեր ժամանակներում՝ երբ հարաբերությունները  շատ սրված  էին և ոչ այնքան։  

 - Ամեն դեպքում դուք հաստատում եք, որ հայ-թուրքական համատեղ երկխոսությունների ձևաչափն արդյունավետ է և դրանք պետք է շարունակակա՞ն լինեն։ 

 - Ամեն դեպքում, անկախ քաղաքական հարաբերությունների որակից,  մշակութային հանրությունը պետք է ունակ լինի շարունակելու երկխոսությունը, որովհետ հենց այդ մակարդակների վրա է, որ  հնարավոր է դառնում  ձևավորել որոշակի նոր պատկերացումներ՝ ներկայի և ապագայի վերաբերյալ, անդրադառնալով միևնույն ժամանակ  անցյալին և այստեղ բնավ  խոսք չի գնում այն մասին, որ անցյալը պետք է մոռացվի  կամ քողարկվի։ Այս ծրագրերում ընդգրկված են մարդիկ, ովքեր  շատ սուր կերպով են անդրադառնում անցյալի պատմական իրողություններին  և առաջ քաշում խնդիրներ, որոնք նույն Թուրքիայում թե՛ քաղաքական իշխանությանը, թե՛ հանրության  մեծամասնությունը դուր չեն գալիս, բայց այդ մարդիկ գնում են այդ  քայլին, ես կասեի՝ զոհողությանը։ Հետևաբար, հայ-թուրքական հարաբերություններում երկխոսությունները կարևոր և պետք են։ Այստեղ ես կարող եմ բերել Հրանտ Դինքի օրինակը, որն, իհարկե, ողբերգական վախճան ունեցավ, բայց նույն Դինքն էր ասում, որ, վերջին  հաշվով երկխոսության խնդիրը պետք է ստանա իր լուծումը, նախ՝  երկու  երկրների հանրությունների, ապա նաև  դրանից  հետո՝ քաղաքական իշխանությունների միջև՝ ուղիղ հարաբերություն կառուցելու միջոցով։

- Բայց մենք բոլորս տեսանք, թե ինչ եղավ Հրանդ Դինքի հետ այդ դիրքորոշումն առաջ քաշելուց հետո,  ըստ որի, թուրքական կողմի դիրքորոշումը, դեռևս 1915- ից այս կողմ գաղափարական և որակական փոփոխություններ չի կրել։

 - Ես հենց դրա համար էլ հիշեցի Դինքին, բայց նրա գաղափարները դրանից հետո չվերացան չէ՞, դրանք շարունակողներ ունեն...

 - Ճիշտ այնպես, ինչպես որ  չի վերացել այդ գաղափարների նկատմամբ թուրքական կողմի որդեգրած քաղաքականությունը, պարոն Արևշատյան...

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:07 10/08/2020  |  Հարցազրույց«Սևրի սինդրոմը Թուրքիայի վախն է, որ այդ պետությունը կարող է մասնատվել». Ռուբեն Սաֆրաստյան
22:12 06/08/2020  |  Միջազգային լրահոսՈւկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական վարույթ է սկսել ԱԳՆ-ի աշխատակցի գործողությունների մասով
00:13 04/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են. Միհրան Հակոբյան
22:06 23/07/2020  |  Միջազգային լրահոսԱՄՆ-ն խիստ նախազգուշացրել է Թուրքիային
19:44 23/07/2020  |  ՔաղաքականԹուրքական ղեկավարության ակտիվությունն աննախադեպ է, որի մեջ բացահայտ սպառնալիքներ կան. Թուրքագետ
19:18 01/12/2019  |  ԼՐԱՀՈՍՆման հոդվածները ոչ մի կերպ չեն նպաստում մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորմանը. Աշոտ Հովակիմյան
14:56 26/12/2018  |  ԼՐԱՀՈՍԹուրքիան անելիք չունի արցախյան գործընթացում. Շարմազանով
15:32 01/11/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ներկայացրեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տեսլականը
12:52 02/07/2018  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Բալայանը տեղաշարժ չի ակնկալում հայ-թուրքական հարաբերություններում
17:10 29/01/2018  |  ԼՐԱՀՈՍՀայ թուրքական հարաբերությունների չկարգավորման պատճառը Թուրքիան է. Էդվարդ Նալբանդյան

Արխիվ

[]