ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սևրի պայմանգրի վավերացումը այս դեպքում որևէ իրավական բեռ չունի. Գևորգ Դանիելյան 08/11/2020 10:40 | Մեկնաբանություն
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Սևրի պայմանագրի վերաբերյալ հնչած կարծիքներին ու մեկնաբանություններին, գրում է.
«Այս օրերին իմ կողմից հիրավի ընդունված պատմաբաններ և իրավագետներ, ընդգծելով, որ պետք է ազնիվ լինել և խոստովանել, որ Սևրի պայմանագիրը իրավական ուժ չունի, քանի որ չի վավերացվել, իսկ 1-ին Հանրապետությունն էլ այն մերժել է, հանգել են այն եզրակացության, որ իրատեսական չէ այդ պայմանագրի վրա որևէ հղում անելը։
Հարգելիներս, ավագի իրավունքով մի մեծ խնդրանք ունեմ. որևէ մեկը չի կասկածում ձեր ազնվության վրա, բայց զերծ մնացեք իմպերատիվ գնահատականներից, մի փոքր վերապահում արեք, օրինակ՝ «կարծում ենք»։
Ինքս կարծում եմ, որ Սևրի պայմանագիրը, որով Հայաստանը պետք է ունենար 160 հազար քառ. կմ, ինչը պայմանականորեն կոչվում էր «Փոքր Հայաստան», ունի իրավական ուժ, իսկ վավերացումը այս դեպքում որևէ իրավական բեռ չունի։ Հասկանում եմ, որ այս պայմանագիրը վիճահարույց է ընկալվում, քանի որ սահմանված կարգով չի վավերացվել, բայց չանտեսենք, որ պետությունների կամահայտնությամբ, նախ, այն գրեթե ամբողջությամբ կիրառվել է՝ բացառությամբ 6-րդ և 3-րդ բաժինների՝ համապատասխանաբար, Հայաստանի և Քրդստանի մասով։ Իսկապես, եթե մի պահ ընդունենք, որ այդ պայմանագիրն իրավական ուժ չունի, ապա առնվազն ի՞նչ փաստաթղթի հիմքով ենք ճանաչում Մեծ Մերձավոր Արևելքի պետությունների ներկայիս սահմանները, որոնք ուրվագծվել են հենց Սևրի պայմանագրին համաձայն։ Բացի այդ, ՄԻՆՉԵՎ ՀԻՇՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔԵԼԸ, իրավասու պետություններն արդեն իսկ, անկախ հետագա միջազգային իրավական հարաբերությունների կարգավորումից, Վուդրո Վիլսոնին (մասնագիտությամբ իրավագետ է եղել) լիազորել էին Իրավարար վճռով լուծելու Հայաստանի սահմանների հարցը, ինչն էլ արվել է (ստորագրվել է 1920 թ. նոյեմբերի 22)՝ Սևրի պայմանագիրը կնքելուց հետո (1920 թ. օգոստոսի 10-ին), ավելին՝ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ։
Այսպիսով, զուտ ժամանակագրական տեսանկյունից, Իրավարար վճիռը հաջորդում է Սևրի պայմանագրին, սակայն նախորդում է դրա կնքմանը և ունի ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ իրավական ակտի նշանակություն։
Մի հարց էլ՝ Իրավարար վճիռը դժվար է դիտարկել, որպես փոխհատուցման իրավական աղբյուր, դրանում անգամ ակնարկ չկա դրա մասին, փոխհատուցման հարցերին անդրադաձ է արված հենց Սևրի պայմանագրով։
Իսկ թե ինչու իրավարար վճիռը մնաց թղթի վրա, որովհետև արդեն չկար պահանջատեր երկիրը՝ Հայաստանը հեղափոխության արդյունքում արդեն դարձել էր բոլշևիկյան։ Այնպես որ, կարծում եմ, պետք է հանգիստ թողնենք 1-ին Հանրապետությանը, իրադարձությունների ժամանակագրությունը հստակ ցույց է տալիս, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ դա հնարավոր չէր։
Հ.գ. այս թեմային անդրադառնալիս միշտ հիշում եմ Պերճ Զեյթունցյանին. «Ուզում եք վրեժխնդիր լինել Թուրքիայից, կառուցեք հզոր Հայաստան»։ Այ սա է իրական չափորոշիչը...»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան