ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է Վազգեն Պողոսյանի հետ 08/11/2020 18:31 | ԼՐԱՀՈՍ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առերես հարցաքննվել է Վազգեն Պողոսյանի հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Սմբատ Մինասյանը։
Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ պաշտպանը չմանրամասնեց, թե ինչ ցուցմունք է տվել Ծառուկյանն առերես հարցաքննության ընթացքում, սակայն նշեց, որ, ըստ էության համաձայնել է Վազգեն Պողոսյանի հետ, քանի որ նրանց ցուցմունքներում որևէ հակասություն չի եղել։
«Նրանց ցուցմունքներում հակասություն չկա։ Պարզապես ապահովել են հակընդդեմ հարցման իրավունքը։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել հակընդդեմ հարցման իրավունքը և մեղադրյալը պետք է ուղղի հարցերն այն մարդուն, ում ցուցմունքն ընկած է մեղադրանքի հիմքում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք չկա։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժեց Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժեց փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարեց՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։
Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել։
Սմբատ Մինասյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ վճռաբեկ բողոքում ներկայացրել են առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում բարձրացված հարցերը՝ ակնկալելով ստանալ նախադեպային որոշում։ Մասնավորապես, պաշտպանները վիճարկել են քրեական հետապնդման հարուցման օրինականության, քննչական ենթակայության, պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման հարցերը, քաղաքական հետապնդումը, հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի վերաբերյալ հարցերը։ Բացի այդ՝ պաշտպանները համաձայն չեն նաև գործն առաջին ատյանի դատարան ուղարկելու վերաքննիչի որոշման հետ եւ կարծում են, որ այդպիսով խախտվել է Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ Վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի՝ կամ մերժի բողոքը, կամ բավարարի, ոչ թե ուղարկի Առաջին ատյանի դատարան։ Մինասյանը հայտնեց, որ վճռաբեկ բողոքը ներկայացվել է երեկ, իսկ դատախազությունը՝ օրերս, սակայն երկու ամսվա ընթացքում պետք է որոշում կայացվի՝ բողոքները վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին, իսկ վարույթ ընդունելուց հետո՝ ամիսների ընթացքում պետք է որոշում կայացվի դատաքննության հարցը, դա երկար գործընթաց է։ Ինչ վերաբերում է այդ ժամանակահատվածում՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորման նոր միջնորդություն ներկայացնելուն՝ փաստաբանը նշեց, որ նոր հիմքերի առկայության դեպքում հնարավոր է, բայց հիմքերը պետք է լինեն փաստարկված, այլ ոչ թե՝ ենթադրություններ, ըստ փաստաբանի՝ նման հիմքեր չկան, նախաքննությունն իր հունով ընթանում է, մասնակցում են քննչական գործողություններին։
Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Ծառուկյանի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատեց իշխանությունների հակահամաճարակային գործողությունները նշելով, որ այն տապալել են: Գ.Ծառուկյանը նշել էր, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում բարձրացնելով իշխանությունների 100 տոկոսի փոփոխության հարց:Հայտարարությունից հետո մամուլում շրջանառության մեջ դրվեց 1979թ Գագիկ Ծառուկյանին առնչվող խմբակային բռնաբարության գործի մասին նյութերը։
Հունիսի 14-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը վաղ առավոտյան խուզարկություն էր իրականացվել: Նույն օրը նա հրավիրվեց հարցաքննության՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով։Հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ-ին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան ազատությունից զրկելու մասին։ Հունիսի 16-ին ԱԺ-ն կողմ է քվեարկեց միջնորդությանը՝ զրկելով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրելով նրան ազատազրկել եւ նույն օրը Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառքի գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար ու քննիչը նրան կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ