ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իմ մոտ տպավորություն է, որ ԱԺ-ում և Կառավարությունում ընդհատակյա պրոթուրքական ֆրակցիա է ստեղծվել». պատմաբան 08/11/2020 19:57 | ԼՐԱՀՈՍ
«Ուսումնասիրելով հայ -թուրքական խաղաղասիրական պլատֆորմի կողմից վերջին տասը տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ես եկել եմ այն եզրահանգման, որ այդ ծրագրերը հիմնական մասով ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից։ Դրանք խոշոր հաշվով մարտահրավեր են նետում թշնամու կերպարին և այն ընկալումներին, որոնք առկա են հայ պահպանողական, ազգային ինքնություն ունեցող գաղափարներին,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող Հարություն Խուդանյանը՝ անդրադառնալով հասարակական լայն քննարկմանծրագրերին առարկա դարձած հայ- թուրքական համատեղ ծրագրերին և դրանցից բխող հետևանքներին։ Ըստ նրա՝ այս ամենի հետևում կա մի քաղաքականություն, ինչն ուղղակիորեն հակասության մեջ է մտնում մեր կողմից ընդունելի համարվող պահանջատիրական քաղաքականությանը։
Հարություն Խուդանյանը նկատում է՝ կան հստակ ուժեր, որոնք տուրք են տվել թուրքական գաղափարախոսությանը և հետևողականորեն շարունակում են հայ հասարակության մեջ սերմանել կեղծ խաղաղասիրական կոչերը, փոխանակ առաջին պլան մղելու հայ ժողովրդի հավաքական իղձերն ու նպատակը, այն է՝ Ցեղասպանության ճանաչում, հատուցում, որից հետո միայն կարելի է մտածել թուրքերի հետ խաղաղ գոյակցության մասին. «Այս ամենից ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Աժ-ում և Կառավարությունում կան մարդիկ և պրոթուրքական ինչ – որ ընդհատակյա ֆրակցիա է ստեղծվել, ովքեր աշխատում են թուրքերի հետ և փորձում են խաղաղասիրական կոչերը բերել պետական քաղաքականություն։ Այս պրոցեսների մեջ ներգրավված են ԱԺ պատգամավորներ՝ Մարինա Կարապետյանն ու Սոս Ավետիսյանը, ինչպես նաև այլ մարդիկ, ովքեր և՛ նախկինում, և՛ հիմա բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցրել։ Կարծում եմ այս խումբն անհամեմատ ավելի մեծ է և պատգամավորական մի ամբողջ ֆրակցիա է ներկայացնում։ Եթե բանը հասնի հայերի և թուրքերի հաշտեցման օրակարգին և, եթե առաջիկայում սպասվում է նման երկխոսության փորձ, ապա այդ ֆրակցիան կարող է ակտիվանալ և արդեն իսկ պարզ է, թե ինչ զիջողական դիրքեր է բռնելու հայ-թուրքական հաշտեցման օրակարգում։ Կարծում եմ այս ամենը՝ գործող անձանցով հանդերձ մոտ ապագայում ավելի տեսանելի կդառնան և հասարակությունն ինքը կվերլուծի և կհասկանա, թե ով ինչ է կատարել և, թե ով, ինչ ուղով է շարժվում»։
Խոսելով հայ-թուրքական հաշտեցման պրոցեսների հետևում կանգնած ուժերի մասին, պատմաբանը նկատում է՝ հայկական կողմից այս ամենի հիմքերում կանգնած է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր - Պետրոսյանը. «Տեր – Պետրոսյանը մշտապես հայ-թուրքական երկխոսության կողմնակիցն է եղել և դեմ արտահայտվողը՝ պահանջատիրության և Հայ դատին։ Կարծում եմ այս դիրքորոշումը պայմանավորված է հնարավորինս չեզոքացնելու համար թուրքական վտանգը։ Այսինքն, Տեր- Պետրոսյանին, երևի, թվում է, որ որոշակի զիջողականություն որդեգրելով, Հայաստանի Հանրապետությունը կարող է ապաշրջափակվել Թուրքիայի կողմից, որոշակի մեղմ վերաբերմունքի արժանանալ նաև Արցախի հիմնախնդրի հետ կապված հարցերում, սակայն ես կարծում եմ, որ առաջին նախագահի այս մոտեցումները ձախողված են իսկզբանե»։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ