ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուզում են պարզել արվեստագետների ծրագրերը՝ հայ-թուրքական հաշտեցման գաղափարի վերաբերյալ. Հայտարարվել է բաց մրցույթ 08/11/2020 19:10 | Հարցազրույց
Թուրքական «Անադոլու Քուլթուր» հիմնադրամը բաց մրցույթ է հայտարարել (ԱԱ / FF / GG-ն հետազոտական-ստեղծագործական նախագծի շրջանակներում), որով համագործակցության առաջարկ է անում հայ և թուրք արվեստագետներին՝ միասին խորհելու համատեղ ապագայի վերաբերյալ տեսլականների շուրջ։ Թուրքական կայքը մրցույթի վերաբերյալ հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Երկու երկրների արվեստագետները այսօր առերեսվում են հարացուցային փոփոխությունների հետ, երբ աշխարհը անցնում է աննախադեպ ձևափոխումների միջով , և ապրում են «պատմության» ականատեսները լինելու կամ էլ «համաշխարհային պատմական իրադարձության մասը դառնալու» սոսկալի զգացողությամբ, որը կարծես մի սովորական դադար է մեր առօրյայում։
Մինչդեռ մեզանից շատերը քաջ ծանոթ են ինչ ասել է դադար, որի, երևի թե, լավագույն վկայությունը հենց փակ սահմաններն են, որ երկուստեք հատում են պատմական, մշակութային և հոգեբանական տարածքները, այդուհանդերձ դեռ կա հնարավորություն երևակայելու ապագաներ, ընդգրկելով մեր ընդհանուր անցյալն ու գալիքը տեսնելու հնարավոր այլ ուղիներ։Արդյոք կարո՞ղ ենք մենք սահմանել մի ընդհանուր քննադատական դիսկուրս, որը մեզ հնարավորություն կտա գեներացնելու՝ այսօր գերակայող, փոխադարձ բացառման տեսլականներից անդին «գալիքներ»։ Հայտնի է, որ հայկական կողմից մրցույթը համակարգում է արվեստագետ, համակարգող Ռուբեն Արևշատյանը։
Հայ -թուրքական համատեղ ծրագրի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է Ռուբեն Արևշատյանի հետ
-Պարոն Արևշատյան, ի՞նչ ծրագրի մասին է խոսքը, ի՞նչ են միասին քննարկելու հայ և թուրք արվեստագետները՝ ԱԱ / FF / GG-ն հետազոտական-ստեղծագործական նախագծի շրջանակներում։
- «Անադոլու Քուլթուր» հիմնադրամը հիմնվել է թուրք հասարակական գործիչ Օսման Կվալայի կողմից, որն արդեն տևական ժամանակ՝ սկսած 2000-ականների սկզբից, ընդհուպ մինչև շատ մեծ չափերի հասնող մշակութային միջոցառումներ է կազմակերպել և իրականացրել ինչպես հայկական կողմի, այնպես նաև քրդերի և ալևիների մասնակցությամբ։ Կոնկրետ այս ծրագիրն իրենից ներկայացնում է ժամանակակից արվեստային նախագիծ, որի համադրողներն են հայկական կողմից՝ Արմեն Եսայանցը, Թուրքիայից՝ Մարինա Փափազյանը և Քևսեր Գյուլերը։ Խոսքը գնում է ապագայի վերաբերյալ որոշակի մտորումների մասին՝ թե ինչպիսի՞ն ընդհանրապես կարող է լինել ապագան՝ հայ -թուրքական համատեքստում և, սա բնավ չի ենթադրում կամ ներառում պետական հարաբերություններ, որովհետև, վերջին հաշվով հարաբերությունները չեն կառուցվում զուտ պետական հարաբերությունների շրջանակներում։ Խոսքը գնում է համայնքների և մարդկանց մասին, իսկ նմանատիպ հարաբերություններ՝ հայ- թուրքական հարաբերություններում տևական ժամանակ գործում են՝ թե՛ մասնավոր, թե՛ համայնքային մակարդակի վրա։ Նույն արվեստային համայնքերը, որոնք տևական ժամանակ իրար հետ համագործակցել են ու իրականացրել բազմաթիվ ծրագրեր, վերջին հաշվով՝ ունակ են և կարող են առաջ քաշել գաղափարներ՝ երկու ժողովուրդներին իրար հետ հաշտեցնելու և երկխոսության բերելու հարցում։ Խոսքն այստեղ գնում է իրավահավասար, արդարացման հաստատման հետ կապված հարաբերությունների մասին, որովհետև այդ համայնքները նույն Թուրքիայում ամենաթիրախավորված համայնքներն են՝ թուրքական կառավարության կողմից։
- Ո՞րն է այս մրցույթի նպատակը։
- Մենք բաց մրցույթ ենք հայտարարել և մեզ հետաքրքիր է լինելու, թե արվեստագետները՝ լինեն Հայաստանի, Թուրքիայի թե Սփյուռքի կողմից, ի՞նչ գաղափարներ են առաջ քաշելու համատեղ հաշտեցման ծրագրերի վերաբերյալ։ Մենք մեր հայտարարության մեջ ձևակերպել ենք հայկական և թուրքական կողմի ընդհանուր ցանկությունները, որն էլ հանրայնացրել ենք։ Մնացյալը կապված է ծրագրին մասնակցել ցանկացող արվեստագետներից՝ թե ի՞նչ գաղափարներ առաջ կքաշեն նրանք։ Այդ գաղափարները դիտարկվելու են թե՛ համադրողների, թե՛ միջազգային ժյուրիի կողմից։
- Ովքե՞ր են հայկական կողմից ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած հայ արվեստագետները։
- Քանի դեռ հայտերի ընդունման փուլն ընթացքի մեջ է անուններ դեռ չենք կարող հրապարակել։ Միայն կարող եմ ասել, որ երկու կողմերից այս պահին առակ են մոտավորապես 50 –ին հասնող հայտեր։
- Արվեստի ո՞ր տեսակներն են ընդգրկվել երկխոսության այս ծրագրի մեջ։
- Ժամանակակից արվեստի ոլորտները, որ ներառում է տարբեր մեդիաների մեջ աշխատող արվեստագետներին։
- Պարոն Արևշատյան, վերջին օրերին թուրքական կողմի հետ համագործակցության արդյունքում ստեղծված առարկայական չափորոշիչները բուռն քննադատության ենթարկվեցին ակադեմիական և առհասարակ լայն շրջանակների կողմից։ Ի՞նչ եք կարծում, արվեստագետներին համախմբելու այդ ծրագիրը ևս բուռն քննադատության տեղիք չի՞ տա հասարակության տարբեր շերտերում։
- Հայ-թուրքական հարաբերությունները թե՛ մեր, թե՛ թուրքական հասարակության մեջ ընկալման առումով միշտ էլ խնդրահարույց են եղել։ Հետևաբար, միշտ կգտնվեն որոշակի շրջանակներ, ովքեր տվյալ պահին՝ անկախ առկա քաղաքական զարգացումներից՝ լինեն դրանք լարված, թե հարաբերական հանգիստ, կքննադատեն երկկողմ համագործակցության յուրաքանչյուր ձևաչափ։
- Օբեկտի՞վ եք համարում այդ ընկալումները հատկապես հիմա։
- Ես հասկանում եմ հանրային ընկալումները, որովհետև դրանք պայմանավորված են թե՛ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սրված հարաբերություններով, թե՛ այդ առումով թուրքական կողմից հնչող պետական ագրեսիվ դիրքորոշմամբ։ Սակայն հասարակությունը միևնույն ժամանակ պետք է կարողանա դիֆերենցված մոտեցում ցուցաբերել և չընկալի քաղաքական գործընթացներն ամբողջական որպես մի պրոցես, որովհետև նույն Թուրքիայում հասարակությունը, ինչպես ամենուրեք, ունի բազմապիսի շերտեր, տարբեր մտածողություն ունեցող մարդիկ և խմբեր։ Ցավալին այն է, որ նույն այս նախագծի կամ այս շրջանակներում մեր գործունեության հետ կապված ոչ միայն կասկածներ կային, այլ նաև ապրիորի մեղադրանքներ։ Շատ անգամ այդ մեղադրանքներ հնչեցնողներն իրենք էլ չեն մտածում, որ նրանք նույնպես շատ անգամ թուրքական այսօրվա պաշտոնական իշխանության հռետորաբանության մերժողներն են։ Այնպես որ, վերադառնալով քննադատության վերաբերյալ ձեր հարցին՝ այո, այս ծրագիրը կարող է քննադատության ենթարկվել թե՛ այստեղ, թե՛ Թուրքիայում։ Ես առիթ ունեցել եմ Թուրքիայում մասնակցել ազգայնական խմբերի մասնակցությամբ հանրային քննարկումների, որտեղ հնչող քննադատությունը հայերի նկատմամբ բավական ագրեսիվ մակարդակի վրա է եղել և սա տեղի է ունեցել ամենատարբեր ժամանակներում՝ երբ հարաբերությունները շատ սրված էին և ոչ այնքան։
- Ամեն դեպքում դուք հաստատում եք, որ հայ-թուրքական համատեղ երկխոսությունների ձևաչափն արդյունավետ է և դրանք պետք է շարունակակա՞ն լինեն։
- Ամեն դեպքում, անկախ քաղաքական հարաբերությունների որակից, մշակութային հանրությունը պետք է ունակ լինի շարունակելու երկխոսությունը, որովհետ հենց այդ մակարդակների վրա է, որ հնարավոր է դառնում ձևավորել որոշակի նոր պատկերացումներ՝ ներկայի և ապագայի վերաբերյալ, անդրադառնալով միևնույն ժամանակ անցյալին և այստեղ բնավ խոսք չի գնում այն մասին, որ անցյալը պետք է մոռացվի կամ քողարկվի։ Այս ծրագրերում ընդգրկված են մարդիկ, ովքեր շատ սուր կերպով են անդրադառնում անցյալի պատմական իրողություններին և առաջ քաշում խնդիրներ, որոնք նույն Թուրքիայում թե՛ քաղաքական իշխանությանը, թե՛ հանրության մեծամասնությունը դուր չեն գալիս, բայց այդ մարդիկ գնում են այդ քայլին, ես կասեի՝ զոհողությանը։ Հետևաբար, հայ-թուրքական հարաբերություններում երկխոսությունները կարևոր և պետք են։ Այստեղ ես կարող եմ բերել Հրանտ Դինքի օրինակը, որն, իհարկե, ողբերգական վախճան ունեցավ, բայց նույն Դինքն էր ասում, որ, վերջին հաշվով երկխոսության խնդիրը պետք է ստանա իր լուծումը, նախ՝ երկու երկրների հանրությունների, ապա նաև դրանից հետո՝ քաղաքական իշխանությունների միջև՝ ուղիղ հարաբերություն կառուցելու միջոցով։
- Բայց մենք բոլորս տեսանք, թե ինչ եղավ Հրանդ Դինքի հետ այդ դիրքորոշումն առաջ քաշելուց հետո, ըստ որի, թուրքական կողմի դիրքորոշումը, դեռևս 1915- ից այս կողմ գաղափարական և որակական փոփոխություններ չի կրել։
- Ես հենց դրա համար էլ հիշեցի Դինքին, բայց նրա գաղափարները դրանից հետո չվերացան չէ՞, դրանք շարունակողներ ունեն...
- Ճիշտ այնպես, ինչպես որ չի վերացել այդ գաղափարների նկատմամբ թուրքական կողմի որդեգրած քաղաքականությունը, պարոն Արևշատյան...
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ