ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սևրի դաշնագիրը ստորագրողները հակաերիտթուրքերն էին, որոնք տասնամյակներ շարունակ պայքարել են երիտթուրքերի դեմ. թուրքագետ 08/10/2020 13:53 | ԼՐԱՀՈՍ
Սևրի պայմանագիրն այն միջազգային փաստաթուղթն է, որը սերտորեն կապված է մեր ժողովրդի պատմության հետ և այս առումով պետք է ուսումնասիրվի ամենայն խորությամբ։ Այս մասին այսօր «Սևրի դաշնագիրը և հայկական հարցը» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Արևեալագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով պայմանագրի շուրջ թուրքական երկու մոտեցում է եղել, և այն մոտեցումը, որը հաղթեց, կեղծեց պատմությունը։ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց՝ Քեմալական պաշտոնական պատմագրությունը կեղծում է ոչ միայն հարևան ժողովուրդների, մեր ժողովրդի պատմությունը, այլ կեղծում է նաև Թուրքիայի պատմությունը։ Թուրքական երկրորդ կողմի գործունեությունը որակվեց որպես դավաճանություն. «Բոլոր այն թուրք գործիչները, որոնք առնչություն ունեին Սևրի պայմանագրի ստորագրման հետ, որակվեցին որպես դավաճաններ և դատապարտվեցին մահապատժի։ Տասնյակ մարդիկ, թուրքական վերնախավի ներկայացուցիչներ մահապատժի դատապարտվեցին, որ առնչություն են ունեցել Սևրի պայմանագրի ստորագրման հետ։ Կարծում եմ, որ ավելի խորն ուսումնասիրելով թուրքական կողմի մոտեցումները, մենք կհասկանանք, որ ըստ էության սուլթանական կառավարությունը, նրա շուրջ համախմբված մի շարք գործիչներ ոչ թե դավաճան էին, այլ փորձում էին երկընտրանքային ճանապարհ գտնել, փորձում էին նոր աշխարհում, որը ստեղծվում էր Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում, նորովի վերաիմաստավորեն Թուրքիայի տեղն ու դերը։ Նրանք ցանկանում էին ստեղծել պետություն, որն իր ազգային սահմանների մեջ պետք է ներփակվի և նորմալ հարաբերություններ ունենա հարևան պետությունների հետ»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Վերջինս ընդգծեց՝ գործ ունենք մի երևույթի հետ, որը կոչվում է երիտթուրքական շարժում։ Թուրքագետի կարծիքով սխալ է այն մոտեցումը, որ երիտթուրքական շարժումը միայն երիտթուրքական կուսակցությունն էր, վերնախավն էր. «Այն իրապես մի մեծ շարժում էր և իր մեջ ընդգրկում էր այն ժամանակվա թուրքական հասարակության ամենածայրահեղ, ռասիստական, ազգայնամոլական մոտեցում ունեցող մարդկանց։ Քեմալական շարժումը, ըստ էության, երիտթուրքական շարժումն էր։ Քեմալն իր գործունեությամբ շարունակում էր երիտթուրքական շարժման ծրագրի իրականացումը, որի հիմնական նպատակն էր ոչնչացնել հայ ժողովրդին, ոչնչացնել հայկական պետականությունը»,-նշեց թուրքագետը։
Ռուբեն Սաֆրաստյանն ասաց՝ Օսմանյան կայսրության անունից Սևրի դաշնագիրը ստորագրողները հակաերիտթուրքերն էին, որոնք տասնամյակներ շարունակ պայքարել են երիտթուրքերի դեմ։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ