ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ-ն մերժել է քրգործ հարուցել Արմեն Գևորգյանին սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ ու նյութերը չի տրամադրել կողմերին 08/10/2020 22:13 | ԼՐԱՀՈՍ
Արմեն Գևորգյանի փաստաբանը դատական կարգով պահանջում է քրեական գործ հարուցել նրան Հայաստանի սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ քրեական գործի հարուցումը մերժելու քննիչի որոշման դեմ փաստաբանի ներկայացրած բողոքը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին, որի նախագահությամբ նախատեսված նիստը հետաձգվեց։
Պարզվեց՝ կողմերը չեն ստացել գործի նյութերը և ժամանակ էր անհրաժեշտ գործի նյութերին ծանոթանալու համար։ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դիմել էր ՀՔԾ՝ նախապատրաստված նյութերը ստանալու և դրանց ծանոթանալու, հարկ եղած դեպքում բողոքը լրացնելու համար։ Նրա խոսքով՝ դեռևս պատասխան չի ստացել ՀՔԾ-ից։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 30–ին՝ ժամը 16 ։00-ին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը չթույլատրելու կապակցությամբ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել, որով խնդրել էր իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների գործողությունները, իսկ քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ հարուցել քրեական գործ: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը այնուհետև՝ նաև առաջին ատյանի դատարանը գտել էին, որ Ալեքսանյանի կողմից ներկայացված հաղորդումը վերացական է և չի պարունակում կոնկրետ տվյալներ՝ հանցագործության հատկանիշների մասին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը 2020թ փետրվարի 18-ին բավարարվել էր՝ բեկանելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքը, ինչը նշանակում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ և այդպիսով ՀՔԾ-ն պարտավոր էր նյութեր նախապատրաստել՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ սահմանը հատելն արգելած ոստիկանության ծառայողների գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ, թե ոչ։ ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝պատճառաբանելով, թե ՀՀ ոստիկանությունը,, իբր իրավացիորեն ղեկավարվել է կառավարության որոշմամբ, ըստ որի՝ անձի ազատ տեղաշարժի վերաբերյալ համակարգ մուտքագրված սահմանափակումը կարող է հանվել բացառապես այն դեպքում, երբ առկա է վարույթն իրականացնող մարմնի որոշումը՝ խափանման միջոցը վերացնելու մասին։
Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծեց, որ շարունակում են պնդել իրենց դիրքորոշումն առ այն, որ ոստիկանությունը կատարել է ոչ իրավաչափ գործողություններ,որտեղ առերևույթ առկա են պաշտոնեական հանցագործության հատկանիշներ։
«Օգտագործելու ենք մեր իրավասության շրջանակներում ամբողջ գործիքակազմը, որ հասնենք նրան, որ այն անձինք, ովքեր գործել են ոչ իրավաչափ և նրանց գործողություններում առկա է քրեական տարր, ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասաց Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է առանց խափանման միջոցի վերացման սահմանը հատելու թույլտվության վերաբերյալ ձևավորված պրակտիկային, փաստաբանն ընդգծեց, որ քրեական հետապնդման մարմինները շատ լավ գիտեն, որ ՀՀ-ում կա ձևավորված պրակտիկա, նույնիսկ չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցի դեպքում, վարույթն իրականացնող մարմնի թույլտվության դեպքում ոստիկանությունը որևէ խոչընդոտ չի առաջացրել սահմանը հատելու հետ կապված, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ կասկածյալը կամ մեղադրյալը, ում նկատմամբ ընտրված է ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոց, կարող է ժամանակավորապես մեկնել այլ տեղանք կամ փոխել իր բնակության վայրը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից