ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լոռու մարզում 108%-ով ավելացել են դատարան ուղարկված քրեական գործերը, 42%-ով՝ կոռուպցիոն գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասները 08/10/2020 10:25 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կատարված ամփոփման համաձայն՝ 2020թ. առաջին կիսամյակում ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 33 քրեական գործ։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 5-ն արձանագրվել է կրթության, 14-ը՝ տեղական ինքնակառավարման, 4-ը՝ ճանապարհների կառուցման, 1-ը՝ բանկային, 1-ն՝ առողջապահության, 2-ը՝ սոցիալական ապահովության պետական և բժշկասոցիալական ծառայության ոլորտներում, 2-ը՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առթիվ, իսկ 4-ը վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը:
2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում քննված քրեական գործերով 42 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 4 ղեկավար և 1 աշխատակից, դպրոցների և քոլեջի 6 տնօրեն, 3 փոխտնօրեն և 4 աշխատակիցներ, «Լոռի» ջրօգտագործողների ընկերության տեղամասի 1 տնօրեն և 1 աշխատակից, ՍՊԸ 1 տնօրեն և 2 աշխատակիցներ, հիմնադրամի 1 տնօրեն, ՀՈԱԿ-ի 1 տնօրեն, բժշկասոցիալական հանձնաժողովի 1 նախագահ և 3 անդամներ, ՎՊՄՀ 1 ամբիոնի վարիչ, 12 քաղաքացի:
Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 4 անձի վերաբերյալ 3 քրեական գործ:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական պարզվել է պետությանը պատճառված 260.905.234 ՀՀ դրամի չափով նյութական վնաս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (183.499.500 ՀՀ դրամ) ավելի է շուրջ 42%-ով: Նշված վնասից 23.588.605 ՀՀ դրամը Լոռու մարզի դատախազության անմիջական գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է համապատասխան քրեադատավարական գործիքակազմ: Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:
2020թ. 6 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 4 միջնորդագրեր:
Մարզի դատախազությունը լայնածավալ գործունեություն է ծավալել նաև նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում: Այս գործառույթի շրջանակներում կատարվել կամ կատարվում են 34 ուսումնասիրություններ՝ որոնք ընդգրկում են պետական սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, անտառների պահպանության, համայնքի ղեկավարների կողմից օրենքին հակասող հողամասեր տրամադրելու գործընթացին: Այս ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել է 6 քրեական գործ:
Բացի այդ, պետական շահերի պաշտպանության շրջանակներում դատարանում ավարտված 1 քաղաքացիական գործով բավարարվել է Լոռու մարզի դատախազության կողմից ներկայացված 148.595.000 ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայց: Կատարողական թերթիկն ուղարկվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն և վերջինիս միջնորդության հիման վրա պարտապանին պատկանող բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի վերաբերյալ Լոռու մարզի դատախազության կողմից ներկայացվել է քաղաքացիական հայց։
Լոռու մարզի դատախազությունը և քրեական հետապնդման մյուս մարմինները լուրջ արդյունքներ են արձանագրել քրեական գործերը՝ դատարան ուղարկելու ելքով ավարտելու ոլորտում: Մասնավորապես, եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել 75 քրեական գործ՝ 110 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 156 քրեական գործ (շուրջ 108%-ով ավելի) 168 անձի վերաբերյալ (շուրջ 52%-ով ավելի):
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ