ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լիբանանահայերը նույն ճակատագիրը կունենան՝ ինչ սիրիահայերը 08/10/2020 12:57 | Հարցազրույց
Լիբանանի մայրաքաղաքում իրադրությունը լարված է։ Երկրորդ օրն է, ինչ չեն դադարում բողոքի ցույցերը: Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ընդդիմությունը մարդկանց դուրս է բերել փողոց, սկսվել է կառավարության ճգնաժամը, շրջակա միջավայրի և տեղեկատվության նախարարները պաշտոնաթող են եղել: Սրվել է Լիբանանի տնտեսական խորը ճգնաժամը: Ոստիկանները հատուկ նշանակության ուժերի և բանակի աջակցությամբ ցրել են բողոքի ակցիայի մասնակիցներին, մի քանի ակտիվիստ փորձել է գրոհել կառավարության շենքը: Թեմայի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ։
- Լիբանանում բողոքի ալիք բարձրացնելու և կառավարության հրաժարականը պահանջելու համար կարծես առիթ էր պետք, որն էլ հանդիսացավ Բեյրութում աղետալի պայթյունը։ Սպասելի՞ էր։
-Այս ամենը հոկտեմբերի 17-ին Բեյրութում սկսած հեղափոխության շարունակությունն է։ Քովիդ 19-ը այս գործընթացը զսպել էր, բայց այս պայթյունը ստիպեց մարդկանց մոռանալ Քովիթդը և շարունակել այն, ինչ սկսել էին, պահանջում էին իշխանության հրաժարականը։ Տեղի ցույցերով կառավարությունը հրաժարվել էր և միակողմանի, նոր կառավարություն կազմվեց, որն ամբողջությամբ Հզբոլլահի ազդեցության տակ էր, որը ժողովուրդը մերժում էր և հիմա էլ շարունակում է։ Այս պայթյունը ցույց տվեց, որ կառավարությունը շատ հարցերում թերանում է՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հարցում նաև։
- Լիբանանում իշխանափոխության կոչերը գնալով ավելի բարձր են հնչում և նման տրամադրություններ են հայտնում ոչ միայն վրդովված ցուցարարները, այլև որոշակի դիրք և ազդեցություն ունեցող գործիչներ։
-Ցույցերը վերսկսվեցին ավելի մեծ թափով։ Իսկ հրաժարականների մասով՝ մեկը արտաքին գործերի նախարարն էր, որը պայթյունից առաջ հրաժարվեց։ Դա կապ ուներ իր այն բողոքների հետ, որ կառավարությունը ճիշտ չի աշխատում, միակողմանի հրահանգներ ունի կառավարությունից դուրս զինյալ խմբերի կողմից՝ այս պարագայում Հզբոլլահի։ Նախարարների հրաժարականի հետ զուգահեռ պատգամավորների հրաժարականներ եղան։ Պայթյունից անմիջապես հետո վեց պատգամավոր հրաժարական տվեց, Լիբանանյան կուսակցության երեք անդամ հրաժարվեցին։ Նույն կուսակցության անդամ հայ գործիչը պայթյունի զոհն էր։ Նրա թաղման ժամանակ կուսակցության երեսփոխանները հրաժարական ներկայացրեցին՝ բողոք բարձրացնելով, որ իրենց խորհրդարանում լինել-չլինելը ոչինչ չի փոխում։ Կառավարությունը շարունակում է լռել և հաշվետվության չի նստում խորհրդարանում մեծամասնության հետ։ Երեք պատգամավորների հրաժարականներին հաջորդեցին ևս մի քանիսը, բայց պետք է հասնի մեծամասնությանը և որպեսզի հասնի արտահերթ ընտրություններին, որն իմ կարծիքով տեղի չի ունենա։
- Ցուցարարները կառավարական մի քանի շենք էին գրավել, Արտաքին գործերի նախարարության շենքը հռչակել հեղափոխության շտաբ․ ոստիկաններն ու զինվորականները կարողացել էին մի քանի ժամ անց ազատել շենքերը։ Տուժածներ, ձերբակալվածներ կա՞ն։
-Երբ որ ցույցերը շատ են մոտենում պետական, կառավարական կառույցներին, ապա ապահովական ուժերը միջամտում են և միայն ջրով չէ, որ հանդարտեցնում են , այլ արցունքաբեր գազերով, պլաստիկ կապարներով։ Անշուշտ, այս գործընթացում տուժողներ կան երկու կողմերից։ Ժողովուրդն էլ ձեռքերը ծալած նստած չէ։ Երկու կողմերում էլ վիրավորներ կան։ Առնվազն 55 մարդ էր հոսպիտալացվել, ոստիկանությունը հաղորդել է մեկ ոստիկանի զոհվելու մասին: Հայկական կողմից անհատական մակարդակով բողոքողներ կան։ Կուսակցությունները նախաձեռնողները չեն, մանավանդ կառավարությունում են շարունակում մնալ։ Կարծում եմ՝ գալիք օրերին անպայման կուսակցություններն իրենց կեցվածքը կհասկանան։
-Ներքաղաքական սրացումները, կարծես, երկար ժամանակ չեն հանդարտվելու։ Լիբանանի հայ համայնքն այդտեղ ապագա ունի՞։
-Այս պրոցեսը երկար է շատ։ Տարածաշրջանային ճանապարհը, որ նայենք, օրինակ սկսենք Եգիպտոսից, հասնենք Իրան, Իրաք, Սիրիա և հասնենք Լիբանանի վերջին 50 տարին, կտեսնենք, որ յուրաքանչյուր հեղափոխություն կամ իշխանափոխություն, որ տեղի ունեցավ, օրինակ` Եգիպտոսում, որտեղ առաջին վարչապետը հայ էր, հարուստ գաղութ էր, հիմա 2000 հայ կա թե ոչ։ Իրանի հեղափոխությունից հետո հայեր մնացին այն ինչ-որ մնաց։ Սիրիայի մեծ գաղութը ևս քանդվեց։ Այս մասով, եթե նայենք, Լիբանանը նույն ճակատագիրը կունենա»։
-Պայթյունից պատճառված վնասի գնահատում եղե՞լ է։
Պայթյունից վնասի հստակ գնահատում չի եղել, որովհետև ամեն օր նոր փաստեր են ի հայտ գալիս։ Նավահանգիստը հիմքից քանդված է։ Բեյրութին նոր նավահանգիստ է պետք, իսկ նավահանգիստը նախ ժամանակի, հետո նյութական առումով՝ միլիարդավոր դոլարների մասին է խոսվում։ Վնասներն ավելի են հստականում։ Շենքեր կան, որոնք հիմքից նորոգման կարիք ունեն՝ ապակուց մինչև ճաքած պատ։
Զրույցի ընթացքում Սևակ Հակոբյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ ըստ առողջապահության նախարարության՝ 60 անհայտ կորած կա։ Օրեր են անցել և անհայտ կորածները գուցե այլևս չգտնվեն։ Զոհերի թիվը 160 է ։ Վիրավորների թիվը 6000 է։ 250 հազար քաղաքացի էլ մնացել է անօթևան։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից