ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՎԶԵԲ-ը դուրս է գալիս Լիդիանի՝ ֆինասնական կառույցի հովանավորյալի կարգավիճակից» Թեհմինե Ենոքյան 08/10/2020 18:18 | ԼՐԱՀՈՍ
Գործողություններ մշակում ենք, բայց դրանք այս պահին հանրային չեն։ Սպասենք այդ հայտարարություններին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Գնդեվազ համայնքի բնակիչ, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը՝ անդրադառնալով Վագոն-տնակների տեղափոխումից հետո մշակվող քայլերին։
«Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակները մոտ 25-30 մետր տեղափոխվել են, բայց Թեհմինեն մեկ անգամ էլ փաստում է, որ դրանով չի պայմանավորված տեղացիների պայքարը։
«Հիմա մեքենաներով ճանապարհը փակել են և չեն թողնում, որ ընկերության շինարարական տեխնիկան անցնի և աշխատի։ Ներկա պահին ընկերությունը չի կարող աշխատել, որովհետև տեղացիները կրկին շրջափակել են՝ անկախ նրանից իրենց տնակները տարածքում են թե ոչ, մարդիկ իրենց մեքենաներով են դա արել ու մեկ անգամ չէ, որ այդ գործողությունը իրականացնում են», - նշեց նա։
Ամուլսարի՝ սար մնալու պահանջ ներկայացնող ակտիվիստների երկրորդ պահանջն այժմ իրավական գործընթացների փուլում է։ «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավոր՝ Սոֆիա Հովսեփյանը և Գայանե Աբրահամյանը, Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, և ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի հասկանան, թե պահնորդական ընկերությունն ինչ օրենքներ է խախտել։
«Իրենք էլ վստահ են, որ օրենքներ խախտվել են, հարցումներ են անում ոստիկանություն, ճշտումներ անում, պահնորդական խմբի սադրանքների մասին հավաքագրվում են տվյալներ և այս ամբողջը պետք է նախաքննության փուլով ներկայացվի ոստիկանություն և ոստիկանությունն էլ է այդ գործողություններն իրականացնում, որովհետև իրենց նկատմամբ եղել է բռնության գործողություն»։
Ակտիվիստների գլխավոր պահանջը ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչելն է։ Ասում են՝ կառավարությունը պետք է համարձակություն ունենա, ասի, որ հարցը կլուծեն այսքան ժամանակում կամ կասի հարցը հիմա են լուծում։ Բավարար չափով ժամանակ տվել են կառավարությանը, որպեսզի դիրքորոշումն արտահայտի, ինչը մինչև հիմա չի արվել։
«Մենք շատ տարբեր գործողություններ ենք անում, որոնք որ պայմանավորված չեն միայն ճանապարհ փակելով, ակցիաներ անելով։ Մենք նաև իրավական և միջազգային մակարդակում ենք գործողություններ իրականացնում և դրանցից մեկն էլ այն է, որ բողոք ենք ներկայացրել ՎԶԵԲ-ի Օմբուդսմենի գրասենյակ, որ Լիդիանի ֆինասավորող կառույցն է և մենք այս ընկերությանը պարտադրելու ենք օրենքի դաշտ գա և բարձր միջազգային ստանդարտների անվան տակ գործած կառույցի շղարշը ի չիք ենք դարձնելու։ Այսօրվա դրությամբ մենք ունենք հրապարակման ենթակա տեղեկատվություն՝ ՎԶԵԲ-ը չունի ֆինանսական հետաքրքրություն, որի մասին մեզ տեղեկացրել է Օմբուդսմենի գրասենյակը»։
ՎԶԵԲ-ը դուրս է գալիս Լիդիանի ֆինասնական կառույցի հովանավորյալի կարգավիճակից և սա պաշտոնական պատասխան է, որը պայքարող անձանց օգնելու է հետագայում կառավարության հետ բանակցություններ վարելուց և սրանով կառավարության նկատմամբ ճնշումներն են թուլացնելու, գուցե և չեզոքացնելու։
«Սա շատ կարևոր արձանագրում է։ Կարելի է ասել ևս մեկ նվաճում է միջազգային հարթակում, ՎԶԵԲ-ը որ դուրս է գալիս, ընկերության սնանկության հետ է կապված, բայց դա չի նշանակում, որ գրասենյակը մեր բողոքը տարբեր կետերով են չի քննելու։ Գնդեվազի և Ջերմուկի բնակիչները դիմումը պետք է քննեն։ Քննելու է, մի բան էլ ավել՝ ՎԶԵԲ-ն է հիմա հետաքրքրված Հայաստանում այս ընկերության ապօրինություններով։ Լիդիանը խաբել է նաև իր միջազգային ներդնողներին։ Սա խայտառակություն է և պետք է հաշվի առնել, որ հենց Վերակառուցման զարգացման եվրոպական բանկը ինքն է հետաքրքրված այս գործընթացով, ուզում է բացահայտվի իրեն խաբած ընկերության գործունեությունը Հայաստանում»։
Թեհմինեն տեղեկացրեց, որ առայժմ կարիք չկա ժամկետներով խոսելու, նման պահանջ ժամանակային առումով չունեն, չնայած ասում են՝ Կառավարչությունը լավ կաներ այս հարցը շատ շուտ լուծեր, որովհետև այլևս լռելու ժամանակն անցել է, պետք է դիրքորոշում արտահայտեն։ Այլ տարբերակ չկա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ