ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
COVID-19-ի կանխարգելման և այլ խնդիրներ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում («Նուբարաշեն»). Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցի արդյունքները 08/10/2020 11:42 | ԼՐԱՀՈՍ
Օգոստոսի 6-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ (Նուբարաշեն):
Այցի ընթացքում ստուգվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման, նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները և դրանց համապատասխանությունը պահանջվող չափանիշներին, կենտրոնի աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն:
Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները․
• նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման տեսանկյունից արձանագրվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հոգեբուժական կազմակերպություն այցելուների մուտքի ժամանակ ջերմաչափման գործընթացը պատշաճ չի իրականացվում, պացիենտների և բուժանձնակազմի միջև չի պահպանվում սոցիալական հեռավորություն, աշխատակիցների կողմից չեն պահպանվում դիմակ կրելու սահմանված կանոնները և այլն,
• Կենտրոն ընդունվող պացիենտների նկատմամբ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով 14 օրյա մեկուսացում չի իրականացվում,
• ձեռքերի ախտահանման միջոցները և աղբամանները գտնվում են միայն բաժանմունքների մուտքի մոտ և հասանելի չեն պացինետներին, նրանք այցի ընթացքում դիմակ չեն կրել,
• Կենտրոնը գերբեռնված է, պացիենտներն ապահովված չեն բավարար անձնական տարածությամբ, ինչը կարող է խնդրահարույց լինել նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տեսանկյունից,
• բաժանմունքները, ներառյալ՝ հիվանդասենյակները, լոգարանները, ճաշասրահները և խոհանոցներն ունեն լուրջ վերանորոգման կարիք. այս խնդիրը բարձրացվում է տևական ժամանակ,
• զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ. համապատասխան մատյանները պատշաճ չեն վարվում, պացիենտի կամ զսպում իրականացնող անձի ստացած վնասվածքները, ինչպես նաև զսպման միջոցի արդյունավետության մասին տեղեկությունները պատշաճ չեն արձանագրվում, ֆիզիկական զսպումը երբեմն իրականացվում է հիվանդասենյակներում մյուս պացիենտների ներկայությամբ և այլն,
• պացիենտներից ոմանք հնարավորություն չունեն ստանալ իրենց կենսաթոշակը կազմակերպական տարբեր խնդիրների պատճառով,
• պացիենտերի հագուստը հիմնականում չի անհատականացվում և լվացվելուց հետո բաժանվում է պատահականության սկզբունքով,
• պատշաճ չեն վարվում հիվանդության պատմության նկարագրերը,
• արձանագրվել են սննդից հրաժարվող անձանց հացադուլի վարման և նրանց հարկադիր կերակրման խնդիրներ,
• արձանագրվել են իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ. պացիենտներն իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ,
• առկա է պացիենտներին զբաղվածությամբ ապահովելու հրատապ անհրաժեշտություն, զբաղմունքի հիմնական տեսակը բաժանմունքների միջանցքներում տեղադրված հեռուստացույցներն են,
• դեպի Կենտրոն չկա հասանելի հասարակական տրանսպորտային հաղորդակցություն, երբ այնտեղ պահվում է 407 պացիենտ:
Այցի ընթացքում և կատարված ուսումնասիրություններով արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես՝
• նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման տեսանկյունից հոգեբուժական կազմակերպությունն ապահովված է եղել բավարար անհատական պաշտպանիչ և ախտահանիչ միջոցներով,
• բաժանմունքներում տեղադրվել են տաքսոֆոններ,
• նախորդ այցից հետո համալրվել են նյարդաբանի և թերապևտի հաստիքները,
• Կենտրոնում ներդրվել է ինտերնետ հաղորդակցության ներքին ցանց,
• Կենտրոնում փաստաթղթաշրջանառությունը և մատենավարությունը հիմնականում թվայնացվել են,
• մշակվել են տարբեր ներքին կանոնակարգեր:
Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, ունեն շարունակական բարելավման կարիք:
Այցն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները և առաջնորդվելով չվնասելու սկզբունքով: Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, սոցիոլոգ, ինչպես նաև բժիշկներ, այդ թվում՝ հոգեբույժ:
Այցի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են կազմակերպության տնօրինության հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:
Մշտադիտարկման այցի ընթացքում Կենտրոնի տնօրինությունը և անձնակազմը պատշաճ համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ, վերջիններիս կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ