ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար 08/09/2020 20:10 | ԼՐԱՀՈՍ
Օգոստոսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների ու արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:
Հավարտ Սուրբ Պատարագի, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ` սույն թվականի օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար:
Սուրբ Պատարագին և հոգեհանգստյան արարողությանը ներկա էին ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու տիար Վազգեն Յակուբյանը, ազգային բարերար Գաբրիել Չեմբերջյանը և լիբանանահայեր:
Ներկա հոգևոր դասը և ժողովուրդը Հայոց Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացրեց առ Աստված Բեյրութի պայթյունի զոհերի հոգիների հանգստության համար:
Հոգեհանգստյան կարգից առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիշյալ ողբերգալի իրադարձության կապակցությամբ իր վշտակցության խոսքն ուղղեց ներկաներին:
Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց.
«Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
Այսօր աղոթք ենք բարձրացնում Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով վշտի և փորձության մեջ գտնվող Լիբանանի բարեկամ ժողովրդի համար` խնդրանոք առ Երկնավորը, որ զորություն պարգևի հաղթահարելու կորուստների ցավը և ավերածությունների ծանր հետևանքները:
Վշտալի զգացումներով Բարեգութ Տիրոջից հայցում ենք խաղաղություն ու հանգստություն շնորհել զոհվածների, այդ թվում նաև հայորդիների հոգիներին, մխիթարությամբ սփոփել նրանց հարազատների ու բոլոր սգացյալների սրտերը և շուտափույթ ապաքինում պարգևի հազարավոր վիրավորվածներին։
Լիբանանը միշտ եղել է բարեկամ երկիր, որտեղ մեր ժողովրդի հազարավոր զավակներ` ցեղասպանությունից մազապուրծ, աջակցություն ու սատարում են գտել:
Շնորհիվ արաբ ժողովրդի բարյացակամության և եղբայրական ոգու՝ Լիբանանում հաստատված գաղթական հայորդիները ամբողջապես կազմակերպեցին իրենց ազգային և հոգևոր կյանքը, հիմնեցին դպրոցներ, աղոթատներ, մշակութային հաստատություններ։ Խաղաղ ու ապահով գոյակցության բարենպաստ պայմաններում իսլամ և քրիստոնյա իրենց եղբայրների հետ լիբանանահայերը, որպես լիարժեք քաղաքացիներ, կարևոր ներդրում ունեցան Լիբանանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, երկրի առաջընթացի և զարգացման գործում։ Մեր երկու ժողովուրդների և երկրների հարաբերությունները մշտապես հատկանշվել են բարեկամությամբ և արդյունավոր գործակցությամբ։
Լիբանանն այսօր կարիքն ունի պետությունների ու ժողովուրդների զորակցության։ Մեր երկիրը նույնպես այս օրերին իր կարելի օգնությունն է ցուցաբերում Լիբանանի ժողովրդին: Համայն հայությունը այսօր սրտակից է Լիբանանին և նեցուկ այս փորձության մեջ։ Ողբերգական աղետի կապակցությամբ վերստին Մեր սրտակցությունն ենք հայտնում Լիբանանի մեծարգո նախագահին, պետական ավագանուն և ժողովրդին, Մեր հոգևոր եղբորը՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին, հայ համայնքին, ինչպես նաև Մեր վշտակցությունը՝ զոհված հայորդիների ընտանիքներին։
Մենք հավատում ենք, որ Լիբանանի բարեսեր ժողովուրդը, որ բազում փորձություններ է հաղթահարել իր պատմության ընթացքում, իր տոկունությամբ և միասնականության ոգով կարող է դուրս գալ նաև այս փորձություններից և դժվարություններից։ Սիրելիներ, այս առիթով Հայրապետական Մեր հորդորն ենք հղում աշխարհասփյուռ մեր զավակներին և մեր թեմերին` իրենց հնարավոր զորակցությունը ցուցաբերելու լիբանանահայ համայնքին, այս դժվարին պահին օգնելով վերականգնելու պայթյունի հետևանքով պատճառված սոսկալի վնասներն ու ավերածությունները։
Թող Բարձրյալ Տերը Իր օրհնության ներքո պահի Լիբանանի բարեկամ ժողովրդին, օգնի այս ծանր պահին մնալու կորովի և աննկուն՝ դուրս գալու համար դժվարին փորձություններից և վերահաստատելու ստեղծագործ ու ապահով կյանքի ընթացքը։ Թող Ամենակալն Աստված Իր ողորմությամբ խաղաղություն ու բարօրություն շնորհի աշխարհին ու համայն մարդկությանը և հայրենի մեր երկրին այսօր և միշտ. ամեն»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ