ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այլազգին Հայաստանի մեջ ինտեգրվելուց, ասիմիլացվելուց հետո այլ ճանապարհ բացի քաղաքական ազգայնականություն՝ չունի 08/09/2020 20:59 | ԼՐԱՀՈՍ
Այն որ հայերի մեջ կան վախեր այլազգիների ներգաղթի պարագայում՝ նորմալ է:
Բոլոր ազգերի մոտ կան նման վախեր օտարի, անծանոթի, ուրիշի նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետ Հայկ Բալանյանը:
«Բայց մի քանի հանգամանք պիտի ընդգծեմ:
Այդ վախը մեր մոտ ունի նաև ոչ թե ազգայնական արմատ, այլ համայնքային, և նաև ոչ թե քաղաքական է, այլ ապաքաղաքական է:
Հիշացնեմ կոնտեքստը, խոսքը գնում էր քրիստոնյա, սեփական պետականություն չունեցող ժողովուրդների մասին՝ ասորիների ու արամեացիների: Մեջքներին պետություն չկա, ու դեռ մեծ հարց է. կգա՞ն, թե կնախընտրեն Շվեդիան ու Հոլանդիան:
98 տոկոս հայկական ժողովդրագրական գերիշխանությամբ պետության ներքո մի քանի հազար ներգաղթյալից, որոնց մեծ մասը կամ հայ ընկեր պիտի ունենար, կամ խառը ամուսնություներով ազգականներ, եթե նախընտրել են Հայաստանը՝ վախենալը մեր համար իսկապես սազական չի:
Այդ վախը ոչ թե պետականություն ունեցող ազգի ինանպաշտպանությունն է, այլ միլիեթի վախն է:
Այն որ միլիոններով հայերը արտաղագթում են, և ոչ ոք մեզանում չի համարձակվում արտագաղթածներին ասել դավաճան, դասալիք՝ դրա վկայությունն է:
Որովհետև երկրին ծառայելը, երկրում ապրելը հայ լինելու հետ մեզանում չի կապվում:
Տարբերություն չենք դնում, Սիկտիվկարում ու Հարավային Աֆրիկայում էլ է հայ, որովհետև արյունով է հայ, չնայած կարող է ինքն էլ չի հիշում դրա մասին:
Բայց եթե այլազգին Հայաստանի մեջ դառնում է քաղաքականպես հայ, ծառայում է, կատարում է իր քաղաքացիական պարտականությունները, ինտեգրվում է, դեռ մի բան էլ ավել օգուգտներ է բերում երկրին՝ հանկարծ պարզվում է, որ մի այլ հայ վնասարարից, որը բացի արյունով հայ ծնվելուց ուրիշ «արժանիք» չունի՝ ավելի արժեքավոր է:
Այլազգին Հայաստանի մեջ ինտեգրվելուց, ասիմիլացվելուց հետո այլ ճանապարհ բացի քաղաքական ազգայնականություն՝ չունի: Եվ այդ պարագայում մրցակցությունը շարքային չքաղաքականացված, էթնոգրաֆիկ, հայուգեն հայի նկատմամբ հաղթում է: Ցույց է տալիս, թե ինչպես կարելի է լինել ավելի արժեքավոր ու օգտակար, ստիպում է բացի արյունով հպարտանալուց նաև աշխատել ու ծառայել, այսինքն քաղաքականացվել:
Իսկ մարիդկ սովոր են. արյունով ծնվել եմ՝ բավարար է, ստեղ ապրում եմ՝ ըդնհանրապես հարց չկա:
Մինչդեռ նեոֆիտները ինտեգրվելուց, «շուռտված» դառնալուց՝ տիտղոսային ազգից բեթար ազգայնական են դառնում: Այդ մրցակցությունից են որոշ մարդիկ վախենում:
Այդ քաղաքականացումն է հարցեր առաջացնելու սփյուռքի նկատմամբ նաև: Դա է պատճառը, որ արտագաղթածները այդքան դեմ են նման տեսական ներգաղթին:
Նման ներգաղթը ու նեոֆիտների հայ ազգի մեջ քաղաքական ինտեգրացիան այսպես ասած «ապալեգիտիմացնում» է արտագաղթը, որպես հայությունը պահպանելու չկաշկանդող միջոց, և որը մենք այդչափ սիրում ենք:
Վախի մյուս պատճառը իհարկե թերարժեքությունն է:
Ազգայնականը համարում է իր մշակույթը և լեզուն լավագույնը, հզոր ու այլ ազգերին պարտադրելու, արտահանելու ու ընդարձակելու համար անպատճառ պարտադիր: Մտքով չի անցնում վախենալ ոչ թաթրեբիից, ոչ սոմեխիից, ոչ армяшка-чурка ներից: Հլը մի հա՛տ հայերեն խոսեք ու հայկական անուններ դրեք երեխաներին:
Սա մարտահրավեր է, որը հայությունը պաշտպանվելուց դարձնում է հարձակողական, և իհարկե կլանող ու այլ կապերից ու տարրերից չվախեցող:
Այդ մարտահրավերը կրկին ստիպում է լինել քաղաքական հայ և ամեն օր ու ժամ, և ոչ թե ծուլորեն նստել ու վայելել արյունով տրվածը:
Իհարկե, ամեն ազգ ունի իր պաշտպանական մեխանիզմները ու ներգաղթի մտածված ու հաշվարկված քաղաքականությունը այդ ինքնապաշտպանության տարրերից է:
Բայց վերջին քննարկումների կոնտեքստում, երբ խոսքը գնում է քաղաքականապես թույլ, սեփական պետություն ստեղծելու ունակություն չունեցող, և երկրաժամկետ հեռանկարում ձուլման դատապարտված ժողովուրդների ինչ-որ չնչին մասի հիպոտետիկ ներգաղթի մեջ՝ տեսնում եմ ոչ թե ինքնաբավ, իր անդրանիկության վրա վստահ ազգի ազգայնականություն, այլ պետություն չունեցող համայնքային ժողովդրի վախեր, ոչ թե պետականության մասին մտահոգություն, այլ սեփական մշակույթի, ազգի, լեզվի ձգողականության ու հզորության նկատմամբ թերհավատություն:
Եթե այդ վախերը չհաղթահարենք, ապա իսկապես արժանի ենք 2 միլիոն մնալ հավերժ:
Մինչդեռ ես վստահ եմ, որ մենք կարող ենք ու պարտավոր ենք աճել ու տարածվել, ընդարձակվել ու կլանել:
Այս հանգամանքների մասին է պետք մտածել»,- գրում է տնտեսագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ