ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանությունում քաղաքացուն 14 ժամ ապօրինի պահել են անազատության մեջ՝ առանց քրգործի հարուցման.փաստաբան 08/07/2020 18:40 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքացուն 14 ժամ ապօրինի պահել են անազատության մեջ՝ սկզբում Ոստիկանության Սևանի, ապա՝ Վարդենիսի բաժանմունքներում՝ առանց քրեական գործի հարուցման։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փաստաբան Գեորգի Մելիքյանը բաց նամակ է հասցեագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով «կանգնեցնել ոստիկանական բեսպրեդելը»։
Մելիքյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի տանը խուզարկություն են իրականացրել՝ դիմակավորված «մասկի-շոու» տարբերակով, ապա՝ բերման ենթարկել, ինչից 2.5 կես ժամ անց խուզարկել են նաեւ նրա ավտոմեքենան, որտեղից հայտնաբերել են ատրճանակ։
Մելիքյանի խոսքով՝ նյութերը հանձնել են քննիչին, ով հրաժարվել է ընդունել իր պաշտպանյալին, քանի որ բերման ենթարկելու 3 ժամվա սահմանափակումը լրացած է եղել։
«Այդ պահի դրությամբ նույնիսկ քրեական գործ առկա չի լինում, որ կարողանան պահել նրան անազատության մեջ։ Արդեն երեկոյան ինձ են տեղեկացնում, գնում եմ Սևանի բաժին, ինձ խաբում են՝ ասելով, որ Քրեական ոստիկանություն է տեղափոխվել, Սեւանից գալիս եմ Երևան և պարզվում է՝ նման մարդ չեն բերել։ Ստիպված ահազանգում եմ 102, որտեղից ինձ տեղեկացնում են, որ գնամ Սևանի բաժանմունք, որտեղից ինձ խաբելով ուղարկել էին Քրեական ոստիկանություն։ Հետո արդեն տեղեկանում եմ, որ Վարդենիսի բաժնում է։ Ժամը 22։23-ին քննիչը նրան ձերբակալելու որոշում է կայացրել»,- ասաց փաստաբանը։ Նրա փոխանցմամբ՝ 11 ժամվա ընթացքում քրեական գործ չի հարուցվել։
Նա նկատեց, որ նյութերի նախապատրաստման ընթացքում անձը ձերբակալվածի կարգավիճակ չի կարող ձեռքբերել, որովհետև քրեական գործ չի եղել, քրեական գործը հարուցվել է մոտավոր ժամը 18։00-ի սահմաններում։
Անդրադառնալով խուզարկության ժամանակ հայտնաբերված ատրճանակին՝ Մելիքյանն ասաց, որ արձանագրության մեջ նշվել է, որ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակին նման ատրճանակ, մինչդեռ այն նման չէ ոչ իր տեսքով, ոչ էլ՝ հատկանիշներով։
«Եղել է օդաճնշիչ ատրճանակ, որը վերածվել էր հրազենի։ Մեր կարծիքով՝ նրանք այդ ատրճանակն այդտեղ են գցել, քանի որ խուզարկության ընթացքում մեքենայի բանալիներն իրենց չի տրվել, իսկ բանալին եղել է փակ վիճակում, կինն էլ հրաժարվել է մասնակցել խուզարկությունը։ Զարմանալի է՝այդ մեքենան ինչպես են բացել և այդտեղից ինչ-որ բան հայտնաբերել»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ ոստիկանության գործողությունների դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, սակայն ՀՔԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը։
Նրա խոսքով՝ քրեական գործի հարուցումը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ, միևնույն ժամանակ, ՀՔԾ-ն ընդունել է, որ անձը 11 ժամ պահվել է անազատության մեջ, զրկվել է իրավաբանական օգնության հնարավորությունից, առաջին զանգի հնարավորությունից, սակայն գտել է, որ այդտեղ հանցագործություն չկա։
«Սա էլ մեր երկրի դեմքը ներկայացնող ՀՔԾ-ն»,- ասաց Մելիքյանը՝ նշելով, որ ՀՔԾ քննիչի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատախազություն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից