ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոյն իջնում էր Արարատից 08/07/2020 19:33 | Վերլուծություններ
Աշխարհի գիտնականները շարունակում են բրիտանական Սթոունհենջի և հայկական Քարահունջի ուսումնասիրությունը` համադրելով երկու խորհրդավոր քարերի զորքը մեկմեկու հետ, որոշելով դրանց ժամանակը՝ տարածության մեջ ցուցանելով նմանություններն ու տարբերությունները: Ընդհանրապես, Զորաց քարերի երկինքը շատ օտար գիտնականների է տեսել, որ եկել ու անցել են, նշանավորել, գիտական հոդվածներ գրել: Ի դեպ, փաստելով, որ Հայաստաnի Քարահունջն ունի ավելի վաղ պատմություն, քան՝ բրիտանական Սթոունհենջը:
Բայց թավշյա հեղափոխությունից հետո, երբ որոշ հայեր սկսեցին իրենց թերարժեքության բարդույթը տարածել Քարահունջի վրա, հետո՝ Գառնիի, հետո՝ վիրտուալ տարածքում սկսեցին հիացական տեսանյութեր տարածել՝ 3000-ամյա Հայաստանի մասին, արդեն ակնհայտ էր, որ դեռևս պրիմիտիվ մակարդակում ծավալվող գործընթացները կոնկրետ կենտրոններից են կառավարվում: Ընդ որում, հաճախ մանվածապատ հարվածները գալիս էին մեր ներսից, ներս սողոսկած և ուղղակի արմատը կրծողներից…
Հայ ինքնություն, Հայաստան ու հայություն, այսինքն Հայկական լեռնաշղթայի բնիկներ, որոնց նախահայրենիքը նաև իրենց հայրենիքն է՝ այդպիսիք քիչ են մնացել աշխարհում և այդ քիչը խանգարում է գլոբալ աշխարհի՝ կոնկրետ շահերին…
Այս շրջանակում են դիտարկելի և՛ աստվածային հայոց լեզվի ու հայ գրականության, և՛ հայոց պատմության ու Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ տոտալ հարձակումները՝ ընդ որում, հիմա արդեն՝ դպրոցական և բուհական ծրագրերի և չափորոշիչների համատեքստսում:
Իսկ սա նշանակում է՝ հիմնավորապես և քաղաքականություն որպես: Այդ «հիմնավորապեսը» երեկ, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ հետևյալ մոտիվացիայով՝ նոր չափորոշիչներն այլընտրանք չունեն, դրանք հզոր պետություն ունենալու գրավականն են: Նրա խոսքը հաջորդել էր էքս նախագահ Տեր-Պետրոսյանի լակոնիկ խոսքին, որի միտք բանին Հայաստան պետությանը 2500 տարվա պատմություն վերագրելն էր, ինչը նշանակում է՝ կասկածի տակ առնել Արարատյան թագավորության տիրոջ՝ Աստվածաշնչյան դրախտավայրի բնիկներ լինելու փաստը և բնիկության իրավունքը: Նրա այս հայտարարությունը նշանակու՞մ է արդյոք, որ սկզբնաղբյուրների հետ բազմիցս գործ ունեցած առաջին նախագահը աղբյուրագիտական փաստերին ձեռնոց է նետում:
Եվ հանուն ինչի՞…
Ընդհանրապես, ոչինչ զարմանալի չկա կրթական չափորոշիչների և ծրագրերի մեջ տեղ գտած փոփոխություններում, որոնց ջատագովն են ներկա իշխանությունները: Նրանք հիմա ուղղակի փորձում են մեթոդաբանական և գաղափարական կաղապար ստեղծել այն ամենի համար, ինչի շուրջ վաղօրոք տուրևառություն է եղել: Եվ իզուր էր Փաշինյանն «իզմերից» ինքզինքը ձերբազատում. երկու «իզմ» շատ հստակ առաջ է տանում նա՝ պոպուլիզմով դեպի գլոբալիզմ է տանում Հայաստանը՝ միաժամանակ հայտարարելով, թե՝ այսպիսով ամուր հայկական պետություն է կառուցում:
Հարց է ծագում՝ եթե ամեն բան այդքան պարզ է, ինչու՞ է հանկարծ ինչ-որ հայ-վայ պատմաբանի ձեռամբ համաձայնություն տրվում Հայկական լեռնաշխարհը որպես Կովկաս և Անատոլիա ներկայացնելու՝ թուրքադրբեջանական կեղծարարության մոտիվներին:
Հայկական լեռնաշխարհի բնիկները հայերն են, մեր ծագումնաբանության վերաբերյալ հնագույն օտար աղբյուրների վկայությունները լիուլի են՝ այս փաստը ամուր և հստակ ներկայացնելու համար:
Սակայն այս մասին փաստում է նաև Աստվածաշունչը, ընդ որում, Հայաստանը ներկայացնելով ոչ միայն հայերի նախահայրենիք, այլև՝ մարդկության բնօրրան:
Մասնագիտական հարցեր և հարցադրումներ կատարում են պատմաբաններն ու հասարակագետները, լեզվաբաններն ու աստվածաբանները. մի կողմից գիտական, մյուս կողմից՝ աստվածաշնչյան հաստատումները բացառիկ նյութ են նաև փիլիսոփաների համար, որոնց հարցադրումների պատասխանները կրկին ու կրկին Հայաստանի՝ Արարատյան երկրի դարպասների մոտ է տանում-կանգնեցնում մտածող մարդուն:
Վերջերս կարդացի էքզիստենցիալ փիլիսոփա Էդվարդ Հարությունյանի մի հոդվածը /«Բոլոր ենթադրությունները ենթադրելի են. ութերորդ պատուհասը», որտեղ մարդկության ստեղծման պատմությունը հեղինակը նախաստեղծ ժամանակից է սկսում՝ հիշատակելով արդեն անցյալ կատարյալը և արժևորելով Առաջինին, որն ըստ նրա պատկանում էր «Արիական էյդոսների դիվահար այն տոհմին, ով թողեց, որ իր երկրից վերցրած մի բուռ հողից շինեն Առաջին Ադամին, երբ ինքն էր առաջինը, և ամեն հաջորդին մի բուռ հող տվեց: Այն արիական տոհմին, ով ցամաքի վրա առաջինը ընդունեց Երկրորդ Ադամին»…
«Երկրորդ Ադամին»՝ Նոյին:
Պարզորոշ է, չէ՞, որ երկիրն այդ Հայաստանն էր, Արմենիան, որպես և ասված էր ի հնումն՝ աստվածների երկիրը: Իր իսկ հողի վրա Արարատ լեռան փեշերին Նոյին ընդունողն էլ՝ երկրի բնիկն ու բնակիչն էր՝ Հայը:
Այս է վիճարկման առարկան այսօր, և վիճարկողներն, ըստ էության, համատեղ են գործում:
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ