ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ. Բալասանյան 08/07/2020 22:39 | ԼՐԱՀՈՍ
Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր իշխանությունների որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նրանց սպասարկող ուժերը պառակտում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ բաժանելով նրանց սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, նորերի ու հների: Այս խոսքերով է սկսել իր ֆեյսբուքյան գրառում-կոչը Արցախի հերոս, գեներալ՝ Վիտալի Բալասանյանը:
«Հայաստանի իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով, իրականությունից կտրված և շինծու մեղադրանքներով այլևս վերածվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքի՝ գայթակղելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ:
Տարածաշրջանում իրենց ազգային և պետական շահերը հետապնդող, Հայաստանին և Արցախին ոչ բարեկամ երկրները, նրանց ռազմաքաղաքական դաշնակիցները՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, կազմակերպել և հետևողականորեն իրականացնում են հայկական երկու պետություններին, այդպիսով` մեր ժողովրդի երկու հատվածներին, ինչպես նաև սփյուռքի մեր հայրենակիցներին միմյանց դեմ տրամադրելու քաղաքականություն՝ նպատակ հետապնդելով առավելագույնս թուլացնել հայ ժողովրդի միասնականությունը:
2016թ. ապրիլին Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց դաշնակիցների կողմից Արցախի դեմ կազմակերպված ռազմական ագրեսիային Հայաստանի այսօրվա իշխանությունները ոչ միայն համարժեք իրավաքաղաքական գնահատական չեն տվել, այլև ինչպես ապրիլյան հայտնի դեպքերից օրեր անց, այնպես էլ այժմ հետևողականորեն շարունակում են պնդել, որ Ադրբեջանն այդ ռազմական գործողությունները համաձայնեցրել է Հայաստանի դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, դրանով իսկ Ռուսաստանի ղեկավարությանն ուղղակի մեղադրելով իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ հրահրելու մեջ:
Մինչդեռ իրականությունն այն է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիային Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվել էր հիմնովին՝ իր գործը համաձայնեցնելով ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ և նպատակ ունենալով փոխել բանակցային գործընթացի էությունը:
Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում հայկական կողմերի համար շահեկան դարձած պայմանավորվածությունները հետապրիլյան արտաքին քաղաքական գործընթացներում Հայաստանի և Արցախի իշխանությունների դիվանագիտական փայլուն աշխատանքի արդյունքն էին, որոնք, սակայն, Հայաստանի ներկա իշխանությունների դիվանագիտական ապաշնորհ աշխատանքի հետևանքով ի չիք դարձան՝ վերածվելով Ադրբեջանին ոչնչով չպարտավորեցնող «վերելակային դիվանագիտության»:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հուլիսյան դեպքերը` Ադրբեջանի սադրիչ գործողությունները, այնուհետև Թուրքիայի միջամտության փորձերը և դրան հաջորդող` Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները Նախիջևանի տարածքում, ևս մեկ անգամ ապացուցում են ասվածը:
Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այժմ Հայաստանի ռազմական իշխանություններն իրենց առջև դրված խնդիրները կատարում են փայլուն, և համոզված ենք, որ այդպես է լինելու մշտապես: Հակառակ դրան` Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց անկարողությունը, և նրանց ապաշնորհ կառավարման արդյունքում Հայաստանը հերթական անգամ հայտնվեց քաղաքական փակուղում: Այդպիսի կառավարումը, Արցախյան հիմնախնդրում ձախողած «վերելակային» դիվանագիտությունը կարող են պատճառ դառնալ հայության միակամ ջանքերի շնորհիվ կերտված մեր նորօրյա պատմության ամենափառահեղ ձեռքբերման՝ Արցախյան ազատամարտի հաղթական արդյունքների կորստի:
Խստորեն դատապարտում ենք Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների, ՀՀ Ազգային ժողովում իշխող կուսակցության բարձր պաշտոններ զբաղեցնողների կողմից կատարվող հայտարարություններն ու գնահատականները, որոնցով Արցախյան ազատամարտի, ինչպես նաև 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների, 2020թ. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի (Տավուշի մարզ) սադրիչ գործողությունների ժամանակ կորուստների գնով ձեռք բերված հաղթանակները որակվում են որպես գործողություն հանուն ոչնչի:
Դիմում ենք Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ հանդես բերել խորամտություն և սթափություն՝ չտրվելու համար հայկական երկու պետությունների անվտանգությունը թուլացնող սադրանքներին, առկա բազմաթիվ վտանգների և մարտահրավերների պայմաններում չկորցնել զգոնությունը, վեր կանգնել սոսկ անձնական, կուսակցական, խմբային շահերի սպասարկումից, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում հայրենիքի սահմանների պաշտպանունակության վրա, թուլացնում են պետական ինստիտուտները, թշնամանքի և ատելության մթնոլորտ ստեղծում երկրում` սպառնալով հայոց երկու պետականությունների անվտանգությանը:
Դիմում ենք Հայաստանի և Արցախի քաղաքացիներին, քաղաքական և հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին` միասնաբար դիմագրավել և չեզոքացնել այլ երկրների ազգային և պետական շահերը սպասարկող ազդեցության գործակալների կողմից իրականացվող հակապետական և հակաազգային գործունեությունը, տուրք չտալ միմյանց նկատմամբ թշնամանքի և ատելության սերմանմանը, զերծ մնալ բոլոր այն գործողություններից, որոնք կարող են կոտրել մեր ժողովրդի բարոյական բարձր ոգին, խաթարել ազգային և հոգևոր արժեհամակարգը, հավատն առ Հայրենիք և առ Աստված»,- գրում է Բալասանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ