ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բեյրութին օգնելու՝ Թուրքայի առաջարկը ամենավտանգավորն է Լիբանանի համար. Սևակ Հակոբյան 08/07/2020 12:03 | ԼՐԱՀՈՍ
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի որպես պատճառ՝ շատերը ահաբեկչության վարկածն են առաջ քաշում։ Լիբանանից «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ պետք է սահմանել ինչ ասել է ահաբեկչություն՝ թշնամական ռմբակոծություն է, թե ոչ, որը քննարկվում է, բայց որպես հավանական տարբերակ չի ընդունվում։
«Վարկած կա, որ իսրայելյան օդանավն է ռումբ արձակել և գիտեր, որ քիմիական նյութեր են պահվում այդտեղ, սակայն իսրայելական կողմը հերքեց այս լուրը։ Նախագահ Թրամփն էլ հայտարարեց, որ ռմբակոծում է եղել և ոչ թե պայթյուն։ Կա վարկած, որ անփութության արդյունք էր, որը մտածելու տեղիք է տալիս։ Այս վարկածը ավելի է քննարկվում։ Մասնագետները, որ պայթյունի նկարները ուսումնասիրում են՝ սնկանման ծուխը տեսնելով, ավելի այդ կողմ է գնում, որ պահեստանոցում անմիջական փոքր հրդեհ է եղել, որը չկարողանալով վնասազերծել, պահեստ է հասել։ Չմոռանանք, որ այն տարածաշրջանում ենք ապրում, որ լուրերը և վարկածները միշտ չէ, որ ճիշտ կարող են լինել կամ հրապարակվել»։
1974 թվականից ի վեր քաղաքական սպանություններ են եղել և ոչ մի սպանություն մինչև օրս չի բացահայտվել ՝ 45 տարի է անցել։ Միակ բանը, որ բացահայտման ճամփան է բռնել, նախկին վարչապետի սպանության գործն էր, որ միջազգային դատարանում է քննվում։ Սևակ Հակոբյանը պատմական ակնարկով հիշեցրեց, որ նույնիսկ միջազգային դատարանն արդեն 15 տարի քննում է գործը։
«Օգոստոսի 8-ին էր հայտարարելու, հիմա էլ 10 օրով հետաձգեցին, որի մասին կարելի է որոշ մեկնաբանություն անել։ Նույնիսկ միջազգային դատարանը՝ 15 տարի է աշխատում, բացահայտելու համար։ Հետևաբար` այո, մութ մնացող բաներ պետք է լինեն պայթյունի գործով։ Անշուշտ, այս պարագայում առկա է այն, որ ամեն մարդ կարող է տարբեր կերպ մեկնաբանել։ Գաղտնիք չէ, որ Լիբանանում քաղաքական և տնտեսական ճգնաժամ է, այս բոլոր պատահականությունները, որ կատարվում են՝ շատ զուգադիպություն է։ Բայց այս ամբողջ ճգնաժամի, արևմտյան ճնշումների մեջ այս պայթյունը, զուգադիպություն կարող է լինել։ Միջազգային վճիռը մոտ էր, որը հետաձգվեց. երևի վճիռը ինչ-որ ձև «պայթյուն»-ի պատճառ է։ Ամբողջ խաղը՝ այս պայթյունի վարկածները մի կողմ դրած, քաղաքական է, տնտեսական ճգնաժամը ևս քաղաքական է, տարածաշրջանում Իրան-ԱՄՆ քաշքշուքների ազդեցությունը ևս կա, Իրանի ուժը բավական տարածվում է տարածաշրջանում և քանի որ մերձեցում չկա հարաբերություններում, այս ճգնաժամը պետք է շարունակվի և նման «պայթյուններ» պետք է միշտ գտնվեն։ Լիբանանի թնջուկի լուծումը լիբանանյան չէ, տարածաշրջանային էլ չէ՝ միջազգային է»։
«Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիրը խոսել է նաև թուրք–լիբանանյան հարաբերություններիր մասին և նկատել․ Բեյրութին օգնելու Թուրքայի առաջարկը ամենավտանգավորն է Լիբանանի համար։
«Թուրքիան էլ ներգրավված է այս պատմության մեջ, առիթավորվել է իր ուժերը տարածաշրջանում տարածելու ախորժակով, ինչպես կատարվում է Հայաստանի հետ։ Լիբանանի մեջ զինվորական միջամտություն Թուրքիան չունի, բայց մարդասիրական պիտակի տակ Թուրքիան մխրճվել է Լիբանան՝ եղբայրական օգնություն տալու համար, մանավանդ հիմա՝ աղետից հետո։ Չմոռանանք, որ Լիբանանը և տարածաշրջանը Օսմանյան կայսրության մաս են կազմել և ընտանիքներ կան, որոնք Լիբանանում են։ Նրանց օգնելու, նվիրատվությունների ֆոնին ազդեցություն ունի այստեղ։ Թուրքիան հարևան երկրում ու հյուսիսային Աֆրիկայում զինվորականներ ունի,իսկ հիմա նման իրավիճակները Թուրքիայի համար հարմար առիթ են մարդասիրական քողի տակ հետապնդած նպատակներն իրականացնելու»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից