ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի խոշոր ախորժակը և ակնհայտորեն ձախողված պլանները. Արտակ Զաքարյան 08/07/2020 21:10 | ԼՐԱՀՈՍ
2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Այս մասին գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Ռազմական գործողությունների ինտենսիվությունն ու մասշտաբները, Ադրբեջանի կողմից ներգրավված ուժերի ու մարտական տեխնիկայի քանակը, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները միանշանակ վկայում են, որ ապրիլի 2-ի ագրեսիան ոչ թե լարվածության ինքնաբուխ սրում էր, այլ մանրակրկիտ ծրագրված ու նախապատրաստված ռազմական գործողություն։
1994թ-ից ի վեր, Ադրբեջանը հետևողականորեն և բացահայտ կերպով պատրաստվում էր նոր ագրեսիայի, ինչի մասին են վկայում հետևյալ փաստերը.
Ադրբեջանի ռազմականացումը և ռազմական ծախսերի աճը
Այլատյացության և հայատյացության քարոզչություն
Ադրբեջանի հրաժարումը հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցներից
Ադրբեջանի կողմից լարվածության հետևողական սրումը
Դիվանագիտության խաղաղարար նախաձեռնությունների մերժումը
Բանակցային գործընթացը վիժեցման Ադրբեջանի քաղաքականությունը
Ագրեսիայի առաջին օրը պաշտոնական Բաքուն նույնիսկ չէր թաքցնում, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը։ Մասնավորապես, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը 2016թ․ ապրիլի 2-ին «Говорит Москва» ռադիոկայանին և «Дождь» հեռուստաալիքին տրված հարցազրույցներում հայտարարել է, որ Ադրբեջանը չունի այլ միջոց, քան հակամարտության ռազմական եղանակով կարգավորումը։
Մի քանի ամիս անց՝ 2016թ. նոյեմբերի 12-ին, Ադրբեջանի նախագահը բացահայտ կերպով հայտարարեց որ 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Բաքվի նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչնչացումն էր։ Նա, մասնավորապես հայտարարել է. «Մենք երբեք թույլ չենք տա մեր տարածքներում երկրորդ հայկական պետության ստեղծումը։ Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա…» Դրանից առաջ նա նաև ասել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրեն ստիպում են հրապարակայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակի կողմից իրագործվել են բազմաթիվ ռազմական հանցագործություններ ու միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումներ:
Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ոտնահարման դիտավորյալ բնույթի մասին է փաստում նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղում «չկա խաղաղ բնակչություն», «կան միայն դաշտ և զինվորականներ», և Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակային սպառնալիքները ձեռքի տակ եղած բոլոր «ծանր մարտական միջոցների» օգտագործմամբ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտին «ջախջախիչ հարվածներ» հասցնելու մասին։
Կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելով՝ Ադրբեջանը հարկադրված էր 2016թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում։
2016թ․ մայիսի 16-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
Բանակցությունների արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նրանք հաստատում են, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, և շեշտում հրադադարի մասին 1994 և 1995 թթ․ համաձայնագրերի պահպանման կարևորությունը։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննությունների անցկացման մեխանիզմի ձևավորումը, ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի առկա գրասենյակը, ինչպես նաև շարունակել անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո։
2016 թ․ հուլիսի 20-ին ռուսական կողմը նախաձեռնել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ևս մեկ հանդիպում Սանկտ-Պետերբուրգում, որի ընթացքում կողմերը վերահաստատել են 2016թ․ մայիսի 16-ի Վիեննայի գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- գրում է Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ