ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճն են ստուգում. «Հրապարակ» 08/07/2020 09:20 | Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է . «Թեպետ սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանը լողափի հայտնի փարթիից հետո հերքում է իր կապը «White Shorja»-ի հետ եւ վստահեցնում, որ ոչ մի կապ չունի լողափի հետ, սակայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում Հայկ Սարգսյանի ներկայացրած տվյալները կասկած են հարուցում, որ պատգամավոր դառնալուց հետո նրա բիզնես եկամուտները շեշտակի աճ են արձանագրել։ Ինչը խոսում է այն մասին, որ պատգամավորն ընդլայնել է իր բիզնեսը։ Իսկ հայտարարագրային տվյալներով նրա ընտանիքին է պատկանում 2014 թվականին հիմնած ավտոպահեստամասերի վաճառքի մի կետ։
Հայկ Սարգսյանը էթիկայի հանձնաժողով երկու հայտարարգիր է ներկայացրել։ Պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա նշել է, որ պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա՝ 2018-ի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են 3,723,340 ՀՀ դրամ: Իսկ պաշտոնատար անձի 2019-ի տարեկան հայտարարագրում Սարգսյանի եկամուտը հարկային տարում կազմել է 20,908,000 ՀՀ դրամ, ընդ որում որից ընդամենը 3 միլիոն 600 հազարն է աշխատավարձ, մոտ 17 միլիոնը, ինչպես հայտարարագրում է նշված, «ձեռնարկատիրական գործունեության արդյունքում» ստացված եկամուտն է։
Հայտարարագրում ներկայացված է Սարգսյաններին պատկանող 2014 թվականին հիմնած ավտոպահեստամասերի վաճառքի կետի մասին տվյալները։ Սա նշանակում է, որ հեղափոխությունից մեկ տարի անց պատգամավորի բիզնեսը մոտ 5 անգամ ավելի է եկամուտ տվել՝ 2018-ին եկամուտը կազմել է 3.6 միլիոն, 2019-ին՝ մոտ 17 միլիոն։
Ինչը նախ խիստ անհավանական է, ինչպես նաեւ կասկածելի։ Չի բացառվում, որ պատգամավորը կողքից այլ բիզնեսներ էլ է հիմնել, ինչի արդյունքում են շեշտակի աճել եկամուտները, սակայն այս դեպքում նա պարտավոր էր նշել իր հայտարարագրում բոլոր ֆինանսատնտեսական գործարքների մասին, ինչը նույնպես չի արել։ Բացի այդ հարկային տարվա սկզբում Հայկ Սարգսյանը նաև հայտարարագրել է 50,000 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում դարձել է 60,000 ԱՄՆ դոլար, սա էլ է հարցեր առաջացնում։
Ինչպես հայտնի է՝ ուրբաթ օրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քննվել է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպը, մասնավորապես, պատգամավորի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցը։ Հանձնաժողովը Հայկ Սարգսյանի գործը դեռեւս վարույթ չի ընդունել, օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետն ավարտվում է այսօր։ Հանձնաժողովը նյութեր է հավաքագրել, մեր տեղեկություններով՝ հենց եկամուտների կասկածելի աճի դրվագով, դիմել են նաեւ ՊԵԿ-ին՝ խնդրելով տվյալներ, որոնք հասանելի չեն հանրային հարթակներում։ «Խոսքը վերաբերում է ոչ միայն Սեւանի կազմակերպությանը, այլեւ այն կազմակերպությանը, որը պատգամավորը նշել է հայտարարագրում։ Ընդհանրապես հայտարարագիրն է ստուգման ենթարկվել եւ մի քանի տարբեր դրվագների վերաբերյալ է լրացուցիչ փաստերի ձեռքբերման անհրաժեշտություն առաջացել», մեզ տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ՝ չցանկանալով փակագծերն ավելին բացել»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 07.08.20թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ