ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաշվի առմելով ստվարաթիվ հայ համայնքի առկայությունը Բեյրութում, անհրաժեշտ ենք համարում նաև վերագործարկել օդային հաղորդակցությունը մեր երկրների միջև. «Ազգային օրակարգ» 08/07/2020 10:14 | ԼՐԱՀՈՍ
«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի հայտարարությունը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանի հանրապետության կողմից Լիբանանին, մասնավորաբար, լիաբանանահայությանը ցույց տրվելիք աջակցության մասին:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը հսկայական ավերածություների, մեծաթիվ մարդկային զոհերի և հազարավոր վիրավորների պատճառ է դարձել Լիբանանի մայրաքաղաքում։ Իր չափերով, այն լայնամասշտաբ բնական աղետի ազդեցություն է թողել ողջ քաղաքի, և մասնավորապես նաև նրա հայաբնակ թաղամասերի վրա։ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը իր խորին ցավակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանի ժողովրդին, համբերություն ու տոկունություն ցանկանում այս աննախադեպ դժբախտության պահին։
Ի հավելումն, կոչ ենք անում Հայաստանի հանրապետության կառավարությանը, Լիբանանի համար այս դժվարին պահին, առանց հապաղման անմիջական աջակցություն ցույց տալ բարեկամական պետությանը, ելնելով առկա իրական կարիքներից։ Մասնավորապես, հրատապ կարգով անհրաժեշտ ենք համարում Բեյրութ գործուղել ԱԻՆ փրկարար ուժեր՝ աջակցելու փլատակների տակ մնացած բնակիչների դուրսբերմանը, ինչպես նաև բժիշկներ և վիրաբույժներ՝ անմիջական օգնություն ցույց տալու բազմաթիվ վիրավորներին։
Հաշվի առմելով ստվարաթիվ հայ համայնքի առկայությունը Բեյրութում, անհրաժեշտ ենք համարում նաև վերագործարկել օդային հաղորդակցությունը մեր երկրների միջև, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան Հայաստան տեղափոխել ապաստանի և բուժման կարիք ունեցողներին։ Նաև, անհրաժեշտ է դյուրացնել կացության կարգավիճակ ստանալու ընթացակարգերը Լիբանանում բնակվող մեր այն հայրենակիցների համար, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան բնակության, ինչպես նաև կազմակերպել նրանց համար առաջին օժանդակության փաթեթ՝ տեղափոխվելուց հետո։
Համոզված ենք, որ այսօր իրական նեցուկ կանգնելով Լիբանանին և այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին, մենք ոչ միայն կատարում ենք մեր բարոյական պարտքը, այլև նպաստում ենք ողջ տարածաշրջանի և մեր սեփական երկրի անվտանգությանը։ Երկարաժամկետ հեռանկարում, նաև նպատակահարմար ենք գտնում Հայաստանի պետական համակարգում ստեղծելու համապատասխան կարողություններ, որոնք ըստ անհրաժեշտության ընդունակ են օպերատիվ մոբիլիզացնել ողջ հայության ներուժը, և համարժեք արձագանքել արտերկրում մեր հայրենակիցներին սպառնացող տարատեսակ վտագներին։ Մեր կողմից, պատրաստ ենք համակողմանիորեն աջակցել պետական մարմիններին՝ անհրաժեշտ ծավալով իրականացնելու վերը նշված գործողությունները։
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել