ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գազի սակագնի բարձրացումը ճգնաժամը խորացնող պատճառ կարող է հանդիսանալ. փորձագետ 08/07/2020 19:49 | Տնտեսություն
Գազի սակագինը հուլիսից բարձրացավ ոչ շարքային սպառողների համար, այլ սակագնի բարձրացման վեկտորներն ուղղվեցին դեպի տնտեսություն։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանն ասաց՝ առաջին հայացքից թվում է՝ իբրև թե շարքային քաղաքացիների վրա այս ազդեցությունը բացասական չի լինի, բայց դա այդպես չէ։ Փորձագետի կարծիքով առաջին ակնհայտ հետևանքը լինելու է ապրանքների գների թանկացումը.«Ըստ էության կարող ենք ասել, որ սա վերաբերում է տնտեսության բոլոր ոլորտներին և՛ էներգետիկայի ոլորտին, որովհետև գիտենք՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության 40-45 տոկոսն ապահովում են ՋԷԿ-երը, որոնք գազով աշխատող են, և՛ գյուղատնտեսական ապրանքների վրա, որովհետև այստեղ տնտեսական պարզագույն օրենք է գործում. եթե ապրանքի ինքնարժեքի ձևավորման բաղադրիչներից մեկը թանկանում է, դա չի կարող իր ազդեցությունը չունենալ վերջնական ինքնարժեքի վրա։ Գազի ծախսն ապրանքի արտադրության վրա այդ բաղադրիչների մեկն է, հետևաբար այդ ծախսի ավելացումը բնականաբար ազդելու է ապրանքի ինքնարժեքի վրա։ Սա ամենաառաջին հետևանքն է, որ զգալու ենք բոլորս, նաև շարքային սպառողներս։ Չնայած որ սակագնի ուղղակի թանկացում չենք զգալու, բայց առնվազն գների թանկացման տեսանկյունից բոլորս գազի սակագնի թանկացման հետևանքները զգալու ենք»,-ասաց Լիլիա Ամիրխանյանը։
Վերջինս նկատեց՝ այդ հետևանքներն արդեն նկատելի են, քանի որ գործ ունենք տնտեսական յուրահատկությունների և գործընթացների հետ, որոնք ուղղակիորեն կապված են այսպես կոչված տնտեսության սպասումների հետ. «Օրինակ` ջերմոցներն ունեն իր ծախսերի պլանավորումը, մոտավորապես գիտի՝ որ սեզոնին ինչ ծախս է կատարելու, ինչքան գումար է անհրաժեշտ լինելու, ինչպես պլանավորի այսօրվա իր վաճառքը, ինչ գներով, ինչ քանակությամբ և այլն։ Այսինքն` նա իր գործունեության ամբողջ պլանն ունի կազմած։ Երբ այս ընթացքում ունենում է գազի սակագնի ավելացում, բեռի ավելացում, բնականաբար իր ողջ պլանավորման գործընթացում այդ բաղադրիչը համամասնորեն բարձրացնելու է։ Այսինքն` ցանկացած նախագծում հաշվի է առնելու, որ գազի սակագնի բաղադրիչն իր համար բարձր է լինելու։ Չնայած այն հանգամանքին, որ ջերմոցատերը գազն ավելի շատ սպառելու է ձմռանը, այսինքն` ավելի ուղղակի ազդեցություն ձմռանն է զգալու, բայց այսօր պետք է իր նախագծերում ներառի նաև այդ բաղադրիչը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջերմոցատերը չգիտի՝ այս առաջին ձմռան ընթացքում գազի սակագինը բարձր կլինի, իր ապրանքի ինքնարժեքը բարձր կլինի և սպառման ինչ պատկեր կունենա, չի բացառվում, որ այսօր ցանկություն ունենա իր ապրանքների գները որոշակի բարձրացնելու, որպեսզի ինչ-որ չափով կոմպենսացվի ձմռան սպասումները»,-ասաց փորձագետը՝ նշելով, որ սա վերաբերում է ցանկացած ոլորտի, որն ուղղակի կամ անուղղակի առնչություն ունի գազի սպառման հետ, իսկ մեր տնտեսության կախվածությունը գազից բավական բարձր է։ Ցանկացած ոլորտում այդ սպասման գնահատականը տրվում է, որն իր հետևանքն է ունենալու ապրանքի ինքնարժեքի վրա։
«Հայտարարվեց, որ գազի սակագինը քաղաքացիների համար չի բարձրանալու, այս մասով ամեն ինչ ճիշտ է, քաղաքացիների համար չբարձրացավ, սակայն սա դեռ ժամանակի խնդիր է։ Միևնույն ժամանակ հայտարարվեց, որ չնայած այն հանգամանքին, որ գազի սակագինը բարձրանում է տնտեսության որոշակի ճյուղերի համար, դա այդքան զգալի չի լինելու։ Այստեղ հստակ մանիպուլյացիայի հետ գործ ունենք, որովհետև իրականում բարձրացումը լինելու է զգալի։ Երբ ծախսի բաղադրիչի թանկացումը մոտ 5-5.5 տոկոս է, չի կարող դա ոչ այնքան զգալի ազդեցություն ունենալ վերջնական արդյունքի վրա։ Այս ամենի հետևանքները կարելի է ոլորտ առ ոլորտ տարանջատել։ Մեր էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է գազով աշխատանքի արդյունքում և չի բացառվում՝ որոշ ժամանակ անց օրակարգում ունենանք նաև էլեկտրաէներգիայի թանկացման հարցը։ Մենք չենք կարող բացառել, որ կունենանք տրանսպորտի սակագների հետ կապված հարց օրակարգում, որովհետև տրանսպորտն աշխատում է գազով, բնականաբար այդ բաղադրիչի ավելացումը։ Տաքսու վարորդների հետ կապված խնդիր կունենանք, որովհետև մարդիկ, ովքեր իրենց եկամուտները վաստակում են բացառապես տաքսի վարելով, սակագնի բարձրացման ուղղակի ազդեցությունը և հետևանքը զգալու են, որովհետև գազալցակայաններում արդեն սեղմված գազի սակագինը բարձրացել է։ Այս ամեն ինչը շղթայական և լայնամասշտաբ հետևանք է ունենում տնտեսության գրեթե բոլոր շերտերի վրա։ Անմիջական սպառումից դեպի ավելի խոր տնտեսական պրոցեսներ»,-նշեց Լիլիա Ամիրխանյանը։
Վերջինս նկատեց՝ երբ «Գազպրոմ Արմենիա»-ն գազի սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայց ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, նրա հայցը մասամբ բավարարվեց և փորձագետի կարծիքով չունենք որևէ երաշխիք, որ օրինակ հաջորդ տարի «Գազպրոմ»-ի համար կրկին օրակարգային չի լինի սակագինը նորից բարձրացնելու հարցը. «Դեռևս վաղ է ասել, որ սա վերջնական որոշում է և քաղաքացիների համար սակագինը չի բարձրանա։ Արդեն երևում է, որ տնտեսության համար սակագնի բարձրացումը շատ ավելի վատ ու բացասական հետևանքներ կարող է ունենալ, քան եթե օրինակ բարձրանար շարքային քաղաքացիների համար։ Այն, որ այսօր կանգնած ենք հարցի առաջ, թե որ դեպքում ավելի քիչ կտուժենք, դա մեր կառավարության սխալ գործելաոճի հետևանք է»,-ընդգծեց փորձագետը։
Նա գտնում է, որ այլ հավասար պայմաններում, եթե չունենայինք այս ճգնաժամային իրավիճակը, գազի սակագնի բարձրացումն այլ հետևանքներ կունենար, սակայն եղած բացասական ֆոնի, ճգնաժամային իրավիճակի անորոշության պայմաններում սա ճգնաժամը խորացնող պատճառ կարող է հանդիսանալ։
Լիլիա Ամիրխանյանի խոսքով այս իրավիճակը մեղմելու տարբերակը կարող են լինել որոշակի սուբսիդիաներ, պետության կողմից փոխհատուցման մեխանիզմները, որոնց մասին, սակայն, առնվազն այս պահին խոսք չի գնում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ