ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արագածոտնի մարզում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերն ավելացել են 40 տոկոսով 08/06/2020 17:59 | Քրեական խրոնիկոն
ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Ըստ այդմ՝ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսներին առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 35 քրեական գործ: Այս ցուցանիշը 14-ով կամ 40%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է կրթության, 17-ը՝ տեղական ինքնակառավարման, 3-ը՝ բժշկական սպասարկում իրականացնող կազմակերպություններում, 1-ը՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առթիվ, իսկ 2-ը վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը:
2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով 19 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 5 ղեկավարի, դպրոցների 6 տնօրենների, 1 ուսուցչի, 1 համայնքապետարանի աշխատակցի, 3 դպրոցի աշխատակցի, 3 քաղաքացու՝ պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարմանն օժանադակելու համար:
Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 5 անձի վերաբերյալ 3 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 2 քրեական գործ, 3 անձի վերաբերյալ, որոնցից 1 քրեական գործով 2 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:
2020թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը և համայնքներին պատճառված վնասը կազմել է 74.343.213 ՀՀ դրամ, որից 15.483.025 ՀՀ դրամը վերականգնվել է: Ընդ որում՝ 2020թ. առաջին կիսամյակում ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քննված քրեական գործերով վերականգնվել է 30.535.174 ՀՀ դրամ: Մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: Բռնագանձումը պատշաճ ապահովելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:
Կոռուպցիոն հանցագործությունների պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետին, համայնքների ղեկավարներին, ՀՀ ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենին ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 6 միջնորդագրեր, որոնց արդյունքում պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:
Համընդգրկուն աշխատանքներ են տարվել նաև բացառապես դատախազական գործառույթ հանդիսացող՝ պետական շահերի պաշտպանության ոլորտում:
Այս շրջանակներում կատարվել կամ կատարվում են 8 ուսումնասիրություններ՝ որոնք վերաբերում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, համայնքի ղեկավարների կողմից օրենքին հակասող հողամասեր տրամադրելու գործընթացին և այլ ոլորտների:
Կատարվող ուսումնասիրություններով անհրաժեշտ սուբյեկտներին դատախազության կողմից տրվել են 21 նախազգուշացումներ, ինչի արդյունքում ևս ընթանում է պետությանը պատճառված վնասների վերականգնում:
2020թ. առաջին կիսամյակում Արագածոտնի մարզի դատախազությունից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3 քրեական գործ՝ 5 անձի վերաբերյալ, մինչդեռ 2019թ. նույն ժամանակահատվածում դատարան քրեական գործեր չեն ուղարկվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ