ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նիկոլը Տեր- Պետրոսյանի փորձառությունը չունի և, ի տարբերություն նրա, ունի շատ համառ և լկտի վարքագիծ». Հայկազուն Ալվրցյան 08/06/2020 19:51 | ԼՐԱՀՈՍ
«Պատահական չէ, որ այս իշխանափոխությունից հետո առաջին ծանր հարվածը հասցվեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, որ միակ ազգային եկեղեցին է՝ քրիստոնեության ողջ ուղղությունների մեջ։ Շատերը ուշադիր չեղան, թե ի՞նչ էր ասում Նիկոլն իշխանափոխության առաջին օրերին՝ մենք այս հեղափոխությունն արել ենք մեր փողերով, սկսելով թվարկել, թե Սփյուռքից քանի հայ հայրենակից, որքան գումար է ուղարկել այդ նպատակով։ Խոտն իրենց բերանում է, ուրիշներին են էշի տեղ դնում,- «Փաստինֆո»- ի հետ զրույցում ասում է հայագետ Հայկազուն Ալվրցյանը՝ անդրադառնալով վերջին տարիներին երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին և դրա հետևում կանգնած ուժերի թեմային։
«Ուզո՞ւմ եք հասկանալ, թե ի՞նչ է կատարվում վերջին երկու տարիներին մեր երկրում՝ մեզ մատուցվում է «շինողների»՝ մասոնների հացը։ Հենց այդ նպատակին ծառայելու համար մասոններն իրենց գաղափարական և քարոզչական հզոր կենտրոններից մեկով՝ Հոլիվուդի միջոցով սկսել են քրիստոնեությունը վարկաբեկելու պրոցեսը, ծաղրելով և ստորացնելով մի գործընթաց՝ պարականոն ավետարաններ ստեղծելու, Հիսուսի կերպարն աղավաղելու, պիղծ երկրային կյանքի հետ ասոցացնելու զազրելի միջոցներով։ Վիրավորում են մարդկանց կրոնական, մասնավորապես՝ քրիստոնեական զգացումները։ Հոլիվուդն ամենասոսկալի քարոզչական որջն է, որ, նախ իր ստեղծած ֆիլմերի միջոցով ուղարկում է ազդակները, հետո այդ ազդակների հետևից են գալի դրանց «շինարարները»՝ օժտված համաշխարհային օլիգարխիայի կողմից ստացված դրամական միջոցներով։ Այնպես որ, ձեր ծրագրերը՝ Նոր Հայաստանի իշխանություններ բացահայտված են։ Ջիվանին մի ձևակերպում ուներ՝ «Կրոնիս, պատվիս ազգիս մի դիպչիր...» Հիմա դուք եկել՝ հենց դա եք անում։ Ժողովուրդը դա ձեզ չի ների, չի ների նաև օրեցօր դառնացող, ծանրացող և աղքատացող կենսակերպը, ժողովուրդը չի ների, որ դուք այդպես ստորաբար խաբեցիք իրեն»,- ասաց հայագետը։
Անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում գիտական – ակադեմիական հանրույթի կողմից բուռն քննարկումների տեղիք տված առարկայական չափորոշիչների թեմային (որի վերաբերյալ Հայկազուն Ալվրցյանի՝ «Փաստինֆո»-ին տված ընդարձակ անդրադարձը կներկայացվի հաջորդիվ), հայագետն ընդգծում է. «Սա, ամենայն հավանականությամբ նրանց վերջին հուսահատ պայքարն է հայ ժողովրդի դեմ։ Այս անգամ, ցավոք, մեր արտաքին թշնամիները մեր դեմ հանեցին ոչ թե թուրքերին, այլ թուրքերի կողմից լավ պատրաստված հայերին՝ նոր բաբելոնյան բանակին, մտածելով, որ իրենցից են և ավելի հեշտությամբ կանեն այդ գործը, չհասկանալով, սակայն, որ մեր ժողովուրդը դավաճանների նկատմամբ ավելի անհանդուրժող է, քան թշնամիների»։
Քննարկելով նախօրեին առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հեղինակած կրթական չափորոշիչների վերաբերյալ հակասական հրապարակման հարցը, հայագետ Հայկազուն Ալվրցյանը ցավով ընդգծում է. «Լևոն Տեր Պետրոսյանի սաները վատ վիճակում էին հայտնվել, որովհետև նրանց դեմ դուրս եկան ակադեմիական ինստիտուտներն ու հայ փայլուն գիտնականները։ Չափորոշիչներ մշակող խմբերն՝ իրենց դատարկամիտ նախարարի գլխավորությամբ անգրագետ մարդիկ են, նրանք գիտության հետ ոչ մի աղերս չունեցող մարդիկ են և ոչ միայն պատմության ու գրականության, այլ նաև հայագիտության հետ առհասարակ։ Տեր Պետրոսյանը տեսավ, որ բոլոր ասպարեզներում հայագիտական հզոր միտքն իր դեմ է բարձրացել, բանակները հստակ ձևավորվում են։ Նա հասկացավ, որ սերուցքն իր դեմ է, հասարակական կարծիքի ճնշման ներքո իրենք պարտվում և խուճապի են մատնվում։
Ճիշտ է՝ իմաստնությունը Տեր Պետրոսյանի մոտ բացակայում է, բայց նա շատ փորձառու և ճկուն մարդ է և հասկացավ, որ իր կողմից գլխավորած բաբելոնյան թիմն այս ճակատամարտում պարտվում է և այս ելույթով երկու ազդակ ուղարկեց իր սաներին։ Նա հուշեց, որ շատ հարցերում իրենք կարող են զիջել, օրինակ՝ գրականության առարկայական ցանկ հետ վերադարձնելով Նարեկացուն Քուչակին և մի երկու այդպիսի անուն նույնպես, բայց կա երկու գիծ, որ նրանք մինչև վերջ պարտավոր են տանել՝ Հայոց պատմությունն ունի 2500 տարվա կենսագրություն, դրանից առաջ հայեր գոյություն չեն ունեցել, նրանք երկնքից ընկան այստեղ և երկրորդ կարևորագույն ազդակը՝ ազգային գաղափարները՝ ազատագրական պայքար, կամավորականություն, ազգային գործիչներ, Դրո, Համազասպ, Անդրանիկ, Արամ Մանուկյան և այլն նման բաներ չկան, այդ ամենը պետք է ջնջել։ Ի վերջ ինքն էր՝ Լևոնը, որ հայտարարեց, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է։ Եվ ահա, եկել է իր բաբելոնյան բանակը և այս պիղծ գաղափարներն ասպարեզ բերելով ու դպրոցները քանդելով փորձով հասնել դրան։ Նրանք ասում են, որ հայրենիք չկա, մենք 2500 տարի առաջ պատահաբար եկել այստեղ ապրում ենք, իսկ վաղը կարող ենք գնալ մեկ այլ տեղում ապրել։ Սրանց տեսակետը սա է՝ հայ, հայ եկեղեցի, հայկական դպրոց, հայոց պատմություն, այս հասկացությունները սրանց համար ոչ միայն խորթ են, այլև սրանք ներդրված են՝ հենց այս կատեգորիաների դեմ պայքարելու համար»։
«Փաստինֆո»-ի հարցին՝ այնուամենայիվ՝ ինչպե՞ս կարելի է համակցել այս երկու իրար հակասող իրողությունները՝ երբ այս ամենի մասին բարձրաձայնում է ոչ այլ մեկը, այլ մի մարդ, ով երբևէ ղեկավարել է Հայաստանի Հանրապետությանը, հայագետ Հայկազուն Ալվրցյանը պատասխանում է. «Մի մոռացեք, որ նրան իշխանության բերեցին կասկածելի ուժերը և դարձյալ պոպուլիզմի և ամբոխավարության ալիքի վրա։ Այդպիսի բան քիչ է պատահում, երբ 80 – 85 տոկոս ձայներով որևէ մեկը գալիս է իշխանության։ Այդպես Թուրքմենբաշին է եկել իշխանության, այդպես նաև իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը եկավ։ Սրանք տարբեր անուններով նույն մարդիկ են։ Նիկոլը Տեր Պետրոսյանի փորձառությունը չունի, ի տարբերություն նրա՝ Նիկոլն ունի շատ համառ և լկտի մի վարքագիծ։ Տեր Պետրոսյանը հասկացավ, որ ինչ -որ պահից սկսած, այլևս չի կարող ժողովրդի կամքին դեմ գնալ, իսկ Նիկոլը դա չի ուզում հասկանալ։ Նա ժողովրդին սովի է մատնում, ծեծել է տալիս փողոցներում, վիրավորում ու ստորացնում է ժողովրդին և հետո, ամեն ելույթից հետո ասում է՝ ես ձեզ սիրում եմ... Տեսա՞ք ինչ կատարվեց Ամուլսարում, ուր ժողովուրդը երկու օր է եռում է։ Նիկոլն առանց նրանց տեղյակ պահելու և առանց ամաչելու որոշում է կայացրել գործարկել հանքն ու ուղարկել այնտեղ ներքին գործերի զորքերը...Որովհետև համաշխարհային կապիտալի տերերը Նիկոլին հակառակը թույլ չեն տա։ Ասեմ ավելին՝ նրանք Նիկոլին իշխանության են բերել իրենց կամքը կատարելու համար։ Նիկոլի գավառական մտածողության հետևանքը սա է, նրան թվում է, թե իշխանության գալով բոլորին կարող է խաբել, ԱՄՆ-ի նախագահին անգամ չի հաջողվում համաշխարհային կապիտալի տերերին խաբել, դու ո՞վ ես ու ի՞նչ ես անում...
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ