ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քուանշ, պարոն քաղաքապետ 08/05/2020 20:16 | Վերլուծություններ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երեկվա ասուլիսի առիթը Մաշտոցի պուրակն էր:
Օրը ցերեկով հանրության և իշխանության աչքի առաջ Մաշտոցի պուրակի ծառերը բարբարոսաբար կտրելու և տարածքի բետոնապատման ու կառուցապատման, այստեղ կառուցվող սրճարանի շինարարության վերաբերյալ իր պարզաբանումները ներկայացնող Մարությանը, ընդհանուր առմամբ մուննաթի ժանրի մեջ էր, մոտավորապես այս կարգի՝ շնորհակալ եղեք, որ եկել՝ ձեզ համար 429 հազար դրամով աշխատում եմ՝ համարյա անշահախնդիր: Եթե Երևանի քաղաքապետ աշխատելիս չլինեի, հիմա գիտե՜ք ինչ փողեր կարող էի աշխատել:
Գիտեք, էլի, ժողովուրդ ջան:
Բայց, եկեք անկեղծ լինենք, հեղափոխության առաջին օրերից օդում կախված էր, որ Հայկոն նստել է Նիկոլի ականջին, թե՝ քաղաքապետ եմ ուզում լինել:
Համարյա՝ ոսկե ձկնիկի պառավի նման: Եղավ: Գնացին մարդիկ Նիկոլ ընտրեցին, քաղաքապետ Հայկո ունեցան երևանցիները:
Նա ասում էր, որ եկել է ճոպանուղին, միանգամից՝ 3 մետրոյի կայարան կառուցելու, Երևանի բոլոր վթարային վերելակները փոխելու, օպերան սրճարաններից մաքրելու, Երևանը կանաչ օազիս սարքելու:
Սակայն, ինչպես օրերս տեսաք՝ նա, հենց նույն Հայկոն, որ 2012 թվականին Մաշտոցի պուրակը ժողովրդին վերադարձնելու համար պայքարողներից էր, որ գիշերներ էր լուսացնում պուրակի տարածքում՝ քաղաքային իշխանություններից պահանջելով ապամոնտաժել այնտեղ առկա ժամանակավոր տաղավարները, քաղաքապետի պաշտոնին հայտնվելով՝ իր և իր պայքարի ընկեր հ/կ-ների ու քաղակտիվիստների նվաճում-պուրակը փուռը տվեց:
Միասին տվեցին: Հայկ Մարությանն ՝ իր հմուտ բանակցությունների շնորհիվ, ակտիվիստներն էլ՝ իրենց անտարբերությամբ, քանի որ արդեն կամ իշխանավոր են, կամ՝ իրենց երազած իշխանությունն ունեն, կամ էլ՝ այլևս փողոցային պայքարների համար չեն վճարվում:
Երեկ Մարության Հայկը հայտարարում էր՝ թե՝ ես լավագույն լուծումն եմ բերել, ես կարողացել եմ սեփականությունը վարձակալություն դարձնել, որն ավարտվելուց հետո՝ պուրակը վերջապես մերը կլինի… Այս հատվածում իսկական դերասանություն էր նրա արածը, քանի որ 40 տարին «էշ մի սատկի, գարուն կգա» տարբերակ է և երևանցիներին ուղղակի էշի տեղ դնելու պես մի բան:
Երկրորդ, նրա բոլոր լոլոները, թե՝ նախորդ իշխանությունների որոշումների ձեռը կրակն եմ ընկել, ո՞նց կարո՞ղ էի թույլ չտալ, չէ՞ որ մարդու սեփականությունն էր պուրակի այսքան ու այսքան հատվածը: Հո՞ բուլդոզերը չէի նստելու և հողին հավասարեցնեի…Նա կդիմեր դատարան և իր իրավունքը կկարողանար պաշտպանել…:
Այստեղ ասում ենք՝ ստոպ, քուանշ, պարոն քաղաքապետ, իսկ օպերայի հարակից տարածքի սրճարանները ապամոնտաժելու ժամանակ այդ բաները՝ սեփականության վկայական, դատարանով մարդու սեփականության իրավունքը պաշտպանելու իրավունք և այլն, չկայի՞ն, որ բուլդոզերի բաժին դարձրիք՝ դըմփ-դըմփ-հու տարբերակով:
Այդ մարդիկ էլ բոլոր փաստաթղթերն ունեին, որոնց շնորհիվ օրենքով պաշտպանված էր նրանց սեփականության իրավունքը: Բայց դուք թքած ունեցաք օրենքի և իրավունքի վրա: Իսկ միգուցե բոլորովին ա՞յլ տեղ է թաքնված շան գլուխը:
Ասենք, օպերայի տարածքի սրճարանատերերի հետ ընդհանուր հայտարարի չեկաք, իսկ այ, Մաշտոցի պուրակի խնդրո առարկա հատվածի սեփականատեր հարկայինի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Կարեն Կարապետյանի հետ, շրջանառվող տեղեկություններով, եկել են:
Ի՞նչ է սա, եթե ոչ՝ քաղաքային իշխանություն-կառուցապատող փոխշահավետ գործարք՝ երևանցիների հաշվին և նրանց խաբելով:
Հեղինակ՝ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ