ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանապետը ամեն ինչ ասում է՝ մի քանի տասնյակ օրինազանցներին «չնեղացնելու» համար. Նասիբյան 08/05/2020 12:40 | Հարցազրույց
Օգոստոսի 3-ին իրավիճակը կտրուկ սրվեց Ամուլսարի շուրջ։ «Լիդիան Արմենիա»-ը հայտարարեց, որ իր օրինական տարածքից հեռացրել է ապօրինի վագոն-տնակները, ինչի դեմ բողոքեցին բնապահպան-ակտիվիստները՝ կոչ անելով հավաքվել ու գնալ դեպի իրենց պահակակետեր։ Ուշ երեկոյան իրավիճակը կտրուկ լարվեց, փակվեցին ճանապարհները, սկսվեց հրմշտոց,բերման ենթարկվեցին մի շարք քաղաքացիներ։ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Լիդիան Արմենիայի իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանը։
- Պարոն Նասիբյան, «Լիդիան Արմենիա»-ն հայտարարել է, որ նախաձեռնել է իր օրինական տարածքում ապօրինի գտնվող վագոն-տնակների հեռացումը։ Քանի տնակ է հեռացվել եւ կոնկրետ որ տարածքից, որտեղ են տեղափոխվել դրանք եւ արդյոք դրանց սեփականատերերի գույքային իրավունքը հարգվել է։
- Անկեղծ ասած, ինձ համար սա զարմանալի հարց է։ Եթե մեկը գա ձեր տան միջանցքում տեղավորի իր լվացքի մեքենան, ու չթողնի ձեզ մտնել ձեր տուն, դուք այն հեռացնելուց հարգելու ե՞ք գույքի տիրոջ իրավունքները։ Լիդիանը իր օրինական տարածք արդեն երկու տարի մուտք չի կարողանում գործել։ Մենք ամբողջ երկրով պետք է ամաչենք, որ մի երկրում ենք ապրում վերջին երկու տարում, որտեղ երկրի խոշորագույն ներդրողի տարածք ներխուժել են մի խումբ անձինք իրենց գույքով, ու պետությունը, ոստիկանությունը ոչինչ չի արել արդեն երկու տարի այս խայտառակությունը վերացնելու ուղղությամբ։ Մենք ստիպված էինք եւ օրենքով լիազորված էինք վերացնելու մեր տարածք կատարած ներխուժումը։ Հեռացվել է երկու վագոն-տնակ, որոնք արդեն երկու տարի, չնայած դատարանի որոշմանը ոստիկանությունը չէր հեռացնում մեր տարածքից։
- Չեք կարծում, որ առանց նախազգուշացնելու վագոն-տնակների հեռացումը կարող է գնահատվել գույքի ոչնչացում։
- Ոչ։ Նախ՝ ապօրինություն իրականացնողները բազմիցս զգուշացվել են, որ վերացնեն ներխուժումը, երկրորդ՝ ներխուժումը վերացնելու նպատակով օրինական տիրապետողն ունի խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու, այդ թվում ներխուժման հետեւանքին համարժեք ուժ գործադրելու իրավունք, եթե ոչ ուժային միջոցները չեն կարող վերացնել ներխուժումը։ Սա օրենքից մեջբերում է։ Իսկ տրամաբանության շրջանակներում եւս մեկ օրինակ բերեմ։ Եթե հարեւանը ձեր տան դուռը իր կահույքով փակի, երկար ե՞ք հանդուրժելու՞, եւ շատ եք մտահոգվելու իր գույքը վնասելուց։ Մենք երկու տարի համբերատար սպասել ենք, դիմելով բոլոր ոչ ուժային միջոցներին։
- Մինչ սեփական նախաձեռնությամբ դրանք հեռացնելը արդյոք դիմել էիք ոստիկանություն՝ ինչպես ընկերությունն է նշել իր օրինական տարածքում այլ անձանց կողմից տեղադրված տնակները հեռացնելու պահանջով։ Եթե այո, ապա որն է եղել ոստիկանության արձագանքը, եթե ոչ՝ ինչու։
- Իհարկե դիմել էինք, բազմաթիվ անգամ։ Մեր պահոցում երեւի մի քանի տասնյակ պաշտոնական նամակ կա ուղղված ոստիկանությանը՝ իրենց պարտականությունները կատարելու պահանջով։ Ավելին, ոստիկանությունը նաեւ փաստացի չի կատարել դատարանի պահանջը, որով հստակ պահանջ էր դրված վերացնելու ներխուժումը։
- Վայոց Ձորի ոստիկանապետը հայտարարել է, որ Լիդիանը իր աշխատակիցների համար նոր վագոն-տնակները տեղադրել իր կողմից օրինական վարձակալված տարածքում, սակայն բուֆերային գոտու հետ կապված հարցեր կան, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով։ Խնդրում ենք պարզաբանել, թե ինչ ասել է բուֆերային գոտի։ Տեղյա՞կ եք արդյոք հարուցված քրեական գործին, եւ որքանով է պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահումը առնչվում ընկերությանը։
-Մենք տպավորություն ունենք, որ ոստիկանապետը ամեն ինչ ասում է՝ մի քանի տասնյակ օրինազանցներին «չնեղացնելու» համար։ Այս օրերին շրջանառվող «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքը չունի որեւէ «բուֆերային գոտի» կամ «տարածք» սահմանում։
Տարածքը Լիդիանինն է, դա ճշտված է բազմաթիվ փորձաքննություններով, GPS կոորդինատներով։ Ինչ վերաբերվում է «պաշտպանական գոտի» սահմանմանը, ապա այդ սահմանմամբ այնտեղ պահակային տնակներ տեղադրելու արգելք չկա։ Ի դեպ, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ այսօր ինչ-որ բուֆերային գորտում արգելքների մասին էին խոսում մարդիկ, ովքեր երկու տարի հենց նույն վայրում, իրենց չպատկանող տարածքում ապօրինի տնակներ էին տեղադրել։ Զավեշտալի է չէ՞։
-Ակտիվիստները հայտարարում են, որ Լիդիանն իր վերջին գործողություններով սադրում է ու սրում իրավիճակը։ Ձեր մեկնաբանությունը։
- Ակտիվիստները ամբողջ օրը փորձել են համայնքում սադրիչ հայտարարություններ են անել եւ արդյունքում մնալով մի քանի տասնյակ հոգով, այդ թվում նրանք միացած երեւանցի ակտիվիստների հետ հրահրել են բախումներ, խախտելով հակահամաճարակային կանոնները եւ ցուցաբերելով պարզ զոռբայություն։ Այս համայնքում մոտ 5000 բնակիչ կա եւ կարծում եմ առավել քան ակնհայտ էր, որ համայնքը նրանց չի միացել, եւ առավել քան պարզ էր, ով է սադրում ու սրում իրավիճակը։
- Որոնք են լինելու Ձեր հետագա գործողությունները, եթե ակտիվիստները շարունակեն փակ պահել ճանապարհը, արդյոք կառավարության հետ քննարկում եք ստեղծված իրավիճակի լուծման ուղիները։
- Լիդիանը մշտապես գործել է օրենքի շրջանակներում, ինչը չի կարելի ասել ճանապարհը փակող խմբավորման մասին։ Ավելին, ոստիկանությունը այսօր նույնպես դրսեւորել է զարմանալի հանդուրժողականություն՝ ապօրինության հանդեպ, ինչը, կարծում եմ, թե' Հայաստանյան, թե' միջազգային օրենքի տեսանկյունից ոչ օրինաչափ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից