ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր համակարգ ստեղծելը շքեղություն է Հայաստանի համար. Թաթուլ Պետրոսյանը՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծման մասին 08/05/2020 18:38 | ԼՐԱՀՈՍ
Գործնականում նման փոփոխությունները փոքր Հայաստանի համար բավականին մեծ շքեղություն է։ Պետք է կարողանանք գործող կառուցակարգերն օգտագործել, քան ստեղծել նորը, քանի որ մեզ մոտ ավելի շատ խնդիր է օրենքի կիրառումը, քան՝ նոր կառուցակարգեր ստեղծելը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց արդարադատության գեներալ-մայոր, ՀՀ ՔԿ Գլխավոր վարչության նախկին պետ Թաթուլ Պետրոսյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման վերաբերյալ նախագծին։
Հիշեցնենք, որ դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում հանրային քննարկման է դրվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Ազգային ժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ Հակակոռուպցիոն դատարաններ։
Թաթուլ Պետրոսյանը հիշեցրեց, որ շուրջ երեք տասնամյակ ՀՀ-ում իրականացվում են դատաիրավական բարեփոխումներ, ստեղծվել են տնտեսական դատարաններ, վարչական դատարաններ, դրանք փոփոխվել են , ապա՝ կրկին ընդունվել։
«Կարծում եմ՝ նման օրենսդրական փոփոխությամբ ոչ թե նոր կառուցակարգ ենք ստեղծում իրավական համակարգում, այլ՝ կարծես թե մարդիկ ենք նշանակում և մարդիկ ենք տեղափոխում, որովհետև այդ դատարանները ևս պետք է աշխատեն Քրեական դատավարության և Քրեական օրենսգրքի շրջանակներում, կատարելու են նույն դատավարական գործողությունները և որակելու են արարքը նույն Քրեական օրենսգրքով։ Այսօր էլ բավականին լուրջ խնդիրներ չկան կոռուպցիոն հանցագործությունների քննության առումով, որն իրականացվում է և նախաքննական մարմինների և դատարանների կողմից։ Բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ կատարվել են նախաքննություն և բոլոր գործերն էլ գործնականում ստացել են իրենց արդարացի լուծումները։ Նոր համակարգ ստեղծելը շքեղություն է Հայաստանի համար, առավել ևս, եթե չեմ սխալվում, նախատեսվում է՝ 3 մլրդ 300 մլն-ից ավել գումար ծախսել, որը, քիչ հավանական է, որ նպատակին հասնի »,- նշեց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ նման կառուցակարգեր ստեղծվում են այն երկրներում, որտեղ գործ ունենք հասարակության ցածր իրավագիտակցության և պետական կառույցների նկատմամբ ոչ լիարժեք վստահության պայմաններում։ Ինչ վերաբերում է հիմնավորումներին, թե կոռուպցիայի վերաբերյալ գործերն ունեն լուրջ բարդություններ, անհրաժեշտ է ձևավորել պրակտիկա, ապա այդ մոտեցումներն, ըստ Պետրոսյանի համոզիչ չեն, քանի որ այդ նույն գործերը քննվելու են նույն քրեադատավարական օրենսդրության շրջանակներում և նույն քրեական օրենսգրքում առկա հանցագործությունների դեպքերում։
Նա գտնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար նոր մարմինների ստեղծումը հարցի լուծում չէ, քանի որ կամ նոր դատավորներ են ընդունվելու աշխատանքի, որոնք փորձ չունեն, բայց հնարավոր է, որ տեսականորեն մասնագիտացված լինեն, կամ վեթինգի արդյունքում դատավորներին կտեղափոխվեն այդ դատարաններ։
Բացի այդ՝ Պետրոսյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է փոխկապակցված լինի մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ, քանի որ, եթե խախտվում են անձի իրավունքները, սկսվում է գործել կոռուպցիոն դրսևորումը, մարդը փորձում է վերականգնել իրավունքները՝ հակաօրինական ճանապարհով։
«Հետևաբար՝ նման դատարան ստեղծելը և հաշվի չառնել մարդու իրավունքների պաշտպանությունն ի սկզբանե, կարծես թե գնում ենք դեպքերի ետևից։ Մենք ոչ թե փորձում ենք կանխել կոռուպցիոն հանցագործությունները, այլ՝ դիտում ենք, որ կոռուպցիան պետք է տեղի ունենա, մենք պատժենք այդ անձանց, որ դաս լինի մյուսների համար։ Նման մոտեցումը գործնականում արդարացված չի լինի»,- ասաց նա, ապա հավելեց. «Պետք է հասարակության իրավագիտակցությունն ավելի շատ բարձրացնենք և առավելագույնս ապահովենք պետական կառույցներում մարդու իրավունքների իրացումը, որ մարդը կարողանա իր իրավունքները լիարժեք իրացնել և առանց խոչընդոտների լուծել իր առօրյա խնդիրները։ Երբ խախտվում է մարդու իրավունքները, նա սկսում է զարտուղի ճանապարհներով իրացնել իր իրավունքները կամ պաշտոնատար անձն է դիտավորյալ ստեղծում իրավիճակ, որ քաղաքացին զարտուղի ճանապարհներով հասնի իրեն»։
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձն ավելի բարձր է, Պետրոսյանն ասաց, որ նախկինում նախաքննության մարմինները միացվել են և հարց էր առաջացել, թե ինչու պետք է այլ մարմինների քննիչները նույն աշխատանքները կատարելով, նույն իրավունքներն ու պարտականություններն ունենալով, ավելի բարձր աշխատավարձ ստանան, քան՝ մյուսները։
«Ավելի բա՞րդ է հանրային ծառայողի կողմից 50.000 դրամ կաշառք վերցնելու գործի քննությունը՝ նախաքննության և դատաքննության ընթացքում, թե ավելի բարդ է՝ առանձնապես ծանր հանցագործությունները։ Կամ, եթե դիտարկենք, որ կոռուպցիոն բնույթի գործեր քննող դատավորներն ավելի խոցելի կարող են դառնալ՝ կյանքի և առողջության տեսանկյունից, որն է ավելի մեծ վտանգ ներկայացնում, այն քննիչն ու դատավորը, ով քննում է սպանության գործ, թե այն դատավորը, որն ընդամենը 50000 դրամ կաշառքի գործ է քննում»,- ասաց նա՝ նշելով, որ միասնական մոտեցում պետք է ցուցաբերվի։
Անդրադառնալով դատավարության կրճատման ռիսկերին՝ Պետրոսյանը նշեց, որ հասարակական պահանջ կա՝ արդարադատություն ստանալու։
«Եթե գործ ենք քննում 2-3 տարի, օրինակ՝ համայնքապետը կաշառք է վերցնում կամ վատնում է համայնքի սեփականությունը, ամբողջ համայնքը սպասում է, որ նրան պետք է պատժեն, բայց, եթե անցնում է 2-3 տարի, նույն համայնքի պահանջը՝ արդարադատության առումով նվազում է։ Պետք է և՛ նախաքննությունը, և՛ դատաքննությունը ողջամտության սահմաններում իրագործել, որը մեր օրենսդրությունը թույլ է տալիս։ Պարզապես մեզ մոտ հաճախ գործում է ոչ թե օրենքի ոգին, այլ՝ օրենքի տառը։ Մեզ մոտ նման ձգձգումներ, կարծես թե, շատ են իրականացվում։ Իսկ եթե այս գործերով դատաքննության համար նախատեսվեն ավելի սեղմ ժամկետներ, հետևաբար, նաեւ նախաքննության համար պետք է սեղմ ժամկետներ նախատեսվեն։ Այդ դեպքում գործ կունենանք շտապողականության հետ և ապացույցների ոչ հստակ և ոչ լիարժեք ձեռքբերման և համադրման հետ»,- ասաց նա՝ նշելով, որ և նախաքննությունը, և դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամտության և խելամտության սահմաններում, որ արդարադատության նկատմամբ հասարակության պահանջն իրացված լինի։
Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն դատարանների՝ ներդրումների, տնտեսական գործոնի վրա հնարավոր ազդեցությանը, ապա Պետրոսյանը գտնում է, որ որևէ խնդիր չի լինի, քանի որ այսօր էլ դատարաններում քննվում են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործեր, դատավճիռներ են կայացվում և դա ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, որը քրեաիրավական տեսանկյունից որևէ խնդիր չի առաջացնի։ Պետրոսյանի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ իրականացվել է սեփականազրկում, օրինակ՝ ձեռնարկություններ են հափշտակել կամ տիրել, բիզնեսն են խլել, որը չի իրականացվել քրեաիրավական դաշտով, այլ՝ քաղաքացիական դատավարության ընթացակարգով։ Պետրոսյանն ընդգծեց, որ կոռուպցիոն բնույթի իրավահարաբերությունները քաղաքացիաիրավական դաշտում ավելի շատ են։ Ըստ նրա՝ բազմաթիվ հանցագործություններ կան, որոնք առերևույթ կոռուպցիոն չեն, բայց իրենց տողատակում կարող են պարունակել կոռուպցիոն հատկանիշներ և միայն վերնագրով որոշել, թե որն է կոռուպցիոն, սխալ է և, օրինակ, պարզ և հասարակ գողությունը կարող է իր մեջ կոռուպցիոն հանցագործության ներքին հիմքեր ունենալ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ