Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Կորսված ամառ 08/05/2020   14:50  |  Վերլուծություններ

Համավարակը կաթվածահար է բնականոն կյանքը ամբողջ աշխարհում։ Եթե տարվա սկզբին աշխարհը գնաց ուղղակի փակվելու եւ տոտալ լոքդաունի ճանապարհով, ապա հետագայում գիտակցեց, որ այդպես չի կարող անվերջ շարունակվել եւ սկսվեց լուծումների փնտրտուք։

Հայաստանում նույնպես կրթական, գիտական, մշակութային կյանքը կաթվածահար եղավ.  առցանց դասեր դպրոցներում, բուհերում, ընդհատված պարապմունքներ խմբակներում, երաժշտական դպրոցներում եւ մարզադպրոցներում, դատարկ համերգասրահներ, կինոթատրոններ եւ թատրոններ։

Կարճ ժամանակահատվածում սա պարտադրված էր, բայց կառավարությունը սեպտեմբերին ընդհառաջ պարտավոր էր այդ ժամանակը օգտագործել  լուծումներ գտնելու, տեխնիկապես նախապատրաստվելու համար։ Շրջել ենք տասնյալ դպրոցներով՝ դռները փակ, խոսել ենք բազմաթիվ տնօրենների հետ՝ բացի ձեւական շրջաբերականներից ոչ մի ռեալ գործ։ Որպեսզի սեպտեմբերից կրթական համակարգն ինչ-որ լուծման գար, դրա համար պետք էր աշխատել գարնան վերջից, ամռանը։

Եւ մենք արձանագրում ենք, որ սուպեր նախարարա Արայիկ Հարությունյանը տապալել է այդ կարեւորագույն գործը։

 

Դպրոց, քոլեջ, բուհ

 Առցանց պարապունքները հասանելի չէին բոլորին, բացի այդ, նման դասապրոցեսները չեն կարող փոխարինել նորմալ դասաժամերին, որոնք անցկացվում են դպրոցներում եւ համալսարաններում: Ոչ միան վտանգված է լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունը, այլեւ առաջանում են  անձնային, սոցիալիզացիայի բազմաթիվ խնդիրներ։ Մարդկային շփումը, միկրոմիջավայրերը երեխայի զարգացման կարեւորագույն պայմաններն են։

ԿԳՍՄ-ն անհեթեթ եւ վտանգավոր ռեֆորմներ նախաձեռնելու, դպրոցներից այս կամ այն առարկան հանելու, հայ գրականության, հասարակագիտության, պատմության դասագրքերը ձեւախեղելու փոխարեն պետք է ամբողջովին մտներ իրավիճակը փրկելու գործի մեջ եւ ծրագրեր ու ճանապարհաին քարտեզ մշակեր:

Որեւէ գործ չի արվել, որեւէ ծրագիր չի մշակվել սեպտեմբերի մեկից երեխաներին դպրոցում, ուսանողներին քոլեջներում եւ համալսարաններում ընդունելու համար: Ոչ ուսումնական պլան է կազմվել այս իրավիճակին համապատասխան, ոչ փոփոխվել են դասասենյակները, ոչ մտածվել է բացօթյա պայմաններում դասապրոցես անցկացնելու մասին:

Դպրոցից-դպրոց անցնելիս նկատում ենք փակ դռներ, մինչդեռ այս ընթացքում տնօրինությունը պետք է լիներ դպրոցում եւ իրենց պատռելով էլ պետք է մշակեին համավարակի պայմաններում դասերն անցկացնելու ծրագրեր եւ մեթոդներ, ակտիվորեն համագործակցելով համայնքների ղեկավարների եւ ԿԳՍՄ-ի հետ:

Բացակա է Երեւանի քաղաքապետարանը, բացակա է ԿԳՍՄ նախարարությունը։

Ամենահեշտն այն է, որ հայտարարեն, թե հանուն երեխաների անվտանգության կրկին դասերն առցանց են լինելու, բայց սա անընդունելի է, քանի որ այն բերելու է աղետի: Մի ամբողջ սերնդի մենք հարվածի տակ ենք դնում իշխանությունների անգործության, ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով:

Սեպտեմբերի մեկից երեխաները պետք է դպրոց գնան, համալսարանները եւ քոլեջները պետք է բացեն իրենց դռները: Սա այլընտրանք չունի:

Հայաստանի եղանակային պայմանները թույլ են տալիս առնվազն երեք ամիս կազմակերպել բացօթյա դասարաններ, լսարաններ եւ մեր երեխաներն ու ուսանողները հնարավորություն կունենային հնարավորինս նորմալ պայմաններում ուսուցման։ Այն կրթական հաստատությունները, որի տարածքային պայմանները ներում է նման դասապրոցեսի համար՝ քաղաքապետարանի եւ ԿԳՍՄ նախարարության օգնությամբ վաղուց պետք է պատրաստված լինեին։ Ժամանակ չպետք է կորցնեինք, եւ նույնիսկ օգոստոսի 15- ից կարելի էր սկսել դասերը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կարեւորել է այս հարցը եւ անհրաժեշտ համարել նորմալ դասապրոցեսի վերականգնումը: ՄԱԿ-ը նոր ծրագիր է սկսել՝ «Փրկենք մեր ապագան»: Այս ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ը կոչ է անում վերաբացել ուսումնական հաստատությունները եւ խոստանում օգնել մասնագիտական խորհրդատվությունով:

Անհանգստանում է ՄԱԿ-ը, անհանգստանում եւ տարատեսակ քայլեր են իրականացնում աշխարհի շատ երկրների կառավարություններ, բայց ոչ հայաստանյանը:

 

Մշակութային կյանք

Աշխարհի շատ ու շատ երկրներ նույնիսկ համավարակի ընթացքում մտածում էին մշակութային կյանքի մասին: Լրատվական գործակալությունների, հեռուստաալիքների լուրերի թողարկումներից այս ընթացքում տեղեկանում էինք, թե ինչ հետաքրքիր մշակութային միջոցառումներ են իրականացնում այս կամ այն երկրների համապատասխան կառույցները, նախարարությունները, կինոթատրոնները, համերգասրահները: Գտնվում էին հետաքրքիր լուծումներ։

Կրկին գրեթե բոլորը, բայց ոչ հայաստանյան համապատասխան կառույցները, իսկ եղանակը մեզ թույլ է տալիս ապրիլից մինչեւ նոյեմբերի կեսեր բացօթյա միջոցառումներ իրականացնել: Եւ կրկին անգործություն:

Ինչն էր խանգարում Ազատության հրապարակում, բոլոր մարզերում  բեմեր կառուցել, միմյանցից մեկուկես մետր հեռավորության վրա աթոռներ տեղադրել եւ համերգներ կազմակերպել գոնե շաբաթը մեկ կամ տասը օրը մեկ: Սա պետություն է, սա համակենտրոնացման ճամբար չէ։ Այդպես ինչ-որ չափով կլուծվեր, թե երաժիշտների, թատերախմբերի սոցիալական խնդիրները, թե մարդկանց մարդ զգալու հարցը։

Ինչն էր խանգարում բեմ կառուցել Անգլիական այգում կամ Պապլավոկի մոտ, որտեղ պարբերաբար թատերական ներկայացումներ կմեբականացվեին:

Հիմա կասեն, թե կարեւորը մարդկանց առողջությունն է: Կասեն, բայց չեն ասի, թե ինչու տրանսպորտում կարելի է կողք-կողքի քիփ նստել, սուպերմարկետներում կողք-կողքի առեւտուր անել, բայց անվտանգ պայմաններում համերգ լսել, ներկայացում կամ ֆիլմ դիտել չի կարելի:

Տպավորություն է, որ այս կառավարությունը սարսափում է ցանկացած քիչ թե շատ բազմամարդ միջոցառումներից, այդ թվում համերգներից եւ ներկայացումներից:

Ամենահեշտը համավարակը մատնացույց անելն ու ոչինչ չանելով աշխատավարձ ու պարգեւավճար ստանալն է:

Միլանում կարողանում են օպերային թատրոնը վերաձեւել եւ համերգներ կազմակերպել անգամ շենքի ներսում, փակ տարածքում, իսկ մեզ մոտ այդ մասին անգամ չեն մտածում: Ինչու մտածել, երբ կարելի է ոչինչ չանել եւ դեմքի մեծամիտ արտահայտությամբ «ռեֆորմներ» իրականացնել:

 

Մարզադպրոցներ, երաժշտական դպրոցներ եւ խմբակներ

 

Կազմաքանդվեց նաեւ մարզադպրոցների, երաժշտական դպրոցների, սպորտային եւ մշակութային խմբակների գործունեությունը: Եւ կրկին ոչ մի քայլ, ոչ մի նախաձեռնություն երեխաներին օգնության ձեռք մեկնելու համար:

Մեկ անգամ եւս շեշտենք, կլիման, եղանակը մեզ թույլ է տալիս տարվա մեջ առնվազն ութ, ինը ամիս բացօթյա պարապմունքներ անցկացնել:

Փակվեցին անգամ ֆուտբոլային մարզադպրոցները: Նույն այդ տղաները բակում կրկին ֆուտբոլ են խաղում կամ ընկերներով նստարաններին նստած հեռախոս են փորփրում՝ այս կամ այն խաղը խաղում կամ տեսանյութ դիտում:

Կրկին ձեւացնում ենք, թե ամեն ինչ անում ենք երեխաների համար, բայց իրականում վնասում ենք մեր երեխաներին: Նրանց զրկում ենք ֆուտբոլի, պարի, բրուտագործության, ըմբշամարտի, ծանրամարտի, իկեբանայի, լողի, դաշնամուրի, ջութակի, քանոնի, նկարչության, թատերական, ասմունքի, գորգագործության, հելունագործության, այլ պարապմունքներից, ասելով, թե ամեն ինձ ձեզ համար ենք անում: Երեխաները ստիպված ժամանակը լցնում են բակում ժամանակ անցկացնելով կամ այս կամ այն ընկերոջ տանը…

Ինչն էր խանգարում բոլոր պարապմունքները կրճատված խմբերով, բացօթյա կազմակերպել։ Պարզապես պետք էր կազմակերպել։ Գործ անել, դա դժվար է. եւ անբանների կառավարությունը տապալեց նաեւ այս գործը։

Ո՞վ է այս ամենի պատասխանը տալու: Ո՞վ է պատասխան տալու երեխաների ապագան գողանալու համար: Ո՞վ է պատասխան տալու Հայաստանին ծանր հարված հասցնելու համար: Ի վերջո բարձրակարգ ֆուտբոլիստ, ըմբիշ, դաշնակահար կամ ծանրորդ հենց այնպես, առանց կանոնավոր պարապմունքների չեն դառնում: Իսկ կորցրածը հետ բերելը շատ դժվար է, երբեմն նաեւ անհնար:

Անգործությամբ, հանցավոր անգործությամբ երեխաներից, նրանց ծնողներից խլեցին 2020-ի ամառը: Մսխվեցին պետության ռեսուրսները՝ ոչինչ չանելով: Ոչինչ չի արվել: Ոչինչ: Մսխվել են հարկատուների գումարները, կասկածելի ռեֆորմներ սկսել, բայց հիմնական գործով չեն զբաղվել:

Աշխատավարձ, պարգեւավճար՝ ոչնչի, ավելի ճիշտ ոչինչ չանելու համար: Իսկ այս ամենի համար անպայման պետք է պատասխան տան, բայց ոչ անգիր արտասանելով, թե այս ամենի պատճառը համավարակն է: Եթե մենք պատասխան չպահանջենք, եթե մեղավորները չպատժվեն, ապա մենք որպես պետականություն ունեցող ազգ, այդպես էլ չենք ներկայանա:

Գեղամ Նազարյան  

«Այլընտրանքային նախաձեռնություններ խումբ»        

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:16 28/07/2020  |  ՎերլուծություններՋրային ճգնաժամը Ադրբեջանում եւ դրա հնարավոր հետեւանքները
15:43 24/06/2020  |  ՎերլուծություններԷդմոն, ծախվըմ ե՞ս. Գեղամ Նազարյան
22:07 26/05/2020  |  ՔաղաքականԵրբ ֆուտբոլում խայտառակ պարտվում են, որպես կանոն, հեռանում է մարզիչը . Գեղամ Նազարյան
20:02 13/05/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը նման էր ֆիլմի հերոսին, որին մոռացել են. Գեղամ Նազարյան
15:57 31/03/2020  |  ՎերլուծություններԱդրբեջանական սպառնալիք՝ համաճարակի փուլում
16:21 27/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎաղեմության ժամկետը վաղուց սպառած գործերը քրքրում են հոգեբանական ճնշում գործադրելու եւ կոնկրետ անձի դեմ հակաքարոզչության համար. Գեղամ Նազարյանը՝ Պողոս Պողոսյանի սպանության գործի վերաբացման մասին
11:08 20/02/2020  |  ՎերլուծություններՊատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում
11:55 15/02/2020  |  ՎերլուծություններԴավադրություն պետության դեմ. 5-րդ շարասյունը մոլեգնում է
15:20 07/02/2020  |  ՎերլուծություններՊատասխանատվության բանաձևը՝ 88 + 1
11:51 22/01/2020  |  Վերլուծություններ«Գոլդեն փելես». «Տնտեսական հեղափոխության» խորհրդանիշը

Արխիվ

[]