ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նորայր Փանոսյանի և Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Նորայր Փանոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել 08/05/2020 16:27 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՝դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական նիստին չէին ներկայացել գործով ամբաստանյալ Նորայր Փանոսյանը, նրա պաշտպանները և տուժող կողմը։ Ինչ վերաբերում է նիստի լուսաբանմանը, ապա նախագահող դատավորը հայտնեց, որ նիստերի լուսաբանման հարցը կքննարկվի հետագայում՝ դատավարության բոլոր կողմերի մասնակցությամբ։
Նախագահող դատավորը հայտնեց, որ ամբաստանյալ Նորայր Փանոսյանի կողմից դիմում է ստացել, որով նա հայտնել էր, որ ունի քրոնիկ բրոնխիալ ասթմա, իսկ ներկայումս նախնական ախտորոշվել է թոքաբորբ, ստանում է դեղորայքային բուժում և հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը դեռևս չի ստացվել։ Փանոսյանը խնդրել է հետաձգել դատական նիստը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։ Նախագահող դատավորը նաև հայտնեց, որ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաև պաշտպան Ամրամ Մակինյանը։ Մեղադրող դատախազ Մարգարյանը հարգելի համարեց դատական նիստին տուժողների և ամբաստանյալի բացակայությունը, իսկ պաշտպան Մակինյանինը՝ ոչ, քանի որ մեղադրողը լրատվամիջոցներով տեսել է, թե ինչպես է պաշտպանը մասնակցում այլ քննչական գործողությունների։ Պաշտպան Միհրան Պողոսյանն էլ նշեց, որ պաշտպան Ամրամ Մակինյանի՝ դատական նիստին չներկայանալը որևէ կերպ չի անդրադառնում այս դատական գործընթացի շարունակականության վրա, քանի որ ինքը ներկայացել է դատական նիստին՝ իրականացնելով Հրայր Թովմասյանի պաշտպանությունը։
Նախագահող դատավորը նշեց, որ հաջորդ դատական նիստին կքննարկի Ամրամ Մակինյանի վարքագիծը։
Դատական նիստը հետաձգվեց։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը խնդրեց դատարանին՝ հաշվի առնել, որ երեքշաբթի օրերը ՍԴ-ում նիստեր են նախատեսված, իսկ ուրբաթ օրերին՝ աշխատակարգային նիստեր։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 24-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նորայր Փանոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Քրեական գործի նախաքննության ավարտի մասին ՀՔԾ-ն հայտարարել է փետրվարի 18-ին, իսկ մարտի 9-ին հայտնի դարձավ, որ Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Մարտի 11-ին գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, իսկ մարտի 13-ին ընդունվել վարույթ:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/29/2024 08:26 ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:23 Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակը մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:21 Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում «Հրապարակ»
- 11/29/2024 08:19 ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:17 Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ»
- 11/29/2024 08:14 Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:11 Ինչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/28/2024 16:04 Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով». Դանիելյան
- 11/28/2024 12:40 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց
- 11/28/2024 12:33 Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան
- 11/28/2024 11:50 Իշխանության զավթում Գյումրիում. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/28/2024 20:57 Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր
- 11/28/2024 19:50 Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Սքեյթ պարկից» քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը հայտնել է, որ վնասվածքը պատճառել է ընկերուհին
- 11/28/2024 10:25 Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղը
- 11/28/2024 10:20 Հրդեհ Լեռնավան գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել