ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լիբանանի հացահատիկների պահուստների մոտ 85 տոկոսը վերացել է. արաբագետ 08/05/2020 18:06 | ԼՐԱՀՈՍ
Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղետալի պայթյունի վերաբերյալ երկու վարկած է շրջանառվում։ Դրանցից մեկն այն է, որ արձանագրված պայթյունն ահաբեկչական հարձակման և հատկապես արտաքին միջամտության հետևանք է։
Արաբագետ Արմեն Պետրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ պայթյունի այս տարբերակը քիչ հավանական է՝ հաշվի առնելով հումանիտար այն հետևանքները, որոնք արձանագրվեցին պայթյունի պատճառով. «Հիմնականում տուժեց քաղաքացիական բնակչությունը։ Այսինքն 100-ից ավել զոհեր, անհետ կորածներ, հազարավոր վիրավորներ, հսկայական նյութական վնաս քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչը որևէ կերպ չի տեղավորվում մարդասիրական իրավունքի կամ սկզբունքների համատեքստում։ Եթե նման գործողությունն արտաքին միջամտության հետևանք է, ապա դրա հետևում կանգնած ուժը բավականաչափ մեծ միջազգային ճնշման է բախվելու, որովհետև սրա ուղղակի պատասխանը Լիբանանի կողմից կարող է պատերազմ հայտարարելը լինել»,-ասաց արաբագետը՝ նկատելով, որ եթե անգամ դա է պայթյունի պատճառը, ապա միանշանակ ձախողված ռազմական օպերացիա է, որի հետևում կանգնած ուժը միջազգային լուրջ պատասխանատվություն է կրելու։
Արմեն Պետրոսյանը նկատեց՝ Լիբանանի և մասնավորապես Լիբանանում ազդեցիկ Հիզբալլահ շիայական խմբավորման հետ խնդիր ունի Իսրայելը։ Վերջին մի քանի օրերին Հիզբալլահի և Իսրայելի միջև. «Հիզբալլահի և Իսրայելի միջև նույնիսկ երկու անգամ սահմանային բախում է գրանցվել, սակայն հաշվի առնելով Իսրայելում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը, այս պահին նման բնույթի արտաքին ռազմական հակամարտություն հրահրելը նրանցից որևէ մեկին ձեռնտու չէր։ Եթե անգամ Իսրայելի իշխանությունն է նման արկածախնդրության հետևում կանգնած, ապա դա նրանց համար կարժենա իշխանությունից զրկվել»,-ասաց արաբագետը՝ ընդգծելով, որ քիչ հավանական է արտաքին գործոնը։
Բեյրութի նավահանգստում գտնվում են հիմնական տնտեսական, տարաբնույթ պարենամթերքների պահեստները։ Այս պայթյունի հետևանքով ամենամեծ վտանգը, որի առջև կանգնելու են Լիբանանի իշխանությունները, արաբագետի խոսքով պարենամթերքի խնդիրն է.
«Առկա տեղեկատվության համաձայն՝ այդ ամոնիումի նիտրատի պահեստների հարևանությամբ են գտնվել նաև հացահատիկի պահեստները և Լիբանանի հացահատիկների պահուստների մոտ 85 տոկոսն այրվել, վերացել է։ Լիբանանում առաջիկայում հացի խնդիր է առաջանալու։ Տեղեկատվություն է տարածվել, որ Լիբանանի նախագահը հանձնարարական է իջեցրել սահմանափակել ալյուրի վաճառքը հացի հիմնական արտադրամասերին»,-ասաց Արմեն Պետրոսյանը։
Երկրում արդեն իսկ շատ լուրջ ճգնաժամ էր, իսկ այս պայթյունի հետևանքները կնպաստեն այդ ճգնաժամի խորացմանը։ Պայթյունը համալիբանանյան աղետ է, վերքերը դեռ թարմ են, բայց դրա ուղղակի հետևանքների թոթափումից հետո խնդիրները կրկին սրվելու են կամ տեղափոխվելու են քաղաքական օրակարգ։
Արաբագետը նշեց՝ այս պայթյունի հետևանքները պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքստում. «Եթե մարդկային գործոնն է պատճառը, ապա դա պետք է կապել նաև ընդհանուր առմամբ Լիբանանի կառավարման համակարգի տարբեր օղակներում եղած խորքային խնդիրներով, անփութությամբ, որը մեծ հաշվով հանգեցրել է այս ճգնաժամին»,-ասաց Արմեն Պետրոսյանը՝ ընդգծելով, որ այս ընդհանուր գործոնների կոմպլեքսում ավելանալու են լիբանանահայության արտագաղթի տեմպերը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ